Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Սևանա լճի մակարդակը չի բարձրանում. այս տարի կրկին ջրի բացթողում կլինի՞

ИНТЕРВЬЮ

Սևանա լիճը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար: Պետական պաշտոնյաների հայտարարությունները պարբերաբար վկայում են այն մասին, որ լիճը պետության հսկողության ներքո է, սակայն իրականությունը, կարծես թե, այլ բան է ցույց տալիս: Դեռևս նախորդ տարի Սևանա լիճն ուղղակի «կանաչել էր». ծաղկել էին ջրիմուռները: Դեռ այն ժամանակ բնապահպաններն ահազանգում էին, որ ջրի կանաչումը վկայում է էկոհամակարգի լուրջ խնդիրների մասին, և ահազանգ է, որ այն անկայուն վիճակում է: Փորձագետներին հակադրվել էր բնապահպանության նախարարությունը՝ հայտարարելով, որ նշված երևույթը բնականոն գործընթաց է։ Գաղտնիք չէ, որ լճի համար կյանքի ու մահվան խնդիր է ամեն տարի ոռոգման նպատակներով բաց թողնվող ջրի ծավալները: Նախքան ոռոգման սեզոնը պետական գերատեսչությունները և պաշտոնյաները խոսում են Սևանից ջուր վերցնելու անթույլատրելիության մասին, սակայն ջրի հերթական չափաքանակի բացթողումը վկայում է Սևանի հանդեպ անտարբերության և Սևանին՝ որպես ջրի տակառ դիտարկելու մասին: Այս մասին հայտարարել էր նաև Նիկոլ Փաշինյանը:

Լճից ջրի բացթողումն արդարացվում է այգիների, գյուղատնտեսական տարածքների ոռոգման անհրաժեշտությամբ և ջրամբարներում ջրի բացակայությամբ: Երբ ուսումնասիրում ենք արտակարգ իրավիճակների նախարարության կայքում տեղադրված և ջրամբարներին վերաբերող տվյալները, ապա նկատելի է, որ անցած տարվա համեմատ դրանք բավական լցված են: Խոսենք բացառապես թվերով: Ապարանի ջրամբարի ընդհանուր տարողությունը 91 մլն խմ է, այնտեղ մայիսի 20-ի դրությամբ կա 58,7 մլն խմ ջուր (անցած տարի՝ 30,2 մլն խմ), Ախուրյանինը՝ 525 մլն խմ, կա 419 մլն խմ ջուր (անցած տարի՝ 372 մլն խմ), Արփի լիճ ջրամբարինը՝ 105 մլն խմ, կա 86,8 մլն խմ ջուր (անցած տարի՝ 45,2 մլն խմ): Ցուցանիշները վատը չեն, բայց թե ոռոգման սեզոնին կառավարությունը Սևանից ջուր կվերցնի, թե ոչ, միայն գուշակել կարող ենք:

Բնապահպան Ինգա Զարաֆյանի հետ «Փաստը» է զրուցել Սևանի խնդիրների մասին: Նա նշում է, որ դեռևս ամսվա սկզբին բնապահպանական հանրային դատարանը քննել է «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության հ/կ-ի նախագահի դիմումը՝ Սևանա լճին սպառնացող վտանգների վերաբերյալ և որոշել լճի էկոհամակարգի խախտումները ճանաչել որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն: «Սևանա լճի մակարդակը չի բարձրանում, վերջին տարիների ընթացքում կա մակարդակի շատ չնչին փոփոխություն: Ունենք ջրբացթողումներ, բավական վատ իրավիճակ Սևանա լիճ թափվող գետերի հետ կապված: Օրինակ, գետերից շատերը պետք է թափվեին Սևանա լիճ և, բառացի ասած, «իրենց հետ ջուր բերեին», սակայն դա տեղի չի ունենում: Սրան նպաստում է ՀԷԿ-երի աշխատանքը: Մարդիկ չեն ստանում իրենց ոռոգման ջուրը և անօրինական ձևով գետերից վերցնում են ավելի շատ ջուր, քան իրենց պետք է: Առկա են կլիմայական փոփոխություններ: Բացի դա, կառավարությունը մի քանի տարվա ընթացքում Սևանից ավելի մեծ բացթողումներ է թույլ տվել, քան սահմանված էր: Բնական է, որ եթե դու թույլատրելիից շատ ես ջուր վերցնում, այն քչանում է: Այսինքն՝ կա ջրի վատ կառավարման խնդիր, որը պետք է պարտադիր լուծվի», - ասում է բնապահպանը՝ ընդգծելով, որ ԱԻՆ-ի հրապարակած տվյալներից էլ պարզ է դառնում, որ ունենք լճի մի քանի սանտիմետրի բացասական բալանս:

Օրերս «Փաստի» ընթերցողներից մեկն ահազանգել էր, որ դեպի Գավառ տանող ճանապարհին նկատել է, որ լճում, կղզյակներ և «թերակղզյակներ» են առաջացել, ջուրը կարծես թե ցամաքած լինի: Ինգա Զարաֆյանը մեր ահազանգի հետ կապված նման տեսակետ հայտնեց. «Լճի ափերը, որոնք ջրի տակ են հայտնվել, մաքրված չեն եղել, և ափերի վրայի աղբը, ծառերը, թփերը ևս հայտնվել են ջրի տակ», - նշում է բնապահպանը՝ մանրամասնելով, որ լճի մակարդակի իջնելը կարող է հանգեցնել մեր նշած փոքրիկ կղզյակների առաջացմանը: Եթե որոշում լինի այս և հաջորդ տարիներին Սևանից ջուր բաց չթողնել, լճի մակարդակը կբարձրանա՞: «Մենք «եթե»-ով չպիտի շարժվենք: Պետք է շարժվենք իրական փաստերով: Իսկ փաստն այն է, որ քանի տարի է՝ ջրի մակարդակը չի բարձրացել, և ունենք բացասական բալանս, ինչին մեծապես նպաստեց ոռոգման նպատակներով ջրի բացթողման ծավալների ավելացումը: Պետք է նաև հիշենք, որ մի քանի տարի չէր գործում Արփա-Սևան թունելը, և ջուրն ուղղվում էր դեպի Եղեգիս գետ, ի դեպ, նաև փոքր ՀԷԿ-երի աշխատանքներն ապահովելու համար: Պատճառներն, իհարկե, շատ ավելի շատ են», - հավելում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ դրանց բոլորին անդրադառնալ մի քանի րոպեի և մի նյութի շրջանակում ուղղակի անհնար է:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ