Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հերթով բացահայտվում են իրական հակահեղափոխական ուժերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախյան կուսակցությունները սկսել են միմյանց դեմ պայքարել ոչ միայն սպասվող նախագահական ընտրությունների, այլև ՀՀ վարչապետի հենարանը դառնալու համար: Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը արցախցիներին կոչ էր արել առաջիկա ընտրությունների ժամանակ աջակցել միայն այն ուժերին, որոնք հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչը հանդիսացող կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից։

Այս հայտարարությունից հետո պայքարի են ելել այն քաղաքական ուժերը որոնք ոչ վաղ անցյալում հայտարարում էին, թե Հայաստանում թավշյա հեղափոխություն չի եղել: Բայց հիմա, երբ Հայաստանում կարծես թե ամեն ինչ իր հունով առաջ է շարժվում, արցախյան պառլամենտական ու ոչ պառլամենտական ուժերը իրար հերթ չտալով փորձում են հաճոյանալ ՀՀ վարչապետ Փաշինյանին, մոռացության տալով, թե ընդամենը վեց ամիս առաջ ինչ էին հայտարարում: 

Օր օրի նոր իրողություններ են ի հայտ գալիս ու ավելի են խճճում ռեալ իրականությունը: Եվ այս պայմաններում դժվար է տարանջատել, թե Արցախում ո՞ր քաղաքական կուսակցությունն է այն իրական ուժը, որը երբեք ոչ դեմք է փոխել, ոչ էլ ասելիք: Ամեն դեպքում արձանագրենք, որ նոր իշխանություններին սիրաշահելու մրցավազքի առաջմարտիկներից է նախկին վարչապետ, «Ազատ Հայաստան» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը նշեց, թե պաշտպանում է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումները:

Հաջորդը՝ Նիկոլ Փաշինյանին ու նոր իշխանություներին սատարելու հավատարմության կոչ հնչեցրեց Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, մոռացության տալով ԱԺ Հայրենիք խմբակցության անդամ Ռուդիկ Հյուսնունցի ընդամենը ամիսներ առաջ արտահայտած այն միտքը, թե Հայաստանում հեղափոխություն տեղի չի ունեցել, իսկ հեղափոխությունից վեց ամիս հետո հակահեղափոխական լուրջ քայլեր են լինելու:

Ու թեև Նիկոլ Փաշինյանն իր հայտարարության ժամանակ հակահեղափոխականների անուններ չտվեց, բայց չի բացառվում, որ հենց այս քաղաքական ուժին նկատի ուներ: Չի բացառվում նաև, որ հակահեղափոխական օջախ ձևակերպման ներքո ՀՀ վարչապետը իշխանական բոլոր կուսակցություններին նկատի ուներ, քանի որ բոլորովին վերջերս նրանք առանց երկմտելու, միահամուռ կերպով ստորագրել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատելու միջնորդագրի տակ:

Հիմա հարց՝ այս մրցավազքում ՀՀ իշխանություններն ինչպե՞ս են կարողանալու թացը չորից տարբերել: Բացի այդ, քաղաքական հենարան ընտելիս արդյո՞ք հաշվի կառնեն, թե «սատարելու» մասին հայտարարություններից առաջ կուսակցություններն ինչ քայլեր են ձեռնարկել ու իրականացնել, թե՞ կառաջնորդվեն այլ չափանիշներով և կնախընտրեն այն քաղաքական ուժին, որը մշտապես գործել է ի նպաստ երկրի ու ժողովրդի:

Արմինե Գրիգորյան

Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի