«Չիստկայի» հերթական փուլը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Համակարգող խմբի անդամներին հրավիրել են կառավարություն ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՀՈՒՆԻՍԻ). Նոր­քի ան­տա­ռում մեծ հրդեհ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Վրեժխնդ­րու­թյան» գոր­ծի՞ք, թե՞ «կա­րև­որ դա­սեր քա­ղե­լու»... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ավելացած դրամական միջոցներ, աշխատավարձից ու վարկերից ստացած ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 19.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Իսպանիայում ծխելու և սուրճ խմելու կարճ ընդմիջումներն աշխատավարձից կհանվեն

Past.am

Իսպանիայի կառավարությունը մտադիր է երկրում աշխատաժամերի նոր համակարգ մտցնել: Ենթադրվում է, որ գրասենյակային աշխատակիցների համար ծխելու և սուրճ խմելու կարճ ընդմիջումներն աշխատավարձից կհանվեն, հաղորդում է Euro-pulse-ը: 

Կառավարության տվյալներով՝ իսպանացիները միջինում աշխատաժամից 2 ժամ են ծախսում տարբեր ընդմիջումների համար: Օրինակ, առավոտյան ժամը 11-ին սրճարան են գնում, մի քանի ժամ էլ անցնում է ճաշի համար:

Կառավարությունն այդ առաջարկը կքննարկի նաեւ արհմիությունների եւ բիզնեսի ներկայացուցիչների հետ: 

Նման գաղափարները քննարկում են նաեւ եվրոպական այլ երկրներում: Օրինակ, 2017 թվականին անցկացված հարցման համաձայն՝ դանիացիների 44%-ը կարծիք է հայտնել, որ ծխելու կարճ ընդմիջումները պետք է հանվեն աշխատավարձից: Լեհաստանում էլ կարծում են, որ լեհական ընկերությունները ծխողների պատճառով օրական ավելի քան 7 մլն եվրո են կորցնում:

website by Sargssyan