Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ստրաս­բուր­գից սպաս­ված զան­գն ու Հա­յաս­տա­նի ընդ­դի­մու­թյան ան­տես­ված ձայ­նը

АНАЛИТИКА

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում առկա իրավիճակը: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ զրուցակիցները համաձայնել են, որ կոռուպցիայի դեմ պայքարը և դատական համակարգի բարեփոխումները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, միջազգային չափանիշներին և, որպես Եվրախորհրդի անդամ պետություն, Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Թյորբորն Յագլանդը հաստատել է կազմակերպության լիակատար աջակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգին:

Դիվանագիտական այս տեքստի խորքերում ակնհայտորեն երևում է, որ ԵԽ գլխավոր քարտուղարն անթույլատրելի է համարել դատարանների մուտքերը շրջափակելու չմտածված գործողությունը, ինչի հետ Փաշինյանը փաստացի համաձայնել է։ Համենայն դեպս, զրուցակիցները համաձայնել են, որ կոռուպցիայի դեմ պայքարը և դատական համակարգի բարեփոխումները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, ինչը ենթադրում է, որ պետք է բացառվի գործադիր իշխանության կողմից որևէ ճնշում արդարադատության, դրա իրականացման վրա։ Մինչդեռ բանը ԵԽ-ի ու մյուս կազմակերպությունների միջամտությանը չէր հասնի, եթե Հյաստանի իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ողջամտություն ունենային ու ականջալուր լինեին Հայաստանի ընդդիմության, քաղաքացիական հասարակության հորդորներին ու անցած երկուշաբթի հրաժարվեին արկածախնդիր ձեռնարկից։ Հայաստանում և դրա սահմաններից դուրս որևէ մեկը չի վիճարկում դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտությունը, սակայն դրանք իրականացնելու համար Փաշինյանի թիմը տիրապետում է բավարար ռեսուրսների, այդ թվում՝ խորհրդարանում սահմանադրական մեծամասնության, ու ընդամենը պետք էր «դուխով» լծվել ոչ թե դատարանների նկատմամբ «կոլցո» օպերացիայի իրականացմանը, այլ՝ հաշվարկված ու համապարփակ օրենսդրական փոփոխությունների իրականացմանը։

Սակայն նույնիսկ միջազգային ակնհայտորեն անբարենպաստ արձագանքից հետո Նիկոլ Փաշինյանի թիմը չի պատրաստվում վերանայել իր «կացնային» քաղաքականությունը, ինչը հուշում է, որ անցած օրերի արկածախնդրությունը կրկնվելու ռիսկ ունի։ Նախօրեին Ազգային ժողովի խորհուրդը մերժել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկը։ ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի 36 պատգամավորներ առաջարկում էին արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։ Ու ընդդիմության նկատմամբ նման անհանդուրժողական կեցվածքը տեղի է ունենում, այսպես կոչված, «նոր Հայաստանում», որի առաջին դեմքերը բոլոր միջազգային հարթակներից խոսում են Հայաստանում ժողովրդավարության անշրջելիության մասին։ Քաղաքական ընդդիմության հանդեպ նման քամահրական վերաբերմունք չի եղել անգամ նախկին իշխանության ժամանակ։ ՀՀԿ-ն գոնե հանդուրժում էր, որ ընդդիմությունն արտահերթ նիստեր նախաձեռնի, այլ խնդիր է, որ, որպես կանոն, նրա բոլոր նախաձեռնությունները մերժվում էին։ Հիմա ստացվում է՝ ընդդիմությունը զրկված է նաև արտահերթ նիստ նախաձեռնելու ու հարցերը գոնե քննարկելու հնարավորությունից, որովհետև մեծամասնությունը «կացնային» քվեարկությամբ մերժում է 36 պատգամավորների նախաձեռնությունը։

Փաշինյանի թիմն այդպես էլ չի գիտակցել այն աքսիոմատիկ ճշմարտությունը, որ բարեփոխումներ հնարավոր չէ իրականացնել պետական ինստիտուտների տոտալ վարկաբեկման ճանապարհով, ինչի հետևանքով Հայաստանում գործադիր ու դատական իշխանությունները գտնվում են «պատերազմի» շեմին՝ ապալեգիտիմացնելով ամբողջ իշխանությունը։ Դատավորների միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտում է դատարանների մուտքերը շրջափակելու Փաշինյանի նախաձեռնությունը, հայտնի է դարձել նաև, որ մայիսի 27-ին նույն օրակարգով հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների արտահերթ ընդհանուր ժողով:

Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը թևակոխում է պերմանենտ հեղափոխությունների ու ցնցումների մի շրջան՝ անորոշության ու անկանխատեսելիության ռիսկերով

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ