Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Երբ շեղվում է արտաքին քաղաքական կուրսը. առկա թնջուկի հակասականությունը

АНАЛИТИКА

ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում գրեթե ամբողջովին քաոտիկ իրավիճակ է տիրում: Դա սկսվեց այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դարձավ, հետո պաշտոնապես հայտարարեց, թե Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձեր չի կատարի, իսկ առողջ դատողություն ունեցող մարդիկ հասկացան այսպես` գետանցումի ժամանակ ձիերը չեն փոխում:

Իրականում ի՞նչ եղավ. ՀԱՊԿ-ը մնաց իր տեղում, սակայն մենք չմնացինք ՀԱՊԿ-ում ունեցած մեր տեղում։ Այնպիսի տպավորություն է, որ հավասարակշռվում են ՀՀ արտաքին քաղաքականության նժարները: Սակայն արտաքին քաղաքականությունը չի սահմանափակվում տվյալ երկրի հարևան և դաշնակից պետությունների հետ ունեցած դիվանագիտական, առևտրատնտեսական, գիտական, մշակութային և այլ հարաբերություններով, մանավանդ, եթե երկիրը պատերազմի մեջ է և տարածքային երկուստեք պահանջներ կան:

Իրականում ընդգծենք, որ ընդհանրապես տարածքային խնդրի լուծման հիմքում, կարծում եմ, պետք է գործի պատմական արդարության գաղափարը, ոչ թե սկզբունքը, քանի որ շատ արդար գաղափարներ վաղուց դուրս են մնացել քաղաքական սկզբունքների բանաձևումից: Սա՝ ընդհանրապես, իսկ մասնավորապես Արցախի և Նախիջևանի տարածքային պատկանելությանն առնչվող քաղաքական սկզբունքների հիմքում մենք պիտի հաստատեինք պատմական և քաղաքական արդարության գաղափարը: 

Պատմականորեն այս տարածքները հազարամյակներով պատկանել են հայերիս, որտեղ մենք ապրել ու արժեքներ ենք ստեղծել: Հենց այստեղ առաջանում է մի շատ բնական և տրամաբանական հարց` եթե այս տարածքները չեն եղել այն հանրապետության տարածքում, որի պաշտոնական իրավահաջորդն է ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը, ապա ուրիշ ի՞նչ հավակնություններ ունի այդ պետությունը մեր տարածքների հանդեպ, եթե ոչ` զավթողական: Այս հարցի շուրջ բազմիցս խոսել են մեր հայտնի քաղաքագետները: Սակայն 1991 թվականից, երբ «ձևակերպեցին» հակամարտությունը` «տարածքային վեճ» բնորոշմամբ, ահա այդ ժամանակից այն վերածվեց ռազմական բախումների, ապա քառամյա պատերազմի և 25-ամյա` ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակի, երբ զոհվում են երիտասարդ հայ զինվորները և խաղաղ բնակիչները։

Արցախյան հակամարտության այս շինծու լարվածությունը ձեռնտու է միայն Ադրբեջանին զենք վաճառող պետություններին: Անգամ Ադրբեջանին մեծ հաշվով այս պատերազմական տևական վիճակը ձեռնտու չէ, որովհետև երկրի ներսում հասունանում է բնիկ ժողովուրդների դժգոհությունը, քանի որ առաջնագծում հիմնականում նրանց զավակներն են կռվում և զոհվում: Եվ նրանք իրենց համայնքների անունից քանիցս հայտարարել են, որ հայերի դեմ ղարաբաղյան պատերազմը իրենց պատերազմը չէ։ Ասել է թե՝ որևէ երկրի ռազմավարական դաշնակիցը իրավունք չպետք է ունենա զենք վաճառել իր դաշնակից պետության թշնամի պետությանը, մանավանդ, որ նրանք պատերազմի մեջ են: Եթե խնդրին մոտենանք ոչ թե բարոյական, այլ միջազգային իրավունքի տեսանկյունից, հակամարտության միջնորդ կողմերն իրավունք չունեն զենք վաճառել կողմերից և ոչ մեկին։ Արդեն երեսուն տարի է` այս պարզ հարցը դրսի ինչ-ինչ ուժերի ուղղորդմամբ, անկախության առաջին տարիներից ՀՀ առաջին նախագահի թուլության պատճառով վերածվել է հիմնախնդրի, ավելին` թնջուկի:

Ցավոք, երկակի ստանդարտները քաղաքականության մեջ ավելի շատ եղանակ են ստեղծում, քան իսկական դիվանագիտությունը: Օրինակ, վերջերս ԱՄՆ նախագահ Թրամփը, առանց որևէ քաղաքական և պատմական տրամաբանության, Գոլանի բարձունքները ճանաչեց որպես Իսրայելի տարածք:

Հելսինկիի վեհաժողովի եզրափակիչ ակտի 8-րդ սկզբունքը հռչակում է. «Ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հիման վրա բոլոր ժողովուրդների իրավունքն է` լիովին ազատ, ցանկացած պահի, առանց արտաքին միջամտության որոշել իրենց ներքին և արտաքին քաղաքական կարգավիճակը և ըստ նրանց հայեցողության` հետամուտ լինել իրենց քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացմանը»։

Չմոռանանք, որ այս սկզբունքները հաջողությամբ կիրառվել են անցյալ դարի 60-70 թթ., երբ ընթանում էր գաղութային կայսրությունների փլուզումը, ինչի շնորհիվ ստեղծվեցին աֆրիկյան ժողովուրդների անկախ պետություններ: Որոշ քաղաքագետներ ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքները հակասական են դիտում:

Ահա այս սկզբունքներին պիտի հետամուտ լինենք հայերս և մեր երկրի ղեկավարը, որին որոշ ուժեր և անհատներ դարձյալ կարծես թե շեղում են հայանպաստ և արցախահայաստանանպաստ վեկտորից:

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США