«Զվարթնոց» օդանավակայանում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ. Առաջիկա 5 օրերի եղանակ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Զվարթնոց»-ում իրականացվում են ռումբի որոնողական ... ՎԻԴԵՈ
«Սնիկերս», «Մարս», «Էմ ընդ Էմս»-ը՝ մինչև 260 դրամ. թանկացում... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Քաղաքացին փորձում է պայթուցիկ սարք տեղադրել օդանավակայանում.... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 23.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ Իրանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 18-ի. ԶԼՄ Խոսել եմ Տիգրան Ավինյանի հետ․ օրակարգում է ընդհուպ մինչև Մեղրիի անցակետի փակման հարցը․ «Իմ քայլի» պատգամավոր Հայտնաբերվել է դի Իրանը մի շարք գործողություններ է սահմանել կորոնավիրուսի բռնկման դեմ. հաղորդվում է 8 զոհերի մասին Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ. Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում Երևանում նշում են Բուն Բարեկենդանը (ուղիղ) Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Խաշթառակ գյուղում այրվել է մոտ 5000 քմ բուսածածկույթ Թուրքիայում յոթ մարդ է զոհվել Իրանի հետ սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Իրանում ՀՀ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցնում է հյուպատոսական բաժնի աշխատանքը 24-ամյա վարորդը Volkswagen-ով մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում Այսօր Բուն Բարեկենդան է Արսեն Թորոսյանը՝ նոր կորոնավիրուսի մասին (տեսանյութ) Լարսի ռուսական կողմում 656 բեռնատար կա կուտակված Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Երևանում` 3-4 բալ

Զապորոժիեի հայ համայնքի նախագահ Արտաշես Սարգսյանն աջակցում է Երկրապահին (տեսանյութ)

Երկրապահ կամավորականների միությունն իր հայրենասիրական առաքելությունն իրականացնելիս համաժողովրդական  աջակցություն է ստանում:

Այսօր` մայիսի 22-ին, ԵԿՄ վարչությունը հյուրընկալել է Զապորոժիեի (Ուկրաինա) հայկական համայնքի նախագահ Արտաշես Սարգսյանին, ով, կարևորելով Երկրապահի գործունեությունը, իր համայնքի կողմից նյութական աջակցություն ցուցաբերեց մեր բանակի թիվ մեկ ռեզերվ հանդիսացող հասարակական կազմակերպությանը:

Արտաշես Սարգսյանը հաճախ է լինում Հայաստանում և սատարում հայրենասիրական ծրագրեր իրականացնող կառույցներին: Այս անգամ որոշել է աջակցել Երկրապահ կամավորականների միությանը, քանի որ `«որքան ուժեղ է մեր զինվորը, այնքան հզոր է մեր հայրենիքը: Իսկ երկրապահ կամավորականը մշտապես հայ զինվորի կողքին է` նրա աջակիցը»,- ասում է Զապորոժիեի հայ համայնքի ղեկավարը:

Նա նաև կոչ արեց աշխարհասփյուռ հայերին հետևել իրենց համայնքի օրինակին` աջակցություն ցուցաբերել վերակազմավորված ԵԿՄ-ին` զորակցելով և սատարելով երկրապահի իրականացրած հայրենանվեր գործունեությանը:  

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանին և փոխնախագահ Մանվել Եղիազարյանին Արտաշես Սարգսյանը փոխանցեց Զապորոժիեի հայ համայնքի խորհրդանշական պարգևները:

Սասուն Միքայելյանը շնորհակալագիր հանձնեց Ա. Սարգսյանին և վստահեցրեց, որ ինչպես այս, այնպես էլ հետագա աջակցությունները իր ղեկավարած կառույցը կծառայեցնի միմիայն ազգանպաստ գործունեության իրականացման  համար:

Մանրամասները` տեսանյութում:

website by Sargssyan