Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Սահմանադրագետ. «Այդ հոդ­վա­ծը Սահ­մա­նադ­րու­թյա­նը հա­մա­պա­տաս­խա­նու­թյան հետ աղերս չու­նի»

ИНТЕРВЬЮ

Օրեր առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունը կասեցրեց և ուղարկեց ՍԴ: Այնուհետև դատավորը ՍԴ-ից հետ էր վերցրել գործի նյութերը՝ պատճենահանելու և վերաքննիչ դատարան ուղարկելու համար։ Գլխավոր դատախազությունը վերաքննիչ դատարանում բողոքարկել է Ռ. Քոչարյանին կալանքից ազատ արձակելու և քրեական գործը կասեցնելու մասին որոշումները։ Գործընթացի և մի շարք հարցերի շուրջ զրուցել ենք փաստաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանի հետ, որը «Փաստի» հետ զրույցում նախ ընդգծեց

«Նախ՝ այն, որ դատավորը ՍԴ-ից նյութերը վերցրել է պատճենահանելու և դրանք վերաքննիչ քրեական դատարան փոխանցելու համար, բնական գործընթաց է: Այն օրենքով նախատեսված գործընթաց է և ՍԴ-ի կողմից իր՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման համար որևէ խոչընդոտ չի առաջացնում: Հիմա՝ ինչ վերաբերում է կալանքից ազատ արձակելու և քրեական գործը կասեցնելու վերաբերյալ բողոքարկումներին: Նախ՝ դատարանը գործը կասեցրել է ՍԴ դիմելու նպատակով, և ՍԴ դիմելու նպատակով կասեցումը չպետք է նույնացվի կասեցման այլ հիմքերի հետ, քանի որ տվ յալ դեպքում կասեցումը նաև ուղղակիորեն վերաբերում է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով նախատեսված կարգավորումներին և Սահմանադրությամբ նախատեսված կարգավորումներին: Դատարանը ՍԴ է դիմում կիրառվելիք նորմի սահմանադրականության վերաբերյալ: Տվյալ դեպքում Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը չի կարող չկիրառվել, երբ դատաքննությունը սկսվում է, քանի որ մեղադրանքը, փաստարկներն ու ապացույցները վերաբերում են այդ հոդվածին: Հետևաբար, դատաքննության ընթացքում ցանկացած դատավարական գործողություն իրականացնելիս դատարանն առնչվելու է այդ հոդվածին: Բայց այն դեպքում, երբ դատավորի մոտ առկա է լինում կասկած, որ նորմը Սահմանադրությանը համապատասխանության խնդիր ունի, ապա դատավորը պարտավոր է դիմել ՍԴ: Այդ ժամանակ կասեցումը և ՍԴ դիմելը տրամաբանական է: Որևէ դատավարական գործողություն այդ պարագայում չի կարող իրականացվել: Ի դեպ՝ սույն թվականի մայիսի 7-ի որոշմամբ ՍԴ-ն հստակ արձանագրեց, որ դատարանը՝ լինի Վճռաբեկը, վերաքննիչը, թե առաջին ատյանի դատարանը, պարտավոր է դիմել ՍԴ՝ սահմանադրականությունը պարզելու նպատակով: Հիմա այս պարագայում վերաքննության կարգով հարցի դիտարկումն իրավական տեսանկյունից հիմնազուրկ է»:

Ա. Վարդևանյանը շեշտեց՝ յուրաքանչյուր դատավոր արդար դատաքննություն ապահովելիս չի կարող որևէ միջամտության ենթարկվել: «Չի կարող որևէ միջամտության ենթարկվել, այդ թվում՝ վերադաս դատական ատյանի կողմից: Այնպիսի որոշումները, ինչպիսին, օրինակ՝ կասեցումն է, իրենից հենց այդ տեսակ որոշում է ենթադրում: Մենք չենք կարող, չէ՞, միջամտել դատավորի ներքին համոզմունքին, գործը պատշաճ իրացնելու գործընթացին: Գործն արդեն դատարանում է, հետևաբար, վարույթը դատարանինն է, և կոնկրետ դատարանն է որոշում գործի ընթացքը: Սա եղել է ու այդպես է լինելու միշտ՝ չի կարող այլ մոդել մշակվել: Ի վերջո, վերադասությունն այնուհետև գնահատում է դատարանի վճիռը, բայց այն չի կարող մինչ այդ աշխատանքի ավարտը միջամտություն ունենալ»,ասաց փաստաբանը՝ ընդգծելով դատարանի անկախության, ինչպես նաև միջամտությունից զերծ մնալու անհրաժեշտության մասին թե՛ դատական իշխանությունից դուրս, թե՛ հենց դատական իշխանության ներսում:

Ինչ վերաբերում է խափանման միջոցի վերաբերյալ որոշմանը, նա ընդգծեց. «Այս դեպքում դատարանը հաշվի է առել անձնական երաշխավորությունը՝ որպես քրեադատավարական ինստիտուտ: Ի՞նչ է այն իրենից ենթադրում. մեկ հարց՝ արդյո՞ք ելնելով վստահությունից՝ երաշխավորներն ի զորու են ապահովել անձի պատշաճ վարքագիծը: Չէ՞ որ կալանավորումը պատժիչ գործիք չէ: Այն անձը, որը կարող է նման պնդում անել, կնշանակի, որ ուղղակիորեն մարդու իրավունքների խախտման մասին է խոսում: Այս պարագայում նաև շատ հետաքրքիր հարց է առաջանում. մեկ տարի առաջ մոտ այս ժամանակահատվածում մի շարք անձինք առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերող մեղադրանքներով անձնական երաշխավորության հիման վրա ազատ արձակվեցին դատարանի նիստերի դահլիճից, բայց դատախազությունը չբողոքարկեց այդ որոշումը: Ի դեպ՝ հուշեմ, որ դրանցից յուրաքանչյուրը դատաքննության բավականին նախնական փուլում էր, մի շարք ապացույցներ կային, որոնք որևիցե կերպ չէին սկսել ուսումնասիրվել, գործով կային մի շարք վկաներ, որոնք որևէ կերպ չէին հարցաքննվել: Այդ պարագայում առհասարակ ցանկացած գործով տարբերակված մոտեցումը պետք է բացառել»:

Ընդհանուր առմամբ, Ա. Վադևանյանը վերոնշյալ գործով այս պահի դրությամբ հետևյալ տրամաբանությունն է տեսնում. «Ես այժմ էլ եմ այն կարծիքին, որ 300.1 հոդվածը Սահմանադրությանը համապատասխանության հետ աղերս չունի: Այն ակնհայտ խնդիրներ ունեցող հոդված է և, հետևաբար, չի կարող իրացվել ո՛չ այսօր, ո՛չ վաղը ոչ ոքի նկատմամբ: Այս տարիների ընթացքում չէ՞ որ բազմաթիվ ցույցեր ենք ունեցել, հավաքներ, խնդիրներ, բայց այդ հոդվածը երբևէ չի դրվել գործածության մեջ, որովհետև չի կարող դրվել՝ ամբողջ խնդիրը դա է»:

Նա հավելեց, որ հոդվածը դժվարությամբ է մեկնաբանվում և օրինակ բերեց Ռ. Քոչարյանի գործով դռնբաց նիստի ժամանակ դատախազության ներկայացուցիչների հիմնավորումները. «Մեծ հաշվով, նման նորմը չի կարող համապատասխանություն ունենալ Սահմանադրությանը, ինչն էլ այս հոդվածով ու գործով որևէ քրեական հետապնդման իրականացման դադարեցման հիմքերից մեկն է հանդիսանալու»,-ասաց նա:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году КГД Армении: Через новую систему физлицам переведены выплаты на сумму более 1,6 млн. долларов Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак КарапетянАкции протеста в Тавуше постепенно расширяются