Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սաակաշվիլին պատրաստ է միջնորդ լինել Դավիթ Գարեջի վանքի շուրջ Թբիլիսիի եւ Բաքվի բանակցություններում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Past.am

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին պատրաստ է միջնորդ դառնալ Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում Դավիթ Գարեջի վանքի տարածքային պատկանելության հարցում։

«Ես պատրաստ եմ անգամ այս կառավարության պայմաններում միանալ Ադրբեջանի հետ բանակցությունների գործընթացին»,- ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Facebook-ում, տեղեկացնում է Minval.az-ը։

Սաակաշվիլու խոսքով՝ պետք է իրականացնել հիմնարար բանակցություններ, եւ երկու կողմերը պետք է հաշվի առնեն միմյանց շահերը։ «Դավիթ Գարեջիի հարցը եւ մնացած մյուս բոլոր հարցերը շատ արագ կկարգավորվեն նորմալ իշխանության պարագայում։ Հիմա միակ ելքը արագ բանակցություններն են։ Ես պատրաստ եմ միանալ այդ բանակցություններին, անգամ այս կառավարության օրոք եմ պատրաստ։ Հասկանալի է՝ ես իմ կապերն ունեմ Ադրբեջանում։ Չնայած Իվանիշվիլու կառավարությունում սովորական «պատեհապաշտներ» էին, ես պատրաստ եմ լինել սովորական միջնորդ, մասնակից Դավիթ Գարեջիի հարցում եւ լուծել այդ հարցը, անգամ պաշտոն չունենալով։ Սրանք ոչինչ չեն լուծի։ Այստեղ պետք է տեղի ունենան հիմնարար բանակցություններ, երկու կողմերը պետք է հաշվի առնեն միմյանց շահերը, քանի որ վերջնարդյունքում դրանք հարաբերություններ են մարդկանց միջեւ, որոնք չպետք է տուժեն։ Իվանիշվիլիները գալիս են ու անպայման գնալու են, իսկ վրացի եւ ադրբեջանցի ժողովուրդները մնալու են։ Նրանք եղբայրական ժողովուրդներ են, եւ նրանք քանիցս հաստատել են դա նորագույն պատմության ընթացքում»,- Սաակաշվիլուն մեջբերում է Գրուզիա online-ը։

Facebook-ում Սաակաշվիլին «լայվով» խոսել է Ադրբեջանի եւ Վրաստանի հարաբերությունների մասին իշխանափոխությունից հետո եւ նշել, որ Ուչա Մամացաշվիլին եւ Իվանիշվիլին ամեն ինչի համար «օտկատ» են պահանջում ադրբեջանցիներից։ «Վրաստանում ոչ ֆորմալ կառավարող է, որը ձգտում է ոտքերը սրբել իր ժողովրդի վրա, եւ դա նրան հաճախ հաջողվում է։ Երբ դու կառավարություն ունես, որը չի հարգում սեփական ժողովրդին, ինչպե՞ս կարող ես պահանջել ուրիշներից, որ քեզ հարգեն։ Սա՝ մեկ։ Երկրորդ՝ մեր հարեւանները շատ առանձնահատուկ երկիր են։ Երբ ես Վրաստանի նախագահն էի, մենք Արդբեջանի հետ եղբայրական, մոտ, փոխադարծ համագործակցություն ունեինք։ Գիտե՞ք ինչու։ Մենք երբեք մեր գրպանի համար ոչինչ չենք խնդրել, եւ ամեն ինչ խնդրել ենք մեր ժողովրդի համար։ Նրանք չեն հարգում Իվանիշվիլուն, բանի տեղ չեն դնում Վրաստանի կառավարությանը, քանի որ ինքը՝ Իվանիշվիլին, բանի տեղ չի դնում Վրաստանի ինստիտուտները։ Նա լրիվ անօրինական նախագահ է անվանել մարդու, որը ոչ մեկն է, բոլորը գիտեն ով է նա՝ «տիկին թյուրիմացություն»։ Վրաստանը վարչապետ ունի, որը միլիոն դոլար շահույթի համար Վրաստանի ԵՈւ-ն հասցրեց 300 մլն վնասի, իսկ ադրբեջանցիները դա շատ լավ գիտեն, քանի որ նրանք հարաբերություններ ունեն երկաթուղու հետ, եւ նրանք փող են վճարում։ Եվ որ գլխավորն է՝ Ուչա Մամացաշվիլին եւ Իվանիշվիլին իրենք են ամեն ինչ համար փող պահանջում ադրբեջանցիներից, ամեն ինչի համար պահանջում են այսպես կոչված «օտկատներ», ես դա գիտեմ ոչ լուրերի մակարդակով, ես հստակ գիտեմ, եւ լավ տեղեկացված աղբյուրներից։ Երբ հարեւանիցդ գրպանիդ համար փող ես պահանջում, այդ հարեւանը ամեն բան կանի, ինչ ուզենա, եւ բանի տեղ չի դնի քո շահերը»,- ասել է Սաակաշվիլին։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ադրբեջանական կողմը արագ տեմպերով դեպի վանք ճանապարհ է կառուցում։ 

 

Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի