Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Միշտ էլ նկարահանել ենք լավ ֆիլմեր, սակայն դրանք տեղ չեն գտել հեռուստաեթերում»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Օրերս Մոլդովայում կայացած միջազգային փառատոնից հայ երիտասարդ կինոռեժիսորները 4 մրցանակով են վերադարձել։ «Փաստը» զրուցել է նրանցից մեկի՝ կինոռեժիսոր Մանեի հետ, ում «Ադապտացիա» ֆիլմը պարգևատրվածների շարքում է:

ը պարգևատրվածների շարքում է: «Իմ առաջին ֆիլմով՝ «Ադապտացիայով», որը նաև իմ կուրսային աշխատանքն է, մասնակցեցի Մոլդովայում տեղի ունեցած «Կլասսֆեստ» միջազգային կինոփառատոնին և ստացա այդ ֆիլմի համար 12-րդ միջազգային մրցանակը: «Ադապտացիան» իմ՝ Երևանի հանդեպ ունեցած սիրո արտահայտումն է, և մոնտաժի արվեստը սիրելու ու իմ բոլոր ճիգերն արտահայտելու առաջին աշխատանքը, որն ինձ բերեց՝ նաև ինձ համար անսպասելի հաջողություններ: Այն Երևանի դիմանկարն է, մեր քաղաքի խնդիրներին հարմարվելու պրոցեսը, որն ունի փիլիսոփայական բնույթ», - ասում է Մանեն:

Երիտասարդ կինոռեժիսորը նշում է, որ այս տարի տարբեր կինոփառատոնների շրջանակներում ներկայացնում է նաև իր «Ճայը» ֆիլմը: «Այս ֆիլմով, որն իմ դիպլոմային աշխատանքն է, մասնակցում եմ մի շարք միջազգային կինոփառատոնների՝ Ալբանիայում, Հունաստանում, երկու տարբեր փառատոնների Ռուսաստանում, Ղրիմում և այլուր: Այս տարի ինձ համար ավելի կարևոր է ներկայացնել հենց այս ֆիլմը, որը նկարահանվել է էքսպերիմենտալ ժանրում: Ես և պրոդյուսերը՝ Արարատ Գրիգորյանը, այն ներկայացնում ենք տարբեր հարթակներում», - նշում է երիտասարդ կինոռեժիսորը՝ հավելելով, որ շուտով ֆիլմը կմասնակցի Երևանում կայանալիք «Մեկ կադր» միջազգային կինոփառատոնին, և հայ հանդիսատեսը նույնպես հնարավորություն կունենա դիտել այն:

Մանեն նշում է՝ ի տարբերություն «Ադապտացիա» ֆիլմի, «Ճայն» ավելի գլոբալ խնդիրների մասին է: «Ֆիլմն աշխարհի կործանման մասին է, թե ինչ կլինի, եթե մարդը շարունակի անխղճորեն վարվել բնության և ինքն իր հանդեպ: Օրերս ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Աթենքում», - պատմում է մեր զրուցակիցը:

Հարցնում եմ՝ իսկ արվեստագետների համար ի՞նչ նշանակություն ունեն փառատոնները: Մանեն արձագանքում է. «Փառատոնը մի հարթակ է, որտեղ հասկանում ես քո ֆիլմի իրական գնահատականը: Այն շատ բան է տալիս քեզ: Ամեն փառատոն միշտ դառնում է լավ հիշողություն և իրադարձություններով լցնում արվեստագետի կյանքը: Դրա շնորհիվ ներկայանում ես այնպիսին, ինչպիսին կաս և ուզում ես լինել: Այն և՛ քննություն է արվեստագետի համար, և՛ հաճելի միջավայր՝ լի քեզ պես խելագարներով»: 

Կարծիք կա, որ մեր հայաստանյան մշակույթը ճահճացել է: Շատերը, ովքեր հատկապես արտերկրում են բնակվում կամ էլ որոշակի ժամանակահատված այնտեղ են գործունեություն ծավալում, նշում են՝ հայկական մշակույթը պարփակված է կոնկրետ շրջանակների մեջ:

«Առհասարակ դեմ եմ նման քննադատություններին: Իհարկե, մեծ ճգնաժամ ենք ունեցել կինոյում, և հիմա էլ այն դեռ չի ավարտվել: Բայց ապագան չպետք է վատատեսությամբ ողողենք: Այն մարդը, որը նկարահանում է ֆիլմ, գրում է երաժշտություն, երբեք նման միտք չի արտահայտի: Նույնը վերաբերում է ցանկացած ոլորտի: Հայաստանում կան լավ արվեստագետներ, հրաշալի երիտասարդություն: Իհարկե, սոցիալական շատ խնդիրներ ունենք: Արվեստ ստեղծելու, առաջ գնալու համար նաև գումար է պետք, միշտ չէ, որ կարողանում ես բավարար ֆինանսավորում գտնել, չես էլ կարող միշտ անվճար ստեղծագործել: Բայց չի կարելի ասել, թե ճահճացել ենք: Երբ կհարթվեն ֆինանսական խնդիրները, երիտասարդներն արտահայտվելու ավելի մեծ հնարավորություններ կունենան: Նման հայտարարությունները, այն էլ արտերկրում ապրող մարդկանց կողմից, առողջ մտածելակերպի դրսևորում չեն, որովհետև փաստ է այն, որ շատերը հեռացել են հայրենիքից հանուն նյութականի: Իսկ ի՞նչ գործ ունեն, որ խոսեն մշակույթի մասին», - կարծում է կինոռեժիսորը: 

Իսկ վերջում քաղաքականություն-մշակույթ հարաբերությունների մասին: «Այս երկու կառույցները որքան հեռու են, այդքան էլ մոտ են միմյանց : Հարաբերությունները պետք է լինեն կառուցողական, մեկը պետք է լրացնի մյուսին: Այս պահի դրությամբ, շատ խնդիրներ ունենք և մեծ ճանապարհ է պետք անցնել, որպեսզի հեղափոխական ալիքները մտնեն մշակույթ: Դա գուցե տարիների հարց է, բայց արդեն նկատվում են փոփոխությունները: Կարևորը, որ կինոն լինի ուշադրության կենտրոնում, և նրա խնդիրներով զբաղվեն նաև կառավարությունում, նրա հեռանկարներով զբաղվեն այնպիսի մարդիկ, որոնք կարող են մեծ փոփոխություններ անել ու ճիշտ որոշումներ կայացնել: Պետք է կոտրվի «Հայաստանում կինո չկա» արտահայտությունը, չէ որ դա կարող է թևաթափ անել առաջին կուրսի կինոռեժիսուրայի ուսանողին, երբ նա սեպտեմբերի 1-ին երազանքներով ու տաղանդով լի մտնում է այդ աշխարհ: Պետք է հանդիսատես ձևավորել, որը կտարբերի կինո հասկացողությունը և հեռուստատեսությունն ու վավերագրությունը, կոմերցիոն և արվեստի համար ստեղծված ֆիլմերը, սերիալը և սիթքոմը: Ցավով եմ նշում, բայց վաղուց մեզանում մոռացել են, թե ինչ է նշանակում կինո, կինեմատոգրաֆիա: Մենք միշտ էլ նկարահանել ենք լավ ֆիլմեր, սակայն դրանք տեղ չեն գտել հեռուստաեթերում», զրույցի ավարտին ասում է երիտասարդ կինոռեժիսոր Մանեն:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով