«Չիստկայի» հերթական փուլը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Համակարգող խմբի անդամներին հրավիրել են կառավարություն ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՀՈՒՆԻՍԻ). Նոր­քի ան­տա­ռում մեծ հրդեհ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Վրեժխնդ­րու­թյան» գոր­ծի՞ք, թե՞ «կա­րև­որ դա­սեր քա­ղե­լու»... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ավելացած դրամական միջոցներ, աշխատավարձից ու վարկերից ստացած ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 19.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Չնայած հռետորաբանությանը, Թուրքիան ենթարկվեց Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին

Թուրքիան իր նավահանգիստները փակել է իրանական նավթի համար՝ ամբողջությամբ հետեւելով ԱՄՆ պատժամիջոցներին, չնայած Վաշինգտոնի գործողությունների հետ կապված Անկարայի հրապարակային քննադատությանը:

Իրանական նավթի դեմ ամբողջական կրկնակի պատժամիջոցներ մտցնելու ԱՄՆ որոշումը դադարեցրեց Թուրքիայի եւ 7 այլ խոշոր ներմուծողների համար վեցամսյա հետաձգումը: Ամերիկյան միջոցներին լիարժեք հետեւելը Թուրքիային թույլ կտա խուսափել ԱՄՆ պատժամիջոցներից:

Հետաձգումը ԱՄՆ կողմից չեղարկելուց 4 օր հետո 130 հազար տոննա իրանական նավթ տեղափոխող լցանավը, գտնվելով Միջերկրական ծովով Թուրքիա հասնելու կես ճանապարհին, կուրսը փոխել է եւ իր ուղղությունը շեղել, հայտնել է Refinitiv-ի նավթի հարցերով վերլուծաբան Էհսան ուլ Հաքը: Վկայակոչելով արբանյակային լուսանկարները՝ վերլուծաբաններն ասում են, որ նավթն ավելի շուտ բեռնաթափվել է սիրիական Բանիաս նավահանգստում:

Տվյալները ցույց են տալիս, որ Թուրքիան իրանական նավթի իր ներմուծումը սկսել է կրճատել դեռեւս մարտին՝ նախապատվություն տալով Իրաքից, Ռուսաստանից եւ Ղազախստանից մատակարարներին:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ավելի վաղ քննադատել էր ԱՄՆ պատժամիջոցները՝ հայտարարելով, որ դրանք ապակայունացնում են տարածաշրջանային իրադրությունը: Ապրիլին նրա ներկայացուցիչը Վաշինգտոնում հայտարարել էր, որ երկիրը չի ցանկանում զրկվել Իրանից նավթ եւ գազ գնելու իր իրավունքից:

Հաջորդ օրը այն բանից հետո, երբ Չինաստանին, Հնդկաստանին, Ճապոնիային եւ մի շարք այլ խոշոր ներմուծողներին տրամադրված հետաձգումները հետ էին կանչվել, Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ իր երկիրն անհնար է համարում նման կարճ ժամանակահատվածում իր մատակարարների դիվերսիֆիկացիան:

website by Sargssyan