Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Քա­ղա­քա­կան կու­րու­թյան հե­տև­անք են ազ­գա­յինն ար­ժեզր­կե­լու և օտա­րի­նը նմա­նա­կե­լու մեր ան­հագ մղում­նե­րը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստի» զրուցակիցն է դերասանուհի Մարի Գրիգորյանը:

-Տիկի՛ն Գրիգորյան, հայաստանյան մշակութային կյանքը ներսից եք ճանաչում: Ինչպե՞ս եք գնահատում այն՝ իր ինտրիգներով, դրական և բացասական կողմերով:

-Ցանկացած ոլորտ ունի իր թե՛ բացասական, թե՛ դրական կողմերը, իր խարդավանքները, սակայն մշակութային ոլորտը, ինչպես ասում են, խոշորացույցի տակ է: Արտիստներն ուշադրության կենտրոնում են, բայց դա արդյունավետ չի օգտագործվում, չի նպաստում մշակույթի էլ ավելի լավը լինելուն: Ինքս, «ներսում» լինելով, տխուր եմ գնահատում իրավիճակը, քանզի հատկապես մշակույթի ոլորտում բանեցվող քաղաքականությանը հաջորդում են ցավոտ ու հիվանդագին արձագանքներ: Ամեն ինչին տրվում է քաղաքական գնահատական: Ցավոք, Հայաստանում «ծաղկում են» գորշ սերիալները, իսկ թատրոնների զգալի մասը հիմնականում հետևում է սերիալների պահանջարկին ու որակին: Իսկ հանդիսատեսը ծուլացել է: Նա գերադասում է տանն անվճար դիտել այն դերասանին, որի ոչնչով չտարբերվող խաղը թատրոնում տեսնելու համար պիտի վճարի 2000- 5000 դրամ:

-Ճահճացման վտանգ տեսնո՞ւմ եք: Իսկ գուցե մշակույթն արդեն ճահճացե՞լ է:

-Նայած, թե ինչ ենք հասկանում ճահճանալ ասելով: Գիտեք՝ մեկ տարի առաջվա սպասքը հին է, բայց մեկ դար առաջվանն արդեն հնություն ու արժեք է: Շատ կցանկանայի, որ մենք կարողանայինք պահպանել մեր հայկական թատրոնը՝ հնադարյան, միջնադարյան իր ձևերով ու մեթոդներով: Պատկերացրեք՝ որքան հետաքրքիր կլիներ: Գիտեմ, որ այդպիսի ավանդական թատրոններ կան Ճապոնիայում և Հնդկաստանում: Մարդիկ ստեղծում են նորը՝ առանց վնասելու հինը: Իրականում քաղաքական կուրության հետևանք են ազգայինն արժեզրկելու և օտարինը նմանակելու մեր անհագ մղումները: Ինչևէ: Ես «սովետի» սերունդ եմ: Այն ժամանակ շատ կաղապարված էր թատրոնը, իսկ այսօր թեև ազատ է, բայց ազատագրված չէ: Չկան ուղղություններ, ոճեր, դպրոցներ: Բոլորը գործում են մի սիստեմով: Այ սա՛ է ճահճացումը: Մշակույթն ունի ձևափոխվելու ու ժամանակի հետ քայլելու խնդիր: Այդ «սրախիճ, տատասկապատ ճանապարհը» արվեստը, թատրոնը միշտ էլ կրկնել է, բայց թե ինչ է ձեռք բերել արդյունքում՝ ամեն ձևափոխումից հետո, թող գնահատեն ժամանակագիրները:

-Նոր սերունդն ինչպիսի՞ն է ձեր աչքերով: Նրանց միջոցով հնարավո՞ր է մշակութային կյանքում թարմություն բերել կամ, ինչպես հիմա ընդունված է ասել, հեղափոխություն իրագործել:

- Շատ կան տաղանդավոր երիտասարդներ: Գիտեք, բնությունը երբեք չի զլանում, չի թերանում, օժտում է: Թերանում ենք մենք: Ներկայիս երիտասարդները հայտնվել են հենց այդ անցումային ոլորապտույտի մեջ, և եթե նրանց սովորեցնեն իսկապես ստեղծագործել, պրպտել, չկրկնվել, լինել ազնիվ ու անկեղծ կերպավորած մարդու մեջ, ապա համատեղ ստեղծագործական ընթացքի մեջ գուցե և ստացվի այն հեղափոխությունը, որը չափազանց անհրաժեշտ է ժամանակակից հայ թատրոնին: Այսօրվա երիտասարդ դերասանը, որքան էլ ուսյալ ու տաղանդավոր լինի, պիտի կայանա ավելի փորձառու ու տարեց դերասանների հետ և կողքին՝ նրանց հետ միաժամանակ բեմ ելնելով: Բայց քանի որ կա որոշակի տարանջատում երիտասարդների ու փորձառու դերասանների միջև, այդ շիկացումը, թրծումը բեմում չի կատարվում, մոգությունը տեղի չի ունենում, և հանդիսատեսը չի խաբվում կամ խաբվում է կարճատև: Հանդիսատեսը պիտի թատրոնից հեռանա ոչ թե թեթևացած, այլ՝ լցված:

-Նկատել ենք, որ հեռուստատեսային նախագծերում բավական քիչ մասնակցություն եք ունենում: Հրավերների պակա՞ս կա, թե՞ ձեր ցանկությունն է նվազել նման նախագծերում ներկայանալու:

-Թե՛ մեկը, թե՛ մյուսը: Հրավերների պակասը գալիս է նրանից, որ ես իրենց տեսակից, կատեգորիայից չեմ: Ես «աստղ» չեմ ու չեմ էլ դառնա: Ես մշակույթի զինվոր եմ, ապստամբ՝ թե կուզեք: Իսկ վերջերս փոքրիկ դերակատարում ունեցա Հանրայինում նկարահանված՝ Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» 16 սերիայից բաղկացած սերիալում: Այդպիսի սերիալներում պատրաստ եմ նկարահանվել և աշխատել բանիմաց ռեժիսորների ու պրոֆեսիոնալ անձնակազմի հետ: Խոստովանում եմ՝ չեմ նկարահանվի այնպիսի սերիալներում, որտեղ Մոնթե անունը հնչեցվում է «դահիճ» մականվան հետ զուգահեռ, և պղծվում նահատակ ազգային հերոսի հիշատակը, եթե անգամ ինձ չլսված հոնորար առաջարկեն: Այժմ ընդգրկված եմ 2 մանկական ներկայացման մեջ, իսկ մեծահասակների համար բեմադրվող ներկայացումներում արդեն երեք տարի է՝ չեմ ընդգրկվում՝ ինձ համար անբացատրելի ու անհասկանալի պատճառներով: Զուգահեռաբար ստեղծագործում եմ և շուտով ՝ հունիսի 2-ին, ինձ սպասող հանդիսատեսին կներկայացնեմ իմ 2-րդ (1-ինը՝ «Քուչակն ու Մարին»- խմբ.)՝Ռեյ Բրեդբերիի «Մահն ու աղջիկը» պատմվածքի հիման վրա բեմականացված «Կույսը» պերֆորմանսային լուծումներով մոնոներկայացումը:

- Վերջում՝ քաղաքականությունից: Հեղափոխությունից մեկ տարի է անցել: Ինչպիսի՞ն էին ակնկալիքները և արդյոք արդարացա՞ն:  

- Այս հարցում շատ կարևոր է լինել իրատես, այնինչ շատ են հոռետեսներն ու լավատեսները: Իմ բնույթով միշտ եմ եղել հեղափոխական և եղել եմ դրա մեջ: Ինձ դուր է գալիս պրոցեսը: Տեղի է ունենում լավ պրոցես, կարևոր մի էտապ, որի ընթացքում կունենանք ձախողումներ էլ, ձեռքբերումներ էլ: Շատ կարևոր է չշեղվել նպատակներից և գործել միշտ հանուն ազգի, պետության և մարդու: Իմ ակնկալիքները շարունակում են արդարանալ, և շարունակում եմ վստահել՝ թեև չեմ անտեսում սխալները: Չկա կատարյալ համակարգ և կատարյալ առաջնորդ, քանզի ժամանակը կանգնած չէ, և իրավիճակները ենթակա են անընդհատ փոփոխման՝ թե՛ երկրի ներսում և թե՛ դրսում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահին