Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Լրա­ցու­ցիչ ռիս­կեր, որոնք մե­ծաց­րել են անո­րո­շու­թյուն­նե­րի դաշ­տը

ИНТЕРВЬЮ

Տնտեսությանն առնչվող ռիսկերին ու խնդիրներին անդրադառնալուց առաջ տնտեսագետ Ատոմ Մարգարյանը «Փաստի» հետ զրույցում նախ մի հանգամանք է արձանագրում՝ կապված 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից 2019թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում վճարված հարկերի մեծությունների ցանկի հետ:

«Եթե նայենք 1000 խոշոր հարկատուների մուծած հարկերի դինամիկային և այն համեմատենք նախորդ տարվա երեք ամիսների հետ, ապա խոշոր հարկատուների մոտ 90 տոկոսը շուրջ 40-50 տոկոսով ավելացրել է հարկատվությունը: Եվ դա վերաբերում է թե՛ հանքարդյունաբերությանը, թե՛ էներգակիրների ոլորտին և թե՛ սննդի վերամշակման խոշոր ընկերություններին: Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ այդ առումով մոտ 20 տոկոսի աճ ունենք: Այս ցուցանիշի վրա աչք փակելը սխալ է: Այլ բան է, որ կառուցվածքային խնդիրները, ներդրումային իրավիճակը, ցածր աշխատավարձերը, ինչպես նաև սոցիալական խնդիրները շարունակում են օրակարգում մնալ: Սա խնդիր է: Կան մեծ անորոշություններ և ռիսկեր, որոնք առաջին հերթին կապված են կառավարության կառուցվածքի փոփոխության, ոլորտային հնարավոր վերաբաշխումների և քաղաքականության հնարավոր սկզբունքային փոփոխությունների հետ: Սրանք լրացուցիչ ռիսկեր են, որոնք մեծացրել են անորոշությունների դաշտը: Այս հանգամանքն իր հերթին, բնականաբար, անվստահություն է առաջացնում ներդրողների մոտ: Այդուհանդերձ, եթե նայում ենք մյուս ցուցանիշներին, ապա կան մի շարք իրողություններ, որոնց հետ հաշվի չնստելը ևս ճիշտ չէ. դրամը շարունակում է կայուն մնալ, արտաքին պարտքի դինամիկան նվազել է, դեֆիցիտային լուրջ ճնշումներ չկան»,-նկատեց տնտեսագետը:

Ատոմ Մարգարյանը շեշտեց, որ թեև նախկինում առկա մի շարք ռիսկեր այս պահին թուլացել են, բայց, այնուամենայնիվ, անորոշություններ է ստեղծում հակակոռուպցիոն պայքարը. «Օրինակ, եթե նախկինում մրցակցային վիճակը խեղված էր, հիմա իրավիճակը բարենպաստ է: Խնդիր էր նաև բիզնեսի և իշխանության սերտաճումը, որը հիմնականում լուծվում է: Սրանք ռիսկեր են, որոնք թուլացել են: Բայց ռիսկեր է առաջացնում հակակոռուպցիոն պայքարը, որն անորոշություններ է ստեղծում այն սեփականատերերի համար, որոնք իրենց կապիտալը դիզել են անօրինական ճանապարհով: Բնական է, որ նրանք պետք է փորձեն դուրս բերել այդ կապիտալը՝ խուսափելով լեգալացնել ու հայտարարագրել դրանք: Կապիտալի արտահոսքի լուրջ ռիսկեր կան, և այս ընթացքում զուտ արտահոսքը ավելի մեծ է, քան զուտ ներհոսքը»;

Կառավարության կառուցվածքի փոփոխությունից զատ, ռիսկերից մեկն, ըստ տնտեսագետի, կադրային խնդիրն է. «Ակնհայտ է, որ նոր կաբինետի կազմում կան մարդիկ, որոնք դրսևորել են դրական որակներ: Բայց ակնհայտ է նաև, որ թե՛ կառավարությունում, թե՛ առանձին գերատեսչություններում զգալի մասն անփորձ է: Երևում է, որ խմբային շահն են առաջ բրդում, ակնհայտ է նաև, որ կոմպետենտ չեն, գիտելիքների ու փորձառության լուրջ պակաս ունեն: Բնական է, որ հեղափոխության ալիքի վրա պաշտոնների տիրացած մարդկանցից բոլորը չէ, որ կարող էին արդարացնել սպասելիքները: Վարչապետ Փաշինյանն այդ տեսակետից կոմպլեքս չունի՝ սկսել է ձերբազատվել այն կադրերից, որոնց նշանակել է անցած տարվա հուլիսին, օգոստոսին: Այդուհանդերձ, երրորդ ռիսկը կա: Խոսքը կառավարման ռեֆորմների մասին է, որոնք դանդաղ են ընթանում»:

Տնտեսագետի հետ զրույցում անդրադարձանք նաև աշխատաշուկայի խնդիրներին, «Աշխատի՛ր, Հայաստան» արշավի մեկնարկին ու դրական փոփոխություններ արձանագրելու հնարավորություններին: Ա. Մարգարյանը նշում է այն ուղղությունը, ըստ որի՝ արշավը չի մնա միայն կարգախոսի մակարդակում:

«Գործազրկությունը բնական նորմայից երեք անգամ բարձր է: Մոտ է 20 տոկոսին, բայց մեր երկրի տնտեսության նման տնտեսություն ունեցող երկրների համար բնական նորման 6-7 տոկոս է: Հիմա եթե չփոխվեց դրամավարկային քաղաքականությունը, և հարկային քաղաքականության մասով ևս ռադիկալ փոփոխություններ չարվեցին, ոչինչ չի փոխվի: Դրամավարկային քաղաքականության մասով պետք է գնալ դրամական զանգվածի կտրուկ ավելացմանը և վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցմանը, արժեթղթերի շուկայում գործառնությունները և բանկային ռեզերվների նորմատիվները կտրուկ պետք է վերանայվեն: Երկրորդ ուղղությունը հարկային քաղաքականությունն է, և, կարծես թե, ուշանում է Հարկային օրենսգրքի նոր փաթեթի ընդունումը: Պետք է շուտափույթ ներդրվեն փոքր և միջին միկրոբիզնեսին վերաբերող այն արտոնությունները, բարելավումները, հարկային ճնշման թուլացումները, որոնք նախատեսվում են այդ օրինագծով: Ընթացքում, իհարկե, հնարավոր են շտկումներ, բայց մարդկանց համբերությունն անվերջ չէ: Միայն այս փոփոխություններից ու ռեսուրսները հասանելի դարձնելուց հետո կարելի է խոսել թե՛ աշխատանքի, թե՛ ինվեստիցիոն և թե՛ կապիտալի շուկայում հնարավոր լուրջ որակական փոփոխությունների ու տեղաշարժերի մասին»,-ասաց նա՝ եզրափակելով ու նկատելով, որ այժմ տեսնում է մասնագետների, փորձագիտական շրջանակների հետ երկխոսելու ու բանավիճելու այն դրական ընկալումը, ինչը նախկինում չի եղել:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ