Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Թեժ շաբաթ՝ աղմկոտ վերջաբանով

АНАЛИТИКА

Ավարտվող շաբաթը ներքաղաքական առումով թեժ էր ու կարող է շրջադարձային լինել Հայաստանի քաղաքական կյանքում։ Ամեն ինչ սկսվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությամբ, որն, ինչպես կանխատեսելի էր, դարձավ բուռն զարգացումների ազդակ, ընդ որում՝ ոչ թե իրավական, այլ քաղաքական դաշտում։ Դժվար է ասել, թե իշխանության համար ինչքանով էր անկանխատեսելի դատարանի որոշումը, սակայն այն առիթ դարձավ «հեղափոխությունը» դատական համակարգի վրա տարածելու համար։

Մինչև բուն թեմային անդրադառնալը՝ նկատեմ, որ, մեծ հաշվով, Քոչարյանի հետ կապված դատական որոշման նման արձագանքն իր մեջ շատ մեծ ռիսկեր է պարունակում: Իհարկե, պնդել, թե ինչքանով է իշխանությունը հաշվարկել նման ռիսկերը ու առհասարակ՝ գործ ունեք հաշվարկվա՞ծ որոշումների, թե՞ էմոցիոնալ քայլերի հետ, չափազանց դժվար կլինի։

Օրինակ՝ այդպես էլ մութ մնաց, թե ինչու Նիկոլ Փաշինյանը նախաձեռնեց դատարանների մուտքերի շրջափակման վիճահարույց, իրավական առումով՝ խոցելի օպերացիան, եթե նույն վեթթինգը կարելի էր իրականացնել օրենսդրական փոփոխությունների ճանապարհով՝ հատկապես, որ վարչապետի ղեկավարած խմբակցությունը խորհրդարանում ունի սահմանադրական մեծամասնություն։ «Ժողովրդի գործոնի» շահարկումը պոպուլիստական տրյուկ է, որովհետև Սահմանադրությունը հստակ սահմանում է, թե հասարակությունն ինչպիսի մասնակցություն պետք է ունենա իշխանության ձևավորմանը ու ինչպես կարող է ազդել որոշումների կայացման գործընթացի վրա։ Համենայն դեպս, դատարանների շենքերի շրջափակումը սահմանադրական լեգալ մեխանիզմ չէ, մանավանդ, որ միջազգային կառույցները հստակ արձանագրել են, որ դա տեղի է ունեցել ոչ թե ինքնաբուխ, ինչպես փորձ է արվում ներկայացնել, այլ Նիկոլ Փաշինյանի հստակ կոչի, այսինքն՝ ուղղորդման հետևանքով։

Մյուս կողմից՝ եթե իշխանությունների նպատակն իրապես դատաիրավական բարեփոխումների իրականացումն է, որոնց անհրաժեշտությունը չի վիճարկում որևէ մեկը՝ երկրի ներսում ու դրանից դուրս, ապա ինչո՞ւ է դա տեղի ունենում պետական ինստիտուտների տոտալ վարկաբեկման ճանապարհով, կամ՝ ինչո՞ւ դրա համար չեն ձևավորվում քաղաքական ու հանրային կոնսենսուսի նախադրյալներ։ Օրինակ՝ այդպես էլ անհասկանալի մնաց, թե խորհրդարանական մեծամասնությունն ինչու մերժեց արտահերթ նիստ հրավիրելու ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների նախաձեռնությունը, մանավանդ, որ «Լուսավոր Հայաստանն» ու ԲՀԿ-ն վիճարկում են ոչ թե բարեփոխումների անհրաժեշտությունը, այլ իշխանությունների գործելաոճը։

Կամ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը վեթթինգի մասին հայտարարեց արտակարգ ռեժիմով՝ ֆորս-մաժորային իրադարձությունների ուղեկցությամբ, եթե խորհրդարանում տեղի էին ունենալու անցումային արդարադատությանը նվիրված լսումներ, որոնց ընթացքում կարելի էր քաղաքական, իրավական ինստիտուցիոնալ հիմնավորումներ նախանշել՝ սպասվելիք բարեփոխումների համար։

Այնպիսի տպավորություն է, որ իշխանությունները չունեն բարեփոխումների ռազմավարություն, ու նրանց նպատակը բոլոր ոլորտներում տոտալ վերահսկողության հաստատումն է։ Համենայն դեպս, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի ու ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականները ոչ թե ինստիտուցիոնալ լուծումների, այլ ուղղակի ճնշումների հետևանք են։

Այս ամենը տեղի է ունենում վարչապետի անձնիշխանության ուժեղացման համատեքստում, ու բնական է, որ զուգահեռաբար տեղի է ունենում ընդդիմադիր ուժերի բյուրեղացման գործընթաց։ Անցած շաբաթ իշխանության վարքագիծը քննադատող հայտարարություններով հանդես եկան «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու ԲՀԿ-ն, ընդ որում՝ առաջին անգամ այս կուսակցությունները խորհրդարանում կոնսոլիդացված գործունեություն ծավալեցին՝ փորձելով հասնել արտահերթ նիստի հրավիրմանը։

Ակտիվ էր նաև խորհրդարանի պատերից դուրս։ Առանցքային ընդդիմություն դառնալու հայտ ներկայացրեց ՀՅԴ-ն՝ հանրահավաքով «լրջացնելով» ու «դեղին քարտ» ցույց տալով Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։

Հեղափոխական էյֆորիան նահանջում է, հասարակական տրամադրությունների բնական սեգմենտացիայի համատեքստում Նիկոլ Փաշինյանը փորձում է ամրապնդել իր իշխանությունը, իսկ հասարակության ընդդիմադիր շերտերը գտնում են իրենց տրամադրությունները նեկայացնող քաղաքական ուժերին։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году КГД Армении: Через новую систему физлицам переведены выплаты на сумму более 1,6 млн. долларов