«Չիստկայի» հերթական փուլը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Համակարգող խմբի անդամներին հրավիրել են կառավարություն ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՀՈՒՆԻՍԻ). Նոր­քի ան­տա­ռում մեծ հրդեհ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Վրեժխնդ­րու­թյան» գոր­ծի՞ք, թե՞ «կա­րև­որ դա­սեր քա­ղե­լու»... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ավելացած դրամական միջոցներ, աշխատավարձից ու վարկերից ստացած ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 19.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Չի ուզում անցնել խորհրդի «թրի տակով»

«Փաստ» թերթի տեղեկություններով, բավական լարված ու անհասկանալի վիճակ է ստեղծվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում: Բանն այն է, որ հանրայինի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը սկզբունքորեն հրաժարվում է անցնել Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի «թրի տակով»: Ինչպես խոսում են հեռուստաընկերությունում, նա, այսպես ասած, «պրիզնատ չի գալիս» ո՛չ խորհրդի նախագահ Արա Շիրինյանին, ո՛չ էլ վերջինիս խորհրդական Տիգրան Պասկևիչյանին: Գրիգորյանը, մեր աղբյուրների հաղորդմամբ, պնդում է, որ, մեղմ ասած, ոչ մի խնդիր չունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ուստի իրեն իրավունք է վերապահում ինքնուրույն որոշումներ կայացնել, թեպետ, օրենսդրության համաձայն, հանրային հեռուստաընկերության ղեկավար մարմինը հենց հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն է:

 

website by Sargssyan