Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈՒՆԻՍԻ). Սա­սուն Մի­քա­յե­լյա­նը 8 տ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Քա­րա­հուն­ջի» պե­ղում­նե­րի թնջու­կը.ի՞նչ է իրա­կա­նում կա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ եկամուտ, գույք և դրամական միջոց է հայտարարագրել Արարատ ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ին­չո՞ւ են վե­րա­դար­ձել դա­տարկ ճամպ­րուկ­նե­րով ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 25.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Ադրբեջանը Մխիթարյանի շուրջ ծագած սկանդալի ֆոնին Հայաստանին մեղարդել է «ֆուտբոլային սադրանքի» համար

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանին մեղադրել է «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի եզրափակչին Բաքու չմեկնելու շուրջ ստեղծված իրավիճակը «քաղաքական նպատակներով» օգտագործելու համար, գրում է interfax.az-ը:

«Հայաստանի արտգործնախարարության՝ լոնդոնյան «Արսենալ» ֆուտբոլային ակումբի խաղացող Հենրիխ Մխիթարյանին Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելու խոչընդոտների վերաբերյալ հայտարարությունը վկայում է ներքին քաղաքական խնդիրների պատճառով սպորտը քաղաքական գործիք դարձնելու փորձերի մասին: Ցավոք, Հայաստանը «Արսենալ»-ի խաղացողին օգտագործում է իր սադրիչ նպատակների համար»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան:

Նախօրեին, մեկնաբանելով Ադրբեջանի գործողությունները, ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտարարել էր, որ Մխիթարյանի և հայազգի երկրպագուների անվտանգությունն ապահովելու երաշխիքներ չներկայացնելը Բաքվի կողմից ռասիզմի և այլատյացության դրսևորումներ են:

Հիշեցնենք, որ «Արսենալ» ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիկ Մխիթարյանը Բաքու չի մեկնի և չի մասնակցի մայիսի 29-ին «Չելսի»-ի դեմ այնտեղ կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը:

website by Sargssyan