Ереван, 06.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Սկանդալային հրաժարականներն ու հեղափոխության ճնշումները

ПОЛИТИКА

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել (ի դեպ, ընդամենը կես ժամ անց հրաժարական է տվել նաև նրա եղբայրը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը): Հրաժարականի դիմումից ակնհայտ է դառնում դրա կապը դատական համակարգի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումների հետ։ Ավելի քան ակնհայտ է, որ ԲԴԽ արդեն նախկին նախագահն իր անհամաձայնությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած վերջին գործողություններին։ Մյուս կողմից՝ ակնհայտ էր, որ խորհրդարանում անցումային արդարադատությանը նվիրված երեկվա լսումներով դրվել էր, այսպես կոչված, վեթթինգի գործընթացի մեկնարկը, ու, եթե Հարությունյանը նույնիսկ հրաժարական չտար, միևնույն է՝ սահմանադրական մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքական ճնշմամբ կամ օրենսդրական փոփոխություններով հասնելու էր նրա պաշտոնանկությանը։

Ամբողջ խնդիրն այն է, թե արդյո՞ք Հայաստանում վեթթինգն իրականություն կդառնա բովանդակային հարթության վրա, թե՞ իշխանությունը կբավարարվի այն հանգամանքով, որ կարողացել է լիակատար վերահսկողություն սահմանել նաև դատական իշխանության նկատմամբ։ Այս հարցը հռետորական չէ, մանավանդ, որ Հարությունյանի հրաժարականն ամենևին էլ միակը չէ վերջին օրերին։ Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը «գրավում» է վերջին «ամրոցները», ընդ որում՝ խնդիրը ոչ այնքան դրանք բարեփոխելն է, այլ՝ դրանց նկատմամբ տոտալ վերահսկողության հաստատումը։

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր հրաժարականի մասին հայտարարել է նախօրեին տեղի ունեցած գիտխորհրդի նիստի ավարտին։ Ասել, թե Սիմոնյանի հրաժարականն անսպասելի էր՝ այնքան էլ արդար ու օբյեկտիվ չի լինի, որովհետև «մայր բուհի» ռեկտորը ուսանողության մի հատվածի կողմից թիրախավորվել էր դեռ Սերժ Սարգսյանի նախագահության վերջին շրջանում, երբ ԵՊՀ-ում տեղի ունեցան ուսանողական դասադուլներ ու բողոքի ակցիաներ։ Մեծ հաշվով՝ Սիմոնյանի ղեկավարած ԵՊՀ-ն ինտեգրված էր իշխանության նախկին համակարգին, ու հեղափոխության հաղթանակից հետո ռեկտորի փոփոխությունը գրեթե կանխորոշված էր, մանավանդ, որ պետական մակարդակով այդ խնդիրը հասունացվում էր, ու դրան անդրադարձել էր անգամ Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետի համար ոչ այնքան հարիր ձևակերպումներով։

Արամ Սիմոնյանը պետք է հեռանար ավելի վաղ, համենայն դեպս՝ այդպիսին են մարդկային արժանապատվության մասին իմ պատկերացումները, սակայն ԵՊՀ ռեկտորը որոշեց տևական ժամանակ «կռիվ» տալ՝ անտեղի հայտնվելով տոտալ հակաքարոզչության թիրախում։ Իհարկե, բնավ էլ այն կարծիքին չեմ, որ Սիմոնյանի հեռանալով ԵՊՀում եղած բոլոր պրոբլեմները լուծվելու են, մանավանդ, որ օրվա իշխանությունները, ինչպես բոլոր մնացած դեպքերում, թիրախավորել էին ոչ թե համակարգը, այլ կոնկրետ անձին, որը նաև ՀՀԿ անդամ էր։ Մի խոսքով՝ տեղի ունեցածը նման էր նրան, որ հեղափոխության թիմը ոչ թե համակարգային խնդիր է լուծում, բարեփոխումներ է իրականացնում, այլ փորձում է ԵՊՀ-ն ևս «իրենով անել» ու այստեղ էլ տեղավորել «սվոյ» մեկին։

Ինչևէ, երկու օր առաջ Արամ Սիմոնյանը ծավալուն ելույթ ունեցավ իր գործընկերների առաջ, խիստ քննադատության ենթարկեց ԿԳ նախարարությանը (պետք է խոստովանել՝ բավականին օբյեկտիվ) ու հանդես եկավ մի քանի արժանապատիվ ու, ըստ էության, քաղաքական հայտարարություններով, որոնք սկանդալային դարձրեցին նրա հրաժարականը։

Հրաժարականի իր ելույթում Արամ Սիմոնյանն արել է սկանդալային հայտարարություն։ «Եթե ես այսօր հրաժարական չտամ, միևնույն է, էլի օրենքի խախտումով դա արվելու է: Ես արդեն տեղյակ եմ՝ փոխելու են հոգաբարձուների խորհրդի ամբողջ կազմը, որ կարողանան ինձ հանելու հաճույքը ստանալ: Ես այդ հաճույքը նրանց չեմ պատճառի»,- ասել է նա: Եթե այլ ոլորտներում նման տխուր նախադեպեր չլինեին, թերևս որևէ կերպ չէի հավատա Սիմոնյանի պնդմանը, սակայն Հայաստանում, կարծես թե, ձևավորվում է մի տխուր «մշակույթ», որը բացարձակապես չի խոսում հեղափոխության թիմի լայնախոհության, գլոբալ մտածողության մասին։

Փաշինյանի թիմը դատական համակարգի կոռումպացվածության վրա աչք էր փակում մի ամբողջ տարի, քանի դեռ դատարանը որոշում չկայացրեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով։ Միայն դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հիշեց «վիրահատական միջամտության» անհրաժեշտության մասին։ Քաղաքական կոնյուկտուրայի նման դրսևորումը չի վկայում դատաիրավական բարեփոխումների ռազմավարական հայեցակարգի առկայության մասին, այլ ընդամենը «նվեր» է Ռոբերտ Քոչարյանին, որի պաշտպանական թիմն, անկասկած, խոսելու է քաղաքականապես մոտիվացված գործընթացի մասին։ Մոտավորապես նույն սկզբունքն է գործել համալսարանում։ Փաշինյանը ձևավորել է հոգաբարձուների խորհուրդ ոչ թե ԵՊՀ զարգացման տեսլականով, այլ Սիմոնյանից ազատվելու հրամայականով։ Խորհուրդն այդ խնդիրը լուծել չի կարողացել, հետևաբար դրվել է այն փոխելու հարցը։ Սակայն Սիմոնյանը կանխեց դեպքերի նման զարգացումը՝ իշխանությանը զրկելով հեղափոխական նոր «ճակատ» բացելու հնարավորությունից։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США