Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ան­հաս­կա­նա­լի թնջուկ՝ Լի­ո­նում ՀՀ հյու­պա­տո­սի ան­վան շուրջ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Դեռևս անցյալ տարեվերջին լրատվամիջոցները տեղեկացրեցին, որ Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովի և իր եղբոր նկատմամբ։ Համապատասխան տեղեկատվությունը տեղադրված էր ՆԳՆ կայքի հետախուզման մեջ գտնվողների բաժնում:

«Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը նաև ազատվել է աշխատանքից: Ըստ այդմ, հարցում էինք ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով նշել, թե որքանով են իրականությանը համապատասախանում տեղեկություններն այն մասին, որ Սարկիսովը ազատվել է գլխավոր հյուպատոսի պաշտոնից: ԱԳՆ-ից ստացել ենք հետևյալ պատասխանը. «Ի պատասխան ՀՀ ԱԳՆ ուղղված Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ «Փաստ» օրաթերթի տեղեկությունն առ այն, որ Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, չի համապատասխանում իրականությանը։ Ներկայումս Նիկոլայ Սարկիսովը հանդիսանում է ՀՀ գլխավոր հյուպատոսը Ֆրանսիայի Լիոն քաղաքում»: Սակայն բանն այն է, որ մենք ստացել էինք տեղեկություններ, որ Ուկրաինայի ոստիկանության խնդրանքով՝ հետախուզման շրջանակներում Ֆրանսիայի Հանրապետության ազգային ոստիկանությունը հարցում էր ուղարկել Լիոնում ՀՀ հյուպատոսարան, որտեղից տեղեկացրել են, թե Նիկոլայ Սարկիսովը ազատվել է աշխատանքից և այլևս գլխավոր հյուպատոսը չէ, իսկ գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան:

Ելնելով վերոգրյալից՝ դիմել էինք նաև Լիոնում ՀՀ հյուպատոսություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություն, թե իրո՞ք Լիոնի հյուպատոսարանի կողմից Ֆրանսիայի ոստիկանությանը նման գրություն է ուղարկվել, ու եթե այո, ապա ինչով է պայմանավորված այդ գրության և ԱԳՆ պաշտոնական պատասխանի հետ առկա անհամաձայնությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման գրությունն առանց գլխավոր հյուպատոսի համաձայնության հնարավոր չէ ուղարկել, իսկ դա ինքնին կարող է գնահատվել որպես պաշտոնեական կեղծիք, ինչը որակվում է ՀՀ քրեական օրենսգրքով:

Հյուպատոսարանից պատասխանել էին, որ «ինչպես միշտ, մամուլին պատասխանում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, քանի որ Գլխավոր հյուպատոսությունը հանդիսանում է արտերկրում ՀՀ ԱԳՆ կառուցվածքային ստորաբաժանումը: Հայտնում ենք, որ Ձեր հարցումը փոխանցվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի վարչություն: Խնդրում ենք պատասխանի համար դիմել ՀՀ ԱԳՆ»:

Այս պատասխանին անմիջապես հետևեց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալ յանի գրավոր պատասխանը, ուր մասնավորաբար նշված էր. «Ի պատասխան Լիոնում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն ուղղված Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը Ֆրանսիայի Հանրապետության ուստիկանությանը ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր չի տեղեկացրել, որ «Նիկոլայ Սարկիսովը ազատվել է աշխատանքից և որ այլևս Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսը չէ»:

Այստեղ կարծես ամեն ինչ ավարտված էր և ԱԳՆ-ի պատասխանին չվստահելու որևէ հիմք չունեինք: Սակայն մեր ձեռքի տակ է հայտնվել մի փաստաթուղթ (նկարում), որտեղ Ֆրանսիայի ազգային ոստիկանությունը նշում է, թե Սարկիսովին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված քայլերը արդյունք չեն տվել, իսկ ի պատասխան իրենց հարցման՝ փոխհյուպատոս Գայանե Մանուկյանն ասել է, որ Սարկիսովը վերջնականապես մեկնել է իր երկիր, ու նրա մասին որևէ տեղեկություն փոխանցել չեն կարող: Անշուշտ, ԱԳՆ-ից ստացված պատասխանը բառացի իմաստով գուցե թե ճիշտ է, սույն փաստաթղթով չի արձանագրված, որ Մանուկյանն ասել է, թե «Նիկոլայ Սարկիսովը ազատվել է աշխատանքից և որ այլևս Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսը չէ»: Սակայն հետաքրքիր է, թե ինչ է նշանակում «վերջնականապես մեկնել է իր երկիր (իր հայրենիք)»: Բանն այն է, որ հենց այս ձևակերպումն էլ հիմք էր հանդիսացել կարծելու, որ Սարկիսովը դեռևս 2018 թվականի վերջին ազատվել է հյուպատոսի պաշտոնից: Կարծում ենք՝ արժե, որ ԱԳՆ-ն ուշադրություն դարձնի այս խնդրին:

Հայկական "Outatime" առագաստանաւը Կարիբյան ծովում ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները