ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՀՈՒՆԻՍԻ). Սկսվել է գո­բա­չո­վյան վե­ր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Վայ­րի» լի­բե­րա­լիզ­մից ան­դին ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Այ­սօր Թե­ղու­տում սո­ցի­ա­լա­կան լար­վա­ծու­թյուն է» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
...Որ հայ­րե­նի­քին կա­պող մի­ակ օղա­կը նախ­նի­նե­րի շի­րի­մ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ջրային կոմիտեի նախագահի ունեցվածքը՝ պաշտոնը ստանձնելու հայտա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 26.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Վրաստանի արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանը երբեք պատերազմի չի ձգտել. Ռոհանի ԵԽ-2019․ Լիլիթ Պողոսյանի հաղթանակը Թրամփը հայտնել է Սպիտակ տան խոսնակի անունը Արվեստի 60-ամյա «ճամփորդը»՝ Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոց (լուսանկարներ) Ազգային ժողովին մատակարարվել են կեղծ ոսկյա և արծաթյա մեդալներ ու հուշամեդալներ. խնդրով զբաղվում է ոստիկանությունը. Shamshyan.com Այգեկ գյուղի գերեզմանատան մոտակա այգում հրդեհ է բռնկվել. ծխահարվել են քաղաքացիներ Կամո բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել է 29-ամյա երիտասարդի դի Օր 6-րդ. ընդդիմության բողոքի ակցիաները շարունակվում են. Tert.am-ի ուղիղ միացումը Թբիլիսիից 27-ամյա տղամարդը դպրոցի բակում կնոջ պարանոցից պոկել են շղթան եւ փախել. Ժամեր անց նրան գտել են 21-ամյա երիտասարդի գիշերային գողությունները՝ Երեւասնի կենտրոնում. Գողացել է չհրկիզվող պահարանները

Ճա­նա­պարհ փա­կե­լու «նուրբ ար­վես­տը». մարդիկ այլ ճար չու­նեն

«Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունն իրականացնող աշխատակիցները երեկ փակել էին նշված ճանապարհի Ուջան բնակավայրի հատվածը։ Աշխատակիցները պնդում էին, որ 19 կազմակերպության աշխատակիցներ փակել են ճանապարհը, որովհետև արդեն տասը ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել։ Նախօրեին էլ բուքմեյքերական ընկերության աշխատակիցները կեսօրից երկկողմանի փակել էին Բաղրամյան պողոտայի երթևեկությունը, նրանք պահանջում են թույլ տալ շարունակել իրենց պատկանող խաղային ապարատների շահագործումը:

Իհարկե, այս երկու ակցիաների շարժառիթները միանգամայն տարբեր են, սակայն դրանց միավորում է ընդհանուր համատեքստը՝ երկրում ահագնանում է սոցիալական դժգոհությունը, չենք չափազանցի, եթե պնդենք, որ Հայաստանում ուրվագծվում է սոցիալական բունտի հեռանկարը։ Եվ սա այն համատեքստում, երբ վարչապետի մակարդակով շաբաթն առնվազն մեկ անգամ թվեր են հրապարակվում՝ բյուջեի մուտքերի աննախադեպ ավելացման, տնտեսական չտեսնված ակտիվության ու չլսված աճի մասին։ Վիճակագրական մանիպուլ յացիայի երևույթին բազմիցս ենք անդրադարձել, երկրում տեղի ունեցող սոցիալական հուզումները միայն հաստատում են մեր պնդումների իրավացիությունը։

Եթե բյուջեի եկամտային մասը գերակատարվում է, ապա ինչո՞ւ մարդիկ չեն ստանում իրենց հասանելիք աշխատավարձերը, մանավանդ՝ «Հյուսիս-հարավի» դեպքում աշխատավարձերի պարտքերը կարծես առաջացել են հենց հեղափոխությունից հետո։ Եթե վարչապետը ճիշտ է, ու տնտեսական հեղափոխությունը «թափով» առաջ է գնում, ապա ինչո՞ւ դա չի նկատվում հասարակ, իրենց աշխատանքով ապրող մարդկանց կենցաղում։ Կամ ի՞նչ տնտեսական հեղափոխության մասին է խոսքը, երբ չի փոխվել անգամ տնտեսության կառուցվածքը, իսկ ներդրումները գտնվում են մինչհեղափոխական տարիների մակարդակի վրա։

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները պնդում են, թե հայտնի օրենսդրական նախաձեռնությամբ փորձում են պայքարել խաղամոլության դեմ։ Լավ են անում, սական երբ «Իմ քայլի» երկու պատգամավորներ նույն հարցի վերաբերյալ հակասական կարծիքներ են հայտնում, տպավորություն է առաջանում, որ գործ ունենք ոչ թե ոլորտն օրենսդրորեն կարգավորելու, այլ շահերի բախման հետ։ Նույնն, ի դեպ, վերաբերում է ցեմենտի հումքի շուրջ ծավալված քննարկումներին։ Ըստ ամենայնի, իշխանության պատգամավորներից ոմանք արդեն առել են «լավ կյանքի» համը ու իրենց վարքագծով ռեստավրացնում են նախկինում գոյություն ունեցած վարքերը, երբ օրենսդրական շատ նախաձեռնությունների հետևում կարելի էր տեսնել կոնկրետ շահեր, դրանց բախումներ։ Այդ դեպքում՝ ինչի՞ համար էր իշխանափոխությունը կամ հեղափոխությունը։

Սոցիալական հուզումների խնդիրն ունի ավելի նուրբ ենթաշերտեր նույնպես։

Իշխանությունը շարունակում է զբաղվել պոպուլիզմով ու ցանկացած ընդվզման հետևում տեսնել նախկինների «ականջները»։

Սա մանիպուլ յատիվ հնարք է, որ մի կողմից՝ բացահայտում է, որ կառավարությունն իրավիճակն օբյեկտիվորեն քննարկելու ու լուծումներ գտնելու ցանկություն կամ կարողություն չունի, մյուս կողմից՝ այդպես հեշտ է քողարկել սեփական կառավարման անարդյունավետությունը։ Ժամանակն է, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը գիտակցեն, որ արդեն մեկ տարի իշխանության ղեկին են ու անհրաժեշտ է կառավարել երկիրը՝ անցյալի ստվերի հետ շարունակ «պատերազմելու» փոխարեն։ Մարդիկ օբյեկտիվորեն հոգնել են գեղեցիկ խոստումներից, նույնիսկ՝ իբր հակակոռուպցիոն բացահայտումներից ու, ի վերջո, նորմալ աշխատանք, բարեկեցիկ կյանք են ուզում։ Սրանք մարդկային նորմալ ձգտումներ են, ու բնավ պարտադիր չէ, որ մարդիկ դրանք ունենան ինչ-որ ուժերի կամ մարդկանց ուղղորդմամբ։ Մինչև կառավարությունը չգիտակցի այս պարզ ճշմարտությունը, չի կարողանա օբյեկտիվորեն գնահատել իրավիճակն ու լուծումներ գտնել։

Իսկ ամենատարակուսելին այն է, որ իշխանության ներկայացուցիչները դժգոհում են «փողոցներ փակելու մշակույթից»։ Լավ չէ, որ մեկ տարում մարդկանց հիշողության հետ պրոբլեմներ են առաջացել։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն իշխանության եկան փողոցներ փակելու միջոցով, այլ խոսքով՝ ձևավորեցին քաղաքական նոր մշակույթ, որի գործիքակազմից այսօր օգտվում են հասարակության այն խմբերը, որոնք դժգոհ են կառավարությունից։ Ու չեն էլ թաքցնում դա՝ նշելով, թե Փաշինյանն իր նպատակին հասավ փողոց փակելով, մենք էլ ենք փորձում այդպես մեր ձայնը լսելի դարձնել ու հասնել մեր նպատակին: Այնպես չէ, որ փողոց փակելը միայն հեղափոխության թիմի մենաշնորհն է, մանավանդ, որ հուսահատ մարդիկ այլ հնար չունեն ու պայքարի այդ մեթոդին են դիմում՝ «քայլողների» ուշադրությունը գրավելու նպատակով։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

website by Sargssyan