Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Տնտեսության զարգացման ու ազգային համերաշխության կայացման հարցում լուրջ խնդիրներ կան»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Որոշ դրական փոփոխություններ կան: Մասնավորապես՝ իշխանության վերին շերտերում համակարգված կոռուպցիա չկա: Դրական փոփոխությունների մեջ կարելի է առանձնացնել նաև հատկապես ներմուծման հարցում մենաշնորհային քաղաքականության դեմ պայքարը: Գնահատելով հայաստանյան իրավիճակը, խոսելով երկրում առկա մթնոլորտից` Past.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը: Նա շեշտեց, որ կարող է շարունակել թվարկել ևս մի քանի դրական փաստեր, բայց խնդիրն այլ է:

«Հարցն այն է, որ տնտեսության զարգացման ու ազգային համերաշխության կայացման հարցում լուրջ խնդիրներ կան, և դրանք ներքին լարվածության ու ագրեսիվության պատճառ են դառնում»,-ասաց նա:

Անդրադառնալով հասարակական տրամադրություններին՝ Ա. Պեպանյանը նշեց. «Ես բավականաչափ ուսումնասիրել եմ մեր ժողովրդի պատմությունը և գիտեմ, որ վերջին հազար տարին բացասական ազդեցություն է թողել մեր ժողովրդի մտածողության վրա՝ խտացված չարություն կա: Դա ուրիշի լծի տակ երկար մնալու հետևանքն է, իսկ նման հատկանիշներ ունեցող ժողովրդին չի կարելի տանել հեղափոխության և կոշտ քաղաքական պայքարների»,-նշեց նա՝ իրավիճակը համեմատելով շշում թաքնված «Ջինի» առասպելի հետ:

«Եթե ներքին չարության «շիշը» բացես, այն այնտեղից դուրս է գալու ու անկառավարելի է դառնալու. այդ վտանգը ես հիմա տեսնում եմ ու միշտ էլ խորհուրդ եմ տվել խուսափել դրանից, այլ ելք գտնել՝ էվոլուցիոն ճանապարհով, ժողովրդին ապաքինելով տանել առաջ: Հակառակ պարագայում հեղափոխությունը նման հետևանքների է բերելու: Եվ դա հատկապես այն դեպքում, երբ իշխանությունները բավականաչափ բազմափորձ չեն: Խոսքը մասնավորապես հասարակագիտության առումով է, ըստ որի՝ կիմանային, թե ինչ է պետք անել: Հիմա այդ հազար տարում կուտակված ներքին չարությունը դուրս է հորդում, ինչի հետևանքներն ակնհայտ են»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Ովքե՞ր պետք է նշված իրավիճակից դուրս գալու ճանապարհներ փնտրեն. Արծրուն Պեպանյանի խոսքով, խնդիրը բարդ է:

«Բարդ է խնդիրը, իսկ լուծումը գտնելը, ինչպես ասում են, ամեն մեկի խելքի բանը չէ: Նախ պետք է հասկանանք՝ ինչո՞ւ ունենք այս իրավիճակը և ինչպե՞ս կարելի է դուրս գալ դրանից: Ես խոշորացույցով եմ նայել մեր իրականությանը՝ փորձելով հասկանալ, թե ինչո՞ւ ունենք այն, ինչ ունենք: Հետո ինքս ինձ հարց եմ տվել՝ իսկ ո՞ր կառույցը, մարդկային ո՞ր խումբը կկարողանա կամ հույս կա, որ կկարողանա իրավիճակը տանել դեպի քաղաքակիրթ դաշտ: Եվ երկար որոնումից հետո կարծում եմ, որ այդ դերը կարող էր ստանձնել Հանրային խորհուրդը»,-ասաց Ա. Պեպանյանը՝ հավելելով, որ Հանրային խորհրդի վերջին նիստի ժամանակ բարձրաձայնել է այդ մասին:

Նա նշեց, որ Հանրային խորհուրդն այդ դերն ունի օրենսդրությամբ: Հավելեց, որ Հանրային խորհրդի պարտականություններից մեկն էլ հասարակության մեջ առկա խնդիրների մասով հաշտեցնելու մեխանիզմներ գտնելն է:

«Ես Հանրային խորհրդի անդամներին ասացի՝ էլ ի՞նչ առճակատում էիք ուզում, եկեք, օրենքով սահմանված դերակատարությունը ստանձնենք, գտնենք հնարը, ձևը, որ այս ահագնացող լարվածությունն ինչ-որ ձև կարողանանք մեղմել, որ քաղաքական պայքարը քաղաքակրթության շրջանակում կլինի, և ոչ թե հայհոյանքների ու սպառնալիքների: Այս ամենը կարող է պետության կործանմանը տանել»,-նշեց Ա. Պեպանյանը՝ հույս հայտնելով, որ ՀԽ-ում այդ ուղղությամբ կաշխատեն:

Նա նշեց, որ ամենաճիշտ տարբերակը Հանրային խորհուրդն աշխատեցնելն է, որովհետև քաղաքական դաշտում բոլորը ճամբարավորված են:

Աննա Բադալյան

Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան ԱվինյանԻրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր Առաջ աչքերիս մեջ կյանք կար. Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գազ չի լինի Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ․ նա հոսպիտալացվել է Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 24 ժամ ջուր չի լինելուԱռեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 24-ի համար Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն ԱդրբեջանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համարՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ)