Շրի Լանկայի զինվորականները կալանել են Զատկի ահաբեկչությունների մեջ կասկածվող մոտ 100 մարդու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Շրի Լանկայի զինվորականները մոտ 100 մարդ են կալանել, որոնց կասկածում են Զատկի ահաբեկչություններին հանցակցության մեջ իսլամիստական խմբավորման մնացորդների քառօրյա որոնողական գործողությունների շրջանակում։ Ահաբեկչությունների հետեւանքով զոհվել էր 258 մարդ։
Ինչպես տեղեկացնում է AFP-ն, գործողությանը, որն իրականացվեց երկրի մայրաքաղաքում եւ նրա մերձակայքում, մասնակցել է մոտ 3000 զինծառայող։
Մի քանի մարդ կալանվել է նաեւ տեսախցիկներով ու տեղի ջիհադականների այլ քարոզչանյութերով։
Այն ժամանակ, երբ իշխանությունները հայտարարում են, որ անմիջական սպառնալիքն ահաբեկիչների կողմից վերացված է, նախագահ Միթրիպալա Սիրիսենան մեկ ամսով երկարացրել է 30-րդ արտակարգ դրությունը։ Ահաբեկչություններից հետո Սիրիսենան հայտարարել է, որ այս քայլն ուղղված էր «հանրային անվտանգության» պահպանմանը։