Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈՒՆԻՍԻ). Սա­սուն Մի­քա­յե­լյա­նը 8 տ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Քա­րա­հուն­ջի» պե­ղում­նե­րի թնջու­կը.ի՞նչ է իրա­կա­նում կա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ եկամուտ, գույք և դրամական միջոց է հայտարարագրել Արարատ ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ին­չո՞ւ են վե­րա­դար­ձել դա­տարկ ճամպ­րուկ­նե­րով ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 25.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Հայաստանը բարդ խմբում է Եվրո-2019-ում. Խինես Մելենդես

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի կարծիքով՝ Հայաստանի Մ19 տարեկանների ընտրանուն դժվար պայքար է սպասվում Եվրո-2019-ի A ենթախմբում:

«Հայաստանի ընտրանու համար շատ դժվար է լինելու: Ահավոր բարդ խմբում ենք հայտնվել: Չէի էլ կարող պատկերացնել, որ մի խմբում կհայտնվեն միանգամից աշխարհի նախկին 3 չեմպիոններ»,- ասաց Մելենդեսը:

Իսպանացի մասնագետի խոսքով` Հայաստանի ընտրանին ամեն ինչ անելու է խմբում ֆավորիտների  գործերը բարդացնելու համար: «Անելու ենք ամեն ինչ՝ մեր ուժերի սահմաններում, և մրցաշարի ավարտին հայ ֆուտբոլիստները որակապես շատ ավելի զարգացած կլինեն»,-եզրափակեց նա:

Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության վիճակահանության արդյունքում Հայաստանի ընտրանին խմբային փուլում կխաղա մրցաշարի հիմնական ֆավորիտների հետ: Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ խմբերը. A. Հայաստան, Պորտուգալիա, Իտալիա, Իսպանիա: B. Չեխիա, Իռլանդիա, Նորվեգիա, Ֆրանսիա: Երևանում կայանալիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը կմեկնարկի հուլիսի 14-ին:

website by Sargssyan