Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Եթե չենք կարողանալու հայտարարել, որ ունենք ավելի վստահելի դատական համակարգ, ո՞րն է լինելու անցումային արդարադատության իմաստը. Թևան Պողոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի և Արցախի միջև լարվածության մասին քննարկումներն արհեստական են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը:

«Բնական է, որ երբ գալիս են նոր մարդիկ, նոր դեմքեր, որոնք փորձում են ձևավորել ինստիտուտներ, կարող է լինեն անհասկացվածության խնդիրներ, բայց դրանք հարթվում են, երբ մարդիկ նստում, քննարկում են, հարթում են: Դարձնել դա մեր ամբողջ օրակարգը, սխալ է: Երկու հայ իրար նկատմամբ թշնամի չեն, միշտ էլ կարելի է նստել քննարկել»,- ասաց Թ. Պողոսյանը:

Ըստ նրա՝ որևէ մեկը չկա, որ չուզենա տեսնել հզոր Արցախ, հզոր Հայաստան: «Մենք պետք է գիտակցենք, որ մեկ հայրենիք ենք, ու մեկ հայրենիքում ձևավորված երկու միավորները ձգտում են միանալ, միասնության օրակարգը որևէ մեկը չի հանել: Որ չվստահեցինք, ո՞ւմ ջրաղացին ենք ջուր լցնելու: Այդ ո՞նց է ստացվում, որ այստեղից մեկնում ենք Արցախ, ընդդիմություն-իշխանություն տարաձայնությունները վերանում են, գալիս ենք, նորից հիշում ենք: Երկուսն էլ պետք է հզորանան, չպետք է մտածենք, որ պառակտենք իրար, անձնական դաշտից խնդիրները պետք է դուրս գան»,- նշեց Թևան Պողոսյանը:

 Վերջինս դժվարացավ ասել, թե ովքեր են կանգնած «արհեստական այս օրակարգի հետևում», բայց նշեց, որ այս ամենից օգտվում են Ադրբեջանը, Թուրքիան:

«Քարով գլուխ են ջարդում կամ չգիտեն՝ ինչ են անում... Սրանով ինչի՞ն են նպաստում: Եթե ուզում են հզոր Հայաստան տեսնել, սրանով դու դա չես անում, հզորությանը չես նպաստում, պառակտում ես: Եթե հզորության նպաստելու մասին եք մտածում, այդ ի՞նչ բառապաշարով եք խոսում»,- ասաց Թ. Պողոսյանը:

Խոսելով անցումային արդարադատության շուրջ հնչող կարծիքների մասին, որ սա կարող է վերածվել «ցնցումային արդարադատության» կամ «անցումային հաշվեհարդարի»՝ Թևան Պողոսյանն ասաց. «Պետք է լինի մի գործընթաց, որ բոլորս միասին մասնակցենք, հասկանանք, որ մոդելը հայկական պրիզմայով է անցել: Իսկ դրա համար կա հայեցակարգի մշակման փուլ, որ հասնենք քաղաքական կոնսենսուսի, որի հիման վրա մշակվում է ռազմավարություն, բոլորս գալիս, հասնում ենք նրան, որ այս ժամանակահատվածում այս պատասխանատուներով անելու ենք այնպիսի գործողություններ, որ լինելու է մշտադիտարկման հետադարձ կապ»:

Պողոսյանն ուրախ է, որ մարդիկ տարբեր կարծիքներ են արտահայտում, որ պատասխանատու ինստիտուտները միշտ հիշեն, որ կան վախեր:

«Եթե մեկ-երկու տարի հետո չենք կարողանալու հայտարարել, որ ունենք ավելի վստահելի, անաչառ դատական համակարգ, ո՞րն է լինելու անցումային արդարադատության իմաստը: Անցումային արդարադատությունն ամեն իշխանափոխության հետ գալու է: Արդյո՞ք սա է մեր երազած Հայաստանը, եթե ոչ, ապա ամեն ինչ պետք է կազմակերպենք ճիշտ, ձեռնարկենք ճիշտ քայլեր, որ դատական արդար համակարգ ձևավորենք»,- շեշտեց Թևան Պողոսյանը:

 

Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին