Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈՒՆԻՍԻ). Սա­սուն Մի­քա­յե­լյա­նը 8 տ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Քա­րա­հուն­ջի» պե­ղում­նե­րի թնջու­կը.ի՞նչ է իրա­կա­նում կա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ եկամուտ, գույք և դրամական միջոց է հայտարարագրել Արարատ ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ին­չո՞ւ են վե­րա­դար­ձել դա­տարկ ճամպ­րուկ­նե­րով ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 25.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Փաշինյանը «կզոհաբերի» Զեյնալյանին

Past.am

Անցումային արդարադատության հարցն այսօր գտնվում է ՀՀ իշխանությունների օրակարգում: Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը կարծես արագացրեց գործընթացը՝ դատարանների շրջափակման ակցիան, վեթինգի գործընթացը դրա վառ ապացույցն են: Սակայն վերը նշված գործողությունները միանշանակ չեն ընդունվել ո՛չ հայաստանյան, ո՛չ միջազգային հանրության կողմից: Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի մոտ, սովորության համաձայն, անհրաժեշտություն է առաջացել գտնել քավության նոխազներ՝ իր ռադիկալ քայլերի գնալու անհրաժեշտությունը բացատրելով վերջիններիս անգործությամբ:

Կարծես թե իշխանական մեդիան գտել է այդպիսի անձի. դա արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է: Նիկոլ Փաշինյանի թիմն այսօր փորձում է ներկայացնել այնպես, կարծես հենց նախարարի՝ ժամանակին ռեֆորմների չգնալու արդյունքում է Փաշինյանը ստիպված գնալ այսչափ ռադիկալ և ռեզոնանսային քայլերի: Մինչդեռ հասկանալի է, որ դատական համակարգի բարեփոխումները չէին կարող իրականցվել առանց վարչապետի դաբրոյի: Ստացվում է՝ Փաշինյանին պարզապես «ձեռք չէր տալիս», օրինակ, հինգ կամ վեց ամիս առաջ սկսել դատական համակարգի բարեփոխումները. նա սպասում էր հարմար պահի՝ փողոցի օգնությամբ հարցը լուծելու հնարավորությանը: Եվ ահա, երբ եկել է հարմար պահը՝ Փաշինյանն անցնում է գրոհի՝ զոհաբերելով անգամ իր կաբինետի անդամին:

Չնայած, իհարկե, Զեյնալյանին Փաշինյանի թիմակից չես անվանի և գուցե հենց այդ հանգամանքն էլ խաղացել է իր դերը: Իհարկե, Զեյնալյանն ունեցել է սխալներ՝ քրեակատարողական հիմնարկներում տիրող քաոսը դրա վառ վկայությունն է, սակայն հարցն այս դեպքում շատ ավելի խորքային է և վերաբերվում է վարչապետի՝ պատասխանատվությունից խուսափելու փորձին: Փաշինյանը գործում է իր կողմից գծված սցենարով, անում է այն, ինչ անհրաժեշտ է համարում, այնուհետև անցնում է մեղավորների փնտրտուքի, դավադրությունների տեսությունների բացահայտման՝ մոռանալով, որ երկրում տեղի ունեցող բոլոր գործընթացների թիվ մեկ պատասխանատուն արդեն մեկ տարի է՝ ինքն է…

 

website by Sargssyan