2019 թվականի առաջին կիսամյակում 98 վարորդներ ոչ սթափ վիճակու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ ՄԻՊ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հակառակորդը հրադադարի ռեժիմը մեկ շաբաթվա ընթացքում խախտել է ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌԴ-ն չի հանձնի Միհրան Պողոսյանին. Դատախազություն ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների հա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 18.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արագածոտնի մարզում Toyota-ն և Nissan-ը բախվել են իրար եւ հայտնվել դաշտում․ կա վիրավոր (ֆոտո) Միքայել Մինասյանի հարցազրույցում գլխավոր ասելիքը Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալումը չէ․ Աղվան Վարդանյան Դեմոնիզացիայի տրամաբանական շղթան կփակվի Սերժ Սարգսյանի կալանավորմամբ․ Արփինե Հովհաննիսյանի 2-րդ բաց նամակը՝ Փաշինյանին Դավիթ Տոնոյանը և Սերգեյ Շոյգուն կարեւոր պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական ծրագրերի իրականացման շուրջ Ամուլսարի հարցով հանդիպում կլինի կառավարությունում․ ակտիվիստները 50 մեքենայով են գալու Երեւան Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Խաղողօրհնեքը Ողբերգական վթար Գեղարքունիքի մարզում. 24-ամյա վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս (ֆոտո) Տեղումները հեղեղել են Սոչի քաղաքը Ողբերգական դեպք Լոռու մարզում. հրդեհը մարելուց հետո փրկարարները հայտնաբերել են տանտիրոջ կիսամոխրացած դին Օրվա հանդիպումների անոնս

«Զտում»՝ հայ­կա­կան տար­բե­րա­կով. ինչ­պես՞ բա­ցա­ռել խտրա­կա­նու­թյունն ու կա­մա­յա­կա­նու­թյու­նը

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի տեղեկացմամբ, խորհրդարանն սկսել է vetting-ի (դատավորների զտման) նախագծի մշակումը, բայց առայժմ զերծ է մնացել մանրամասներ ասելուց։ «Նույնիսկ ուրվագծվող բաների մասին չեմ ուզում ասել, բայց հնարավորինս սեղմ ժամկետներում մենք կունենանք նախագիծ»,- նշել է Մակունցը։

Սա ակնհայտորեն կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթի արձագանքն է։ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցության ընթացքում հայտարարել էր, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես կոչված, vetting-ի: Vetting-ն արտառոց մի գործընթաց չէ, այն արդեն իրականացվել է աշխարհի մի շարք երկրներում, պայմանական ասած՝ ատեստացիա է, որը չանցած դատավորները գնում են տուն։ Ամբողջ խնդիրն այն է, որ այս գործընթացում անպայմանորեն երկու սկզբունք պետք է պահպանվի՝ խտրականության և կամայականության բացառումը։

Արդյո՞ք այսօրվա Հայաստանում նման բան հնարավոր է։ Սկզբունքորեն դատաիրավական բարեփոխումների օգտին հանդես են գալիս բոլորը՝ թե՛ հայաստանյան քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակությունը, թե՛ մեր երկրի արտաքին գործընկերները. ամբողջ խնդիրն այն է, որ վստահություն չի ներշնչում այն ճանապարհը, որն ընտրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները մտահոգություն են հայտնում դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի կապակցությամբ, միաժամանակ շեշտում երկրում դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության ցածր մակարդակն ու դատական բարեփոխումների անհրաժեշտությունը: Սա մոտավորապես այն բանաձևն է, որն ուղղակի կամ անուղղակի այս օրերին արտահայտում են հայաստանյան իրադարձություններին արձագանքող բոլոր սուբյեկտները։ Ամբողջ խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի թիմն իշխանության ղեկին է մեկ տարուց ավելի ու որևէ քայլ չի իրականացրել արդարադատության համակարգը բարեփոխելու ուղությամբ՝ նույնիսկ այն դեպքում, երբ նման օրակարգի անհրաժեշտության մասին խոսում էին գրեթե բոլորը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, որի՝ անցած տարվա օգոստոսի 16-ի հանրահավաքային ելույթի մի ստվար հատված վերաբերում էր անցումային արդարադատության գործիքների ներդրմանը։ Vetting-ի անհրաժեշտության մասին Փաշինյանը խոսեց միայն այն ժամանակ, երբ դատարանը որոշում կայացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին։ Սա, իր հերթին, ռիսկեր է ծնում, որ Փաշինյանի մոտեցումը քաղաքականապես մոտիվացված է, մանավանդ, որ վարչապետը գնաց անթույլատրելի քայլի՝ փորձեց փողոցի միջոցով ճնշում գործադրել արդարադատության համակարգի վրա։ Այս պարագայում դժվար է խոսել խտրականության ու կամայականության բացառման մասին, և արդյունքում մենք կարող ենք ստանալ ոչ թե բարեփոխումներ, այլ դատական այսօրվա խամաճիկային համակարգի փոխարինումը նույն որակն ունեցող այլ համակարգով։

«Մեր մտահոգությունն ենք հայտնում նաև պարտադիր և ընդհանուր Vetting-ի գաղափարի առնչությամբ, որը պետք է վերաբերի անխտիր բոլոր դատավորներին։ Մենք հասկանում ենք, որ դատավորների քաղաքականացումն էական կարևորություն ունեցող հարց է Հայաստանում, և մենք ապավինում ենք իշխանությունների կոմպետենտությանը՝ միջազգային գործընկերների աջակցությամբ ընդունելու և իրականացնելու կառուցվածքային անհրաժեշտ բարեփոխումներ, ինչի արդյունքում կերաշխավորվի դատական իշխանության թափանցիկությունն ու արդյունավետությունը՝ զերծ կողմնակի միջամտություններից, ինչը նախապայման է օրենքի իշխանության համար»,- սա էլ հատված է Եվրոպական խորհրդարանի «ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի» պատվիրակության ղեկավարի հայտարարությունից։

Դարձյալ բարեփոխումների անհրաժեշտությունը չի վիճարկվում, սակայն խիստ էական է, որպեսզի դատաիրավական բարեփոխումների գործընթացն ուղեկցվի երկու բաղադրիչի պարտադիր պահպանմամբ։ Խոսքն առաջին հերթին սահմանադրական լեգալ մեխանիզմների պահպանման մասին է։ Չեն կարող բարեփոխումներն արդյունավետ լինել, երբ խախտվում է իշխանությունների բաժանման սկզբունքը, ու գործադիր իշխանությունն ակնհայտ ճնշում է գործադրում դատարանների վրա՝ օգտագործելով հասարակության լ յումպեն զանգվածին։

Եվ երկրորդը՝ եթե բարեփոխումների շուրջ առկա չէ քաղաքական ու հասարակական լայն կոնսոլիդացիա, միշտ մեծ է վտանգը, որ իշխանությունը կարող է ստեղծել գործիքներ՝ ընդդիմությանը ճնշելու նպատակով։ Օրինակ՝ երբ իշխանությունը մերժում է արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության նախաձեռնությունը, ապա ակամայից մտածում ես, որ իշխանության մտադրություններն այնքան էլ անկեղծ չեն։

Մի խոսքով՝ Փաշինյանի հայտարարությունն առայժմ ավելի շատ հարցեր է ծնում, քան պատասխաններ է ձևակերպում, ինչն ավելի է մեծացնում հասարակության անորոշությունն ու բևեռացումը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

website by Sargssyan