Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Դա­տա­րան­նե­րի շեն­քե­րը ար­գե­լա­փա­կե­լու կո­չը նույ­նիսկ եր­րորդ աշ­խար­հի երկր­նե­րի հա­մար է էկ­զո­տիկ

МЕЖДУНАРОДНОЕ

eadaily.com-ը «Բեկման կետը Հայաստանում» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանի «թավշյա անարյուն հեղափոխությունը» կարող էր դրական ազդեցություն ունենալ հանրապետության տխուր իրողությունների վրա և իսկապես պատմական իրադարձություն դառնալ Հայաստանի համար: Բայց այսօր արդեն քիչ հույս կա: Ամենայն հավանականությամբ, ժամանակի ընթացքում այն կդառնա պատմության մի դրվագ, որը կնմանվի Կիևում կայացած «նարնջագույն մայդանին», իսկ Փաշինյանը կհեռանա «դափնեպսակներով»՝ Յուշչենկոյի նման:

Իրականում ո՛չ Փաշինյանի և ո՛չ էլ հեղափոխություն արած հայերի համար այն չի ավարտվել: Ինչպես ասում են, քայլ է արվել, բայց հեռուն գնալու ճանապարհ կա: Հայ ժողովուրդը ցանկանում է տեսնել այս «հեղափոխության» պտուղները: Միայն այդ պտուղներով կդիտարկվի Փաշինյանի պատմական առաքելությունը, և սա ներկայիս Հայաստանի վարչապետի համար կյանքի և մահվան հարց է: Ի վերջո, կարող է պատահել այնպես, որ Փաշինյանի «թավշյա անարյուն հեղափոխությունը» հենց իրեն վարկաբեկի: Պետք է նշել, որ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալու ժամանակ Հայաստանի պետական մեքենան, չնայած անարդյունավետ, բայց աշխատում էր և բավականին միաձույլ էր: Ապրելը դժվար էր, բայց, ինչպես ասում են, ոչ կյանքին սպառնացող: 

Միևնույն ժամանակ, Հայաստանի պետական համակարգը պատշաճ հեռավորություն էր պահպանում Լեռնային Ղարաբաղի լիազորությունների ամբողջ համակարգից: Երևանից Ստեփանակերտին որևէ բան չէր պարտադրվում, կամ հակառակը: Ներկայումս այս սուբորդինացիան Փաշինյանը խախտել է: Փաշինյանը ստացել է իշխանության մի մասի հակասություն պետական անվտանգության հետ, իսկ ղարաբաղյան ուղղությամբ՝ դավադրության սպառնալիք: Երկրի ղեկավարի կողմից դատարանների շենքերը արգելափակելու կոչը նույնիսկ երրորդ աշխարհի երկրների համար է էկզոտիկ: Իսկ ինչ վերաբերում է այն հիստերիկ և անհիմն հայտարարությանը, որ Ղարաբաղում պատերազմ է նախապատրաստվում, որպեսզի պարտության մեղքը վերագրեն իրեն, ապա ժողովրդին հանգստացնելու համար հետագայում քիչ ջանքեր չպահանջվեցին: Արդյունքում Փաշինյանը կոպիտ հակահարվածներ ստացավ և դանդաղեցրեց թափը: Նա խոստովանեց, որ ինքն ընդհանուր առմամբ դժգոհ է իր վարչապետությունից: Իսկ սա նշանակում է, որ նրա վարկանիշն անընդհատ անկում է ապրում: Մարդիկ հեղափոխությունից հետո ակնկալում էին անհանդուրժողական պայքար կոռուպցիայի դեմ, բայց փաստացի տեսան պայքար Փաշինյանի անձնական թշնամիների դեմ: Այնուամենայնիվ, սա ամենացավալին չէ: Արտաքին քաղաքականության մեջ Նիկոլ Փաշինյանը լքված է, քանի որ չկարողացավ կառուցել վստահելի և, ամենակարևորը, արդյունավետ երկխոսությունը Մոսկվայի հետ, և նաև չստացավ ակնկալվող աջակցությունը Արևմուտքից և հազիվ թե ստանա: Իսկ եթե անգամ ստանա, դա ավելի վատ կլինի նրա համար: Հայ-ռուսական հարաբերություններում առաջացած բոլոր իրական խնդիրների համար Փաշինյանը կարող է միայն ինքն իրեն մեղադրել, քանի որ իշխանության մեջ են գաղափարական այնպիսի ռուսաֆոբներ, որոնց Փաշինյանը չի կարող ստիպել սիրել Ռուսաստանին: Այս տեսանկյունից արևմտյան հ/կ-ների երկարաժամկետ ազդեցությունը հայ-ռուսական հարաբերությունների վրա կարելի է համարել Հայաստանի պետական անվտանգությանը հասցված ամենածանր հարվածը: Գործելուց առաջ անհրաժեշտ է վերլուծել առկա իրավիճակը և նպատակ մատնանշել: Որոշակի իմաստով դա Փաշինյանի փոխարեն փորձել է անել Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Նրա ծրագրային «Երկու պետություն, մեկ նպատակ» վերնագրով հոդվածը լույս է տեսել «Նեզավիսիմայա գազետայում»: Մասնավորապես, Մինասյանն առաջարկում է լրացնել «հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները» նոր իմաստով` դրանք կառուցելով «հաջողակ» օրինակով, ինչպիսին է ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերությունների օրինակը: Մինասյանի հոդվածում ամենակարևորն, իհարկե, այն է, թե ում հետ պետք է Ռուսաստանը կառուցի նոր «Իսրայել»՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի, և ո՞ւմ դեմ է այն կառուցվելու: Այստեղ անգամ նշմարվում է, թե ում է ակնարկում Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը: 

Այսպիսով, այսօր Հայաստանը գտնվում է շրջադարձային բեկման կետում: Փորձարկումների համար ժամանակ չկա, ցանկացած հաջորդ քայլը կարող է անշրջելի լինել: Թերևս երկրում և երկրից դուրս կայունացնող գործոն կարող է լինել հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի առաքելությունը: Դեռևս Սերժ Սարգսյանի օրոք խորհրդարանի կողմից ընտրված Հայաստանի նախագահը, կարծես թե, փոխզիջումային տարբերակ է շատերի համար և՛ Հայաստանի ներսում, և՛ դրսում: Արմեն Սարգսյանը ներկայումս փորձում է Հայաստանում «միասնական ազգային օրակարգ» ձևավորել և ազգային նշանակության խնդիրների լուծման սկիզբը դնել: Ըստ նրա, խնդիրները կարող են լուծվել միայն համընդհանուր ջանքերով՝ օգտագործելով Հայաստանի, Արցախի և հայկական սփյուռքի բոլոր հնարավորություններն ու ամբողջ ներուժը: Մնում է միայն լրացնել բովանդակային համահայկական օրակարգ, որոշել դրա իրականացման ուղիները և ապահով ու բարգավաճ երկիր ստեղծելու վերջնական նպատակները: Հայաստանն իր սեփական առաքելությունն ունի այս աշխարհում, դրա համար նույնիսկ կարելի է դառնալ «անդրկովկասյան Իսրայել»: Կարևորն այն է, որ անձնական հավակնությունները չկործանեն Հայաստանի եռամիասնությունը ` Հայաստան-ԱրցախՍփյուռքը, պետք է փորձել լինել ավելի քիչ հեղափոխական, լինել խելամիտ պետական գործիչ և կոփված պրագմատիկ:

Կամո Խաչիկյան

 

Россия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак Карапетян