Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Կառավարությունը լավ չի աշխատում, աճի տեմպը դանդաղ է»

ИНТЕРВЬЮ

Օրերս Նիկոլ Փաշինյանի և պետական կառավարման մարմինների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն էր տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել էին բյուջետային հավել յալ միջոցների բաշխմանը վերաբերող հարցեր: Վարչապետը նշել էր, որ այս տարի պետբյուջեի եկամտային մասի շուրջ 62 մլրդ դրամի գերակատարում է սպասվում:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ ի սկզբանե 2019 թվականի պետբյուջեի համաձայն, նախատեսվել է ավելի քիչ հարկեր/ՀՆԱ հարաբերակցություն, քան 2018 թվականին էր՝ մոտ 0,6 տոկոսի չափով: «Կարող ենք ասել, որ 2019 թվականի ընթացքում պլանավորվել էր ավելի քիչ հարկեր հավաքել, իսկ հիմա շատ են հավաքում սահմանված պլանից և սա ցույց տալիս որպես ձեռքբերում և հաղթանակ: Սա, ըստ էության, արդար մոտեցում չէ, կիսաճշմարտություն է: Բացի դա, տնտեսական տարբեր հաշվարկների համաձայն՝ մեկ տոկոս տնտեսական աճը պետք է 12 մլրդ դրամի չափով լրացուցիչ մուտքեր բերի պետբյուջե: Ենթադրենք, պլանավորել ենք 5 տոկոս տնտեսական աճ՝ 2019 թվականի ընթացքում, եթե 6 կամ 7 տոկոս տնտեսական աճ գրանցվի, ապա դրա ամեն մի տոկոսը պետբյուջե 10-12 մլրդ դրամ լրացուցիչ գումար պետք է բերի: Սա ընդունված չափորոշիչ է: Տարվա ընթացքում կդիտարկենք կառավարության նշած վիճակագրությունը, որի համաձայն ունենք մոտ 7 տոկոս տնտեսական աճ և կհամեմատենք նախորդ տարվա հետ, երբ ունեինք 10-12 տոկոս տնտեսական աճ՝ այս նույն ժամանակահատվածում: Բայց այն ժամանակ պետբյուջեի մուտքերը շատ ավելի արագ տեմպերով էին աճում, քան այս տարի: Ամեն ինչ պետք է նայել համեմատության մեջ և ոչ թե բացարձակ թվերով: Այս ամենին նայելով՝ ներկայիս կառավարությունը լավ չի աշխատում, ավելին ասեմ՝ իր աճի տեմպն ավելի դանդաղ է, քան նախորդ կառավարությանը: Բացի այդ, այս տարվա տնտեսական աճը հիմնված է վիճակախաղերի և առևտրի, մասամբ էլ՝ շինարարության վրա: Այս երեք ճյուղն էլ ոչ արտահանելի ոլորտներ են, այսինքն՝ սա ներքին սպառման արդյունքում է եղել, այլ կերպ ասած՝ ստվերի բացահայտման: Օրինակ, մանրածախ առևտուրը աճել է ոչ թե այն պատճառով, որ մարդիկ սկսել են շատ առևտուր անել, այլ ուղղակի ստվերն է բացահայտվել», - ասում է Սուրեն Պարսյանը՝ նշելով, որ բազմաթիվ խանութների, կրպակների սեփականատերերը փաստում են, որ իրենց առևտրի ծավալները մոտ 30 տոկոսով նվազել են՝ նախորդ տարվա համեմատ. «Սա նկատելի է նույնիսկ խոշոր սուպերմարկետների դեպքում, և հիմա աճը զուտ ստվերի բացահայտման հաշվին է իրականացվում, իսկ շահումով խաղերը մեր պետբյուջեի եկամտային մասի վրա շատ չնչին ազդեցություն են թողնում»: 

Տնտեսագետն ընդգծում է, որ այժմ խնդիր ունենք գնահատելու տնտեսական այս աճի որակը:

«Կառավարությունը հռչակել է, որ այն պետք է լինի ներառական, այսինքն՝ հասարակության բոլոր անդամները պետք է զգան այդ աճի ազդեցությունը, սակայն այն առայսօր չի զգացվում մեր ժողովրդի մեծ մասի վրա, քանի որ այդ աճն ապահովում են այն ոլորտները, որոնք իրական տնտեսական հատվածի հետ կապ չունեն կամ շատ չնչին ազդեցություն ունեն: Եթե խոսում ենք հիմնական ճյուղերի ազդեցության մասին, դա գյուղատնտեսությունն է, որն այս տարի ևս բավականին վատ վիճակում է գտնվում: Գյուղոլորտում է աշխատում մեր ընդհանուր աշխատողների կամ զբաղվածների մեկ երրորդը, և նրանց մոտ ֆինանսական վիճակը չի բարելավվել, ավելին՝ վիճակն ավելի է վատացել, քանի որ մի շարք պետական ծրագրեր դադարել են՝ դիզելային վառելիքի, պարարտանյութի և այլնի մասով», - փաստում է մեր զրուցակիցը:

Նույն խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ ունենք համախառն ներքին արդյունքի 7,1 տոկոս աճ: «Սա շատ հուսադրող ցուցանիշ է, ինչը մեզ հույս է տալիս, որ ճիշտ վարվելու դեպքում կհասնենք այն ցուցանիշներին, որոնցով արդեն նաև վիճակագրորեն տնտեսական հեղափոխությունը կկարողանանք համարել մեկնարկած», - ասել է վարչապետը:

Սուրեն Պարսյանը կարծում է, որ միանշանակ սխալ է նման գնահատական տալը կամ առնվազն ժամանակավրեպ՝ հատկապես եթե տեսնում ենք, թե տնտեսական աճը որ ոլորտներն են ապահովել: «Ամռանը գյուղատնտեսության ակտիվ շրջանն է, և եթե չկարողանանք գյուղոլորտի նկատմամբ պատշաճ մենեջմենթ իրականացնել, խնդիր ենք ունենալու, ինչպես անցած տարի: Անցած տարի, մասնավորապես ոռոգման ջուրն ուշացնելու պատճառով, բավականին կրճատվեցին բերքի ծավալները: Բացի դրանից, խնդիր կա նաև բերքի իրացման մասով: Կանխատեսվում է, որ այս տարի առանձին պտուղների դեպքում ունենալու ենք բավականին լավ բերքատվություն, սակայն իրացման հետ կապված խնդիրները դեռևս հստակ չեն, և արտահանման լոգիստիկ կազմակերպությունները ևս խնդիրներ ունեն, հատկապես «Սպայկան» և այլն: Սրանց ազդեցությունը ևս կլինի շուկայի վրա: Պետք է լուրջ նախապատրաստվել, որովհետև եթե այս կամ այն պատճառներով մեր արտահանման լոգիստիկան տուժի կամ արտահանման ժամանակ խնդիրներ ունենանք, կտրուկ անկում կգրանցվի գյուղոլորտում, և դրա ազդեցությունը լուրջ կլինի», - եզրափակում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ