Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ոչ մի­այն մաս­սա­յա­կան վար­կա­բեկ­ման գոր­ծըն­թաց կա, այ­լև բա­րո­յա­կան սկզբունք­նե­րի ան­կում բո­լոր առում­նե­րով»

ИНТЕРВЬЮ

Նախորդների վատ սովորություններից ազատվելու, դրանք բացառելու գործընթացը հիմա մի փոքր այլ երանգ է ստացել. այսօր թացը չորի հետ խառնվում ու գնում է: Այս իրավիճակից բխող բացասական հետևանքներն ակնհայտ են, բայց ավելի ցայտուն կլինեն ապագայում, որովհետև մեզ մոտ հիմա ոչ միայն մասսայական վարկաբեկման գործընթաց կա, այլև բարոյական սկզբունքների անկում բոլոր առումներով: Այս կարծիքին է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որի դիտարկմամբ, վերոնշյալ իրավիճակը շատ մեծ խնդիրներ է ստեղծում մեր երկրի համար:

«Տեսեք՝ այս պահին Արցախյան հիմնախնդիրը 7-րդ, 8-րդ կարևորության հարց է դարձել, իսկ ամենակարևոր հարցերը «սևերի» և «սպիտակների» միջև մղվող շարունակական պայքարն է, որն արդեն պատերազմի է վերածվել: Իսկ այս ամենի թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ նկատելով, որ լուծումներ փնտրելու փոխարեն այլ իրավիճակի ենք ականատես լինում:

«Այն թայֆաբազությունը, հովանավորչությունը, որոնք կային նախորդ իշխանությունների օրոք, որոնց դեմ պայքարելով՝ ժողովուրդը հասավ իշխանափոխության, այսօր ավելի այլանդակ ձևեր են ստացել: Դավիթ Սանասարյանի շուրջ շոու են ստեղծում, բայց, օրինակ, նույն ՏԻՄ-երում և նախարարություններում իրենց ներկայացուցիչների կոպիտ սխալները չեն նկատում: Ոչ պրոֆեսիոնալ լինելն ու անբանությունը բացահայտ պաշտպանվում է իշխանությունների կողմից»,-հավելեց Գ. Համբարյանը: Քաղաքագետն արտաքին քաղաքականության ուղղության մեջ ևս խնդիրներ է տեսնում և ընդգծում դրանց՝ ներքաղաքական իրավիճակի հետ փոխկապակցված լինելու հանգամանքի մասին: 

Գ. Համբարյանը մատնանշեց թե՛ ՀԱՊԿ-ի շուրջ առկա խնդիրները, թե՛ Արևմուտքի և թե՛ Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունները. «Ամենավատն այն է, որ պարոն Փաշինյանն ու իր կողմնակիցները մինչև հիմա էյֆորիայի տակ մնացած հասարակության մի շերտին համոզում են, որ ամեն ինչ կախված է ՀՀ-ի ժողովրդի կամքից, միասնությունից և հզորությունից: Եվ համոզում են թե՛ իշխանական մակարդակով, թե՛ ֆեյքերով: Այդուհանդերձ, ինքնախաբեությամբ զբաղվել պետք չէ՝ հաշվի առնելով նախ այն, որ ՀՀ-ն փոքր է ու շրջապատված է թշնամի երկրներով: Այո, միասնությունը մեզ պետք է, բայց պետք է ոչ թե խոշորագույն պետությունների հետ առճակատվելու, այլ ՀՀ-ի և Արցախի անվտանգությունը պահելու համար: Այո, ՀՀ-ն արժանապատիվ արտաքին քաղաքականություն պետք է վարի, բայց դրան կարելի է հասնել ոչ թե առճակատվելով ու սին գաղափարներով, այլ ուրիշ մեթոդներով»:

Նա շեշտեց, որ առհասարակ մինչև ինչ-որ կարևոր քայլ անելն իշխանությունը պետք է հաշվարկի իր հնարավորությունները. «Մասնավորապես, ընդդիմախոսները կամ հակառակորդն ի՞նչ պատասխանների է ընդունակ: Եթե այդ հաշվարկները լինեն, իշխանություններն այդքան սխալներ չեն անի»:

Գագիկ Համբարյանը շեշտում է՝ ներկայիս կառավարության անդամների գրեթե 99 տոկոսն իր տեղում չէ. «Բոլոր ոլորտներում առկա ամենաթողությունը վտանգավոր է: Իսկ առաջին խնդիրը թիմի մեջ է: Շատ հաճախ բազմագույն հայտարարություններն իրենք փորձում են որպես ներկուսակցական և ներթիմային ժողովրդավարություն ներկայացնել, բայց դա ո՛չ այն է, ո՛չ մյուսը: Իրականում բարդակ է: Անտրամաբանական է, երբ ԱԺ փոխնախագահը մի բան է ասում, վարչապետը՝ մեկ այլ բան: Տարօրինակ է, որ նույն խմբակցության և ԱԺ նույն հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նիստերին ուղղակիորեն իրար դեմ են դուրս գալիս՝ բացահայտ ցույց տալով, թե ում շահերն են լոբբինգ անում: Այս ամենը նորմալ չէ: Իսկ այդ խառնաշփոթ իրավիճակը տեղափոխվում է նաև հասարակական դաշտ: Ինձ համար անընդունելի է, երբ հասարակական գործիչը բացահայտ մեղադրում է ԱԱԾ տնօրենին՝ գործեր սարքելու մեջ, իսկ ԱԱԾ տնօրենը դրան արձագանքում է: Ինձ դուր չի գալիս, որ մի շարք ոլորտների ներկայացուցիչներ, որոնք հնարավորինս պետք է հեռու մնան հասարակության լայն շերտերի ուշադրությունից և զբաղվեն իրենց գործերով, այսօր ամենապոպուլ յար գործիչներն են համարվում: ԱԱԾ տնօրենը, պաշտպանության նախարարը, ոստիկանապետը չպետք է ԶԼՄ-ների աստղ դառնան»: Վերադառնալով իշխանության գործելաոճին՝ նա հավելեց. «Ընդհանրապես ինձ զարմացնում է այն, թե ի՞նչն է Նիկոլ Փաշինյանին դրդում անընդհատ ժողովրդին դիմել, ի՞նչն է խնդիրը, որ չի կարողանում ձերբազատվել ընդդիմադիր կեցվածքից: Եվ սա այն դեպքում, երբ սուպերվարչապետության ինստիտուտը տալիս է այն բոլոր հնարավորությունները, որոնցով կարող է ռեֆորմներ իրականացնել: Տարօրինակ է: Բացի այդ, պետք է ընդգծել, որ փողոցային կառավարման համակարգը կործանարար է Հայաստանի համար: Այդպիսի համակարգ գոյություն է ունեցել Քրիստոսի ծնունդից առաջ՝ 5-րդ դարում. Աթենքում Պերիկլեսի ստեղծած համակարգն էր այդպիսին, որը շատ տխուր ավարտ ունեցավ թե՛ Աթենքի, թե՛ հենց Պերիկլեսի համար: Ի՞նչն է պատճառը, որ պարոն Փաշինյանն ամեն կերպ փորձում է այն հաստատել Հայաստանում: Իրականում միանշանակ է, որ նույն դատական համակարգում ռեֆորմներ պետք են, ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել դա, բայց ռեֆորմներին հասնելու ճանապարհը միանշանակ դատարանի դռները փակելը չէ»:

Քաղաքագետի խոսքով, Ն. Փաշինյանը պետք է հասկանա, որ ՀՀ-ն ինչպես բարեկամ, այնպես էլ թշնամի երկրներ ունի. «Նա պետք է հասկանա, որ իր կատարած քայլը վաղը կամ մյուս օրը կարող է օգտագործվել մեր դեմ: Մեծ հաշվով, այս ամենից մեր թշնամիներն են օգտվելու: Լավ կլինի՝ վարչապետը վերջապես հասկանա, որ իր գործունեությունը ոչ թե զուտ ներքաղաքական դաշտին է վերաբերում, այլ իր ակտիվ քայլերը շատ դեպքերում անդրադառնում են արտաքին քաղաքական շահերին, որտեղ կարող են հայտնվել այնպիսի դերակատարներ, որոնք շատ ավելի հզոր ու վտանգավոր են: Այդ դերակատարները կարող են շատ խնդիրներ ստեղծել թե՛ նրա, թե՛ մեխանիկորեն նաև ՀՀ-ի համար»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США