Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Զարգացումները կարող են քաոտիկ բնույթ ստանալ

АНАЛИТИКА

Միացյալ Նահանգների դեսպանատան հայտարարությունը տարակարծությունների պատճառ դարձավ: «Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը, ինչը ներառում է կոռուպցիայի դեմ ուղղված ջանքեր և իրավունքի գերակայության հաստատությունների ձևավորում: Սա պահանջում է վճռականություն, զգոնություն և կառավարման թափանցիկ ու հաշվետու հաստատությունների կառուցման երկարաժամկետ ռազմավարություն», - ասված է դեսպանատան տարածած հայտարարության տեքստում: «Հայաստանի ժողովուրդը հստակ մատնանշել է, որ սատարում է այս փոփոխություններին, և մենք կառավարությանը քաջալերում ենք հետամուտ լինել դատական բարեփոխումների՝ երկրի Սահմանադրությանը համահունչ ճանապարհով»:

Իշխանության ներկայացուցիչները կարծում են, որ այս հայտարարությամբ Վաշինգտոնը սատարում է վարչապետի վերջին նախաձեռնությունները։ Մի կողմ թողնենք ընդհանրապես որևէ երկրի դեսպանատան հայտարարությունից էյֆորիայի մեջ ընկնելու կամ որևէ երկրի մեջ «փրկիչ», «սատարող» տեսնելու մոլուցքի արդարացվածությունը: Այս հարթության վրա խնդիրն իրականում բազմաշերտ է։

Հայաստանում դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտությունը չի վիճարկվում որևէ մեկի կողմից՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ գործընկեր երկրների մակարդակով։ Ամբողջ խնդիրն այն է, թե ինչ ճանապարհով ու միջոցներով պետք է իրականացվեն այդ բարեփոխումները։ Այս հարցում է, որ առաջանում են տարակարծություններ՝ հաճախ իրարամերժ գնահատականներով։

Օրինակ՝ ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում «հետամուտ լինել դատական բարեփոխումների՝ երկրի Սահմանադրությանը համահունչ ճանապարհով»: Այս ձևակերպումն ինքնին ենթադրում է, որ Վաշինգտոնը չի խրախուսում դատարանի մուտքերն արգելափակելու Փաշինյանի նախաձեռնությունը։ Դրա սահմանադրականությունը խիստ վիճահարույց է, որովհետև ստացվում է՝ գործադիր իշխանությունը միջամտում է արդարադատության իրականացմանը, ինչը հակասում է ոչ միայն մեր երկրի Մայր օրենքի տրամաբանությանը, այլ նաև ժողովրդավարության համընդհանուր սկզբունքներին։

Ի դեպ, Հայաստանի խորհրդարանական երկու ընդդիմադիր կուսակցությունները նման բովանդակությամբ հայտարարություններ են տարածել, վարչապետի նախաձեռնությունը հարուցել էր անգամ արմատական բարեփոխումների դիրքերից հանդես եկող ՔՈ ՍԴԿ-ի տարակուսանքը։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը տիրապետում է բոլոր անհրաժեշտ ռեսուրսներին, խորհրդարանում ունի սահմանադրական մեծամասնություն ու անհրաժեշտ բարեփոխումները կարող է իրականացնել միանգամայն լեգալ ճանապարհով՝ ձեռնպահ մնալով փողոցի ճնշումը քաղաքական գործիք դարձնելուց։

Բացի այդ՝ ԱՄՆ դեսպանատունը կարևորում է բարեփոխումների «երկարաժամկետ ռազմավարության» առկայությունը, ինչն, անկեղծ ասած, տեսանելի չէր վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեի ելույթում։ Հնչեցված հինգ առաջարկություններն առայժմ հռչակագրային բնույթ ունեն ու ամրապնդված չեն կոնկրետ նախաձեռնություններով։ Ի դեպ, ուշագրավ է, որ խորհրդարանական մեծամասնությունը հրաժարվում է ստեղծված իրավիճակը հրապարակային հարթակներում քննարկելու հնարավորությունից, ինչը նույնպես տարակուսելի է։ «Իմ քայլը» խմբակցությունը չի միացել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած՝ արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքին: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունում կարծում են, որ Ազգային ժողովը պետք է իր արձագանքը տա վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, դրան հաջորդած իրադարձություններին և արդարադատության համակարգում լրջագույն փոփոխություններ անելուն: Հենց այս նպատակով կուսակցությունը հանդես էր եկել խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ, սակայն մեծամասնությունը խուսափեց միանալ ստորագրահավաքին: Այդուամենայնիվ, ԲՀԿ-ի պատգամավորները ստորագրեցին, և այսօր, ըստ օրենքի , կհրավիրվի արտահերթ նիստը: Ուղղակի չի բացառվում, որ «իմքայլականները» պարզապես բոյկոտեն արտահերթը:

Մինչդեռ ակնհայտ է, որ երկրում ստեղծվել է քաղաքական ճգնաժամ, որը հանգուցալուծվելու անհրաժեշտություն ունի։ Հակառակ պարագայում՝ մեծ է հավանականությունը, որ զարգացումները կարող են քաոտիկ բնույթ ստանալ։ Եթե խորհրդարանական մեծամասնությունը չտեսնելու է տալիս ճգնաժամի գոյությունը, ապա ՀՅԴ-ն վաղը այդ օրակարգով հանրահավաք է հրավիրել, որն առաջինն է այս կուսակցության՝ խորհրդարանից դուրս մնալուց հետո։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ