Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում կհանդիպի Նուրսուլթան Նազարբաեւի հետ (ֆոտո)
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մայիսի 28-ին աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթան: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Հայաստանի վարչապետը մայիսի 29-ին մասնակցելու է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին:
Նուր-Սուլթանի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել են Ղազախստանի Հանրապետության տեղեկատվության եւ հեղահաղորդակցության նախարար Դաուրեն Աբաեւը, Ղազախստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմեկ Կոշերբաեւը, Ղազախստանի պետական արարողակարգի ծառայության պետ Իսկար Այսարինը եւ Նուր-Սուլթանի փոխքաղաքապետ Նուրլան Նուրկենովը:
Օդանավակայանից վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղեւորվել է Ղազախստանի նախագահի նստավայր, որտեղ նախատեսվում է ՀՀ վարչապետի եւ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հանդիպումը:
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին հանդիպում կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ: ՀՀ վարչապետը կայցելի Ղազախստանում Հայաստանի դեսպանություն: Նախատեսվում է նաեւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի հայ գործարար շրջանակների հետ: