ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՄԱՅԻՍԻ). Արթուր Բաղդասարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, իսկ Տարոն Մարգարյանն ընտրվել է թաղապետ
ОБЩЕСТВОՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ
Կենսաբանական բազմազանության միջազգային օր, Ղըրղըզստան՝ Զինված ուժերի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1812-ծնվել է հասարակական և կրոնական գործիչ Գաբրիել Այվազյանը։
1907-ծնվել է կոմպոզիտոր Գուրգեն Ալեմշահը։
1924-ծնվել է մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրը։
1929-ծնվել է դերասան Արմեն Խոստիկյանը։
1939-ծնվել է ռազմական գործիչ, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։
1950-ծնվել է լեզվաբան Լավրենտի Միրզոյանը;
1960-ծնվել է հայ նկարիչ Գագիկ Ղազանչյանը։
1988-Երևանում սկսվել է նստացույց ԼՂՀ-ի շրջկոմի դիմումին ընթացք տալու պահանջով։
2005- Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին՝ 27-ամյա Տարոն Մարգարյանը, ընտրվել է Ավանի թաղապետ:
2006-Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
2012- երեկոյան տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնաս է հասցրել Տաշիրի տարածաշրջանի Լեռնահովիտ համայնքին:
2018-որոշվել է, որ պետական բուհերն իրենց բյուջեի 2 տոկոսն այլևս չեն փոխանցելու Հայաստանի երիտասարդական հիմնադրամին:
ԱՇԽԱՐՀ
337-մահացել է Հռոմի կայսր Կոնստանտին 1-ին Մեծը։
853-Նորվեգիայի թագավորի որդի Օլաֆ Սպիտակն ընդունել է վիկինգների և դանիացիների հպատակությունը Իռլանդիայում և Դուբլինը հայտարարել է մայրաքաղաք։
1455-Սենտ Օլբանսի առաջին ճակատամարտով սկսվել է Կարմիր և Սպիտակ վարդերի պատերազմը։
1807-ադմիրալ Սենյավինի ղեկավարած Ռուսական Կայսրության ռազմածովային նավատորմը ջախջախել է թուրքական նավատորմին Դարդանել յան ճակատամարտում։
1813-ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Վագները։
1859-ծնվել է հայտնի անգլիացի գրող, Շերլոկ Հոլմսի կերպարի ստեղծող Արթուր Կոնան Դոյլը։
1868-Ինդիանա նահանգի Մարշվիլդա բնակավայրի մոտ տեղի է ունեցել գնացքի «դարի կողոպուտը»։
1879-ծնվել է ուկրաինացի ռազմական և քաղաքական գործիչ Սեմյոն Պետլ յուրան։
1885-մահացել է ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոն։
1892-Նյու Յորքում բժիշկ Վաշինգտոն Շեֆֆիլդը արտոնագրել է ատամի մածուկը։
1900 -Նյու Յոր քում հիմ նադր վ ե լ է Associated Press տեղեկատվական գործակալությունը։
1906-Ռայտ եղբայրները արտոնագրել են իրենց թռչող սարքը՝ ինքնաթիռը։
1926-Իտալիայում Մուսոլլինին արգելել է գեղեցկության մրցույթները՝ նման միջոցառումները անվանելով անբարոյական։
1950-Չինաստանի կառավարությունը Տիբեթին առաջարկել է տարածքային ինքնավարություն՝ այդ տարածքում կոմունիստական իշխանություն հաստատելու պայմանով։
1960-Հարավային Ամերիկայում տեղի է ունեցել Մեծ չիլիական երկրաշարժը։
2007-Թուրքիայի Անկարա քաղաքի պատմական կենտրոնում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն, զոհվել է մի քանի մարդ։
2010-Հնդկաստանի Մանգալուրե տարածքում վթարվել է Բոինգ-737 ինքնաթիռը, զոհվել է 158 մարդ։
Կամո Խաչիկյան