ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․ Փլուզ­վել է 1790 թվա­կա­... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Խնա­մա­կա­լու­թյան, հո­գա­բար­ձու­թյան կամ պատ­րո­նա­ժի ժամա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վալերի Օսիպյանն ազատվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնից. նախագահը ս... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Դե­պի քա­ղա­քա­կա­նու­թյո՞ւն, թե՞ քա­ղա­քա­կա­նու­թյու­նից հ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Եկամուտներ, դրամական միջոցներ ու նոր ավտոմեքենա. Հրազդանի ք... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 18.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայաստանը և Ուկրաինան պայմանավորվել են համատեղ աշխատել իրավապահ ոլորտում Անկախության օրը Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ աշխատելու է չորս գնացք Վրաստանի նախագահը դատապարտյալների համաներման մորատորիում է հայտարարել Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն եւս թանկացել է «Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում». Վալերի Օսիպյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․ Փլուզ­վել է 1790 թվա­կա­նին կա­ռուց­ված Սուրբ Մի­նաս եկե­ղե­ցու տա­նի­քը Խնա­մա­կա­լու­թյան, հո­գա­բար­ձու­թյան կամ պատ­րո­նա­ժի ժամանակահատվածը կա­րո՞ղ է հա­մար­վել աշ­խա­տան­քա­յին ստաժ Մարգարիտա Գասպարյանը դուրս մնաց պայքարից Վալերի Օսիպյանն ազատվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնից. նախագահը ստորագրել է հրամանագիրը Դե­պի քա­ղա­քա­կա­նու­թյո՞ւն, թե՞ քա­ղա­քա­կա­նու­թյու­նից հե­ռա­ցում Եկամուտներ, դրամական միջոցներ ու նոր ավտոմեքենա. Հրազդանի քաղաքապետի ունեցվածքը Փաշինյանը Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել Արմեն Սարգսյանին

«Արարատ-Արմենիա»-ն ևս հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ

Past.am

 

 

 

«Արարատ-Արմենիան» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ.

 

«Վերջին օրերին հայկական ֆուտբոլում ստեղծված իրադրության շուրջ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը ցանկանում է հայտնել հետևյալը.
1. Մեր ակումբի ստեղծման առաջին օրվանից մեր թիվ մեկ նպատակն է եղել ոչ թե ամեն գնով տիտղոսներ նվաճելը, այլ, առաջին հերթին, հայկական ֆուտբոլի և Հայաստանի առաջնության հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելը, նոր ֆուտբոլային մշակույթ ստեղծելը և առաջնության դիտարժանությունը մեծացնելը: Արդեն այսօր, կարծում ենք, կարող ենք փաստել, որ այդ ուղղությամբ արդեն մեծ քայլ ենք արել: Իսկ ինչ վերաբերում է մեր մարզական նպատակներին, ապա «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի համար սկզբունքային է հաղթանակներ տոնել և տիտղոսներ նվաճել միայն առողջ սպորտային պայքարում:

2. Ինչ վերաբերում է այս օրերին շրջանառվող բազմաթիվ անհեթեթ բամբասանքներին և ամպագոռգոռ հայտարարություններին, մասնավորապես հնչած «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի և անձամբ պարոն Արթուր Սողոմոնյանի կողմից, կապված «Լոռի» Ֆուտբոլային ակումբին դրամական պարգևավճարներ տալու հետ, ապա ցանկանում ենք ընդգծել, որ դա բացարձակ սուտ է: Դեռ ավելին, ունենալով տեղեկություն, որ «Փյունիկ» Ֆուտբոլային ակումբն ինքն է վերջին տուրերին պարգևավճարներ խոստանում մեր մրցակիցներին, հարիր չենք համարել դրա մասին խոսել, քանի որ յուրաքանչյուր ակումբ ինքն է որոշում, թե ինչ մեթոդներով է նախընտրում լուծել իր խնդիրները:

Փակելով այս թեման, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել «Լոռի» Ֆուտբոլային ակումբին ազնիվ ու արժանապատիվ խաղ ցուցադրելու, և արդար խաղի սկզբունքները չդավաճանելու համար: Այսօր, երբ որոշ մարդիկ փորձում են ստվեր նետել հայկական ֆուտբոլի բարի համբավի վրա, «Լոռի» ՖԱ-ն ցույց տվեց, որ հայկական ֆուտբոլը ճիշտ ճանապարհին է և ոչ ոք իրավունք չունի խաղալ հայկական ակումբների բարի անվան հետ: Կարծում ենք, որ «Լոռի» ՖԱ-ի դրսևորած մոտեցումը պետք է օրինակ դառնա հայկական բոլոր ակումբների համար:

3. Կապված մրցավարության հետ պետք է նշենք, որ ամբողջ մրցաշրջանի ընթացքում մեր ակումբը բազմիցս տուժել է մրցավարների սխալ որոշումներից, և, չնայած դրան, մենք հասկանում ենք, որ դա ֆուտբոլի բաղկացուցիչ մասերից է, և նման դեպքերին միշտ արձագանքել ենք արժանապատիվ կերպով, և չենք փորձել մեղավորներ փնտրել այլ ակումբներում:

Միևնույն ժամանակ, ողջունում ենք ՀՖՖ որոշումը առաջնության վերջին տուրերի սպասարկումը վստահել օտարերկրացի մրցավարներին:»,-ասված է հայտարարության մեջ:

 

website by Sargssyan