Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ին­չո՞ւ հան­կարծ ի հայտ եկավ Սին­գա­պու­րի գոր­ծո­նը

МЕЖДУНАРОДНОЕ

gazeta.ru-ն «ԵԱՏՄ-ի մանևրը. Մոլդովան կփոխեն Սինգապուրի հետ, կամ՝ ինչպես ԵԱՏՄ-ն նշեց իր հնգամյակը» վերնագրով հոդվածում գրում է, որ ԵԱՏՄ հիմնադիրներին, այդ թվում ` Վլադիմիր Պուտինին պարգևատրել են շքանշանով, միևնույն ժամանակ որոշվել է արդիականացնել միությունը ներսից և ամրապնդել այն դրսից` Չինաստանի և Սինգապուրի հետ առևտրային հարաբերությունների միջոցով: Սրանք Ղազախստանի մայրաքաղաքում անցկացված ԵԱՏՄ գագաթաժողովի պաշտոնական արդյունքներն են: Այսպիսով, Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում պաշտոնապես նշվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ձևավորման հինգերորդ տարին: Նուր-Սուլթանը նախկին Աստանան է, որը վերանվանվել է Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունով: Ղազախստանի ղեկավարը հրաժարական էր տվել մարտին և դարձել «հասարակ» «ելբասի», այսինքն՝ ազգի առաջնորդ: Նազարբաևի այս պաշտոնական կարգավիճակի իջեցումը որոշեց ուղղել Վլադիմիր Պուտինը, և Նազարբաևին առաջարկվեց ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի (պետությունների ղեկավարների) պատվավոր նախագահի պաշտոնը: Վերջինս ևս պարտքի տակ չմնաց: Ընթացիկ գագաթաժողովի նախօրեին հրամանագիր էր ստորագրվել Ռուսաստանի, Բելառուսի և Ղըրղըզստանի նախագահներ Վլադիմիր Պուտինին, Ալեքսանդր Լուկաշենկոյին և Սորոնբայ Ժեենբեկովին «Ղազախստանի առաջին նախագահ և ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևի» շքանշանով պարգևատրելու մասին:

Ելբասի Նազարբաևը անձամբ հանձնեց իր անվան շքանշանը բոլոր երեք նախագահներին: Այնուամենայնիվ, պաշտոնական հռետորաբանությունից դուրս ամեն ինչ այնքան էլ հարթ չէ միության մեջ: Ռուսաստանի համար սա ԵԱՏՄ-ի հինգերորդ տարեդարձն է, իսկ ըստ Ղազախստանի ԶԼՄ-ների, մանավանդ պետական, «հանդիպումը նվիրված էր երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ Եվրասիական ինտեգրման գաղափարի արտահայտման 25-ամյակին»: 

Այսինքն, Ղազախստանը հորինել է ամեն ինչը, որից հետո Մոսկվան լծվել է այս գեղեցիկ գաղափարը սեփական նավթադոլարներով և ինքնիշխան գաղափարախոսությամբ իրականացնելուն: Նազարբաևը իրոք 1994 թվականին Մոսկվայի պետական համալսարանում դասախոսության ժամանակ առաջարկել է ստեղծել Եվրասիական միություն՝ Եվրամիության նման: Միությունը սկզբունքորեն ստացվել է ոչ այնքան նպատակային: Բայց, ընդհանուր առմամբ, ստեղծման օրից ի վեր ԵԱՏՄ-ին ամրագրվել է «մինի ԽՍՀՄ» ոչ պաշտոնական անվանումը: Ընդ որում, ոչ թե Ղազախստանը, այլ Կրեմլը արևմտյան գործընկերների կողմից քննադատվեց խորհրդային անցյալը վերականգնելու փորձերի համար: Ոչ ոք գագաթաժողովի օրակարգից բեկումնային փոփոխություններ չէր սպասում: Բայց երկու ինտրիգային հարցեր մնում էին: Առաջինն այն է, թե արդյո՞ք Միությունը կընդլայնվի նոր անդամներով, քանի որ ենթադրվում է, որ դեռևս կան երկրներ, որոնք պատրաստ են միանալ միությանը, օրինակ՝ Մոլդովան: Երկրորդ ինտրիգն այն է, թե արդյո՞ք Լուկաշենկոն կօգտագործի ամբիոնը, որպեսզի կազմակերպի միության ավանդական «դատափետումը»՝ չօգտագործված ներուժի և անլիարժեքության պատճառով: Երկու փաստ ցույց էր տալիս, որ հնարավոր է ԵԱՏՄ ընդլայնումը, քանի որ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հրավիրված էր որպես դիտորդ, այսինքն Մոլդովան համարվում է համար առաջին թեկնածուն: Տոնակատարությանը ներկա էր նաև Տաջիկստանի ղեկավար Էմոմալի Ռահմոնը՝ որպես պատվավոր հյուր: Թվում է, թե Տաջիկստանի անդամակցության մասին խոսք չկա, բայց ամեն ինչ հնարավոր է: Արդյունքում, անդամակցության հարցով անսպասելիորեն ինտրիգ առաջացրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նախագահում է ԵԱՏՄ-ում ռոտացիոն սկզբունքով: Նա ասաց, որ ինքը պատրաստ է բարձրացնել ինտեգրման մակարդակը, բայց պարզվեց, որ հարցը չի վերաբերում Մոլդովային եւ Տաջիկստանին, այլ... Սինգապուրին: Ըստ Փաշինյանի, պետք է ազատ առևտրի գոտի ստեղծել Սինգապուրի հետ: Հուլիսին Փաշինյանը մտադիր է այցելել Սինգապուր և «անել ամեն ինչ այդ հարցում առաջընթացի հասնելու համար»: Մոսկվան փորձում է նման բան անել Վիետնամի և նույնիսկ Իսրայելի հետ: Իսկ ինչո՞ւ հիմա էլ Սինգապուրը: Փաստն այն է, որ Շվեյցարիայի IMD բիզնես- դպրոցի ներկայացրած՝ աշխարհի ամենամրցունակ տնտեսությունների վարկանիշային ցուցակը ներկայումս գլխավորում է Սինգապուրը, որը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 63 երկրների ցանկում երկու աստիճանով: Անցյալ տարվա առաջատար ԱՄՆ-ը, ընդհակառակը, կորցրել է երկու աստիճան և տեղափոխվել երրորդ հորիզոնական: Ռուսաստանը այդ վարկանիշային աղյուսակի 45-րդ տեղում է: Այսպիսով, Մոլդովայի ղեկավար Դոդոնը, քանի դեռ հայ Փաշինյանն է նախագահում ԵԱՏՄ-ում, պետք է սպասի, եթե, իհարկե, ինքը դեռ նստած լինի նախագահական նստավայրում: Մոլդովայի ընդդիմությունն արդեն հինգ անգամ փորձել է դատական համակարգի միջոցով հեռացնել նրան պաշտոնից: Երկրորդ ինտրիգը ևս լիովին կայացավ: Լուկաշենկոն, իր ելույթում նշելով ԵԱՏՄ-ի միջազգային ասպարեզում աճող հեղինակության մասին, կոչ արեց չմոռանալ արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման մասին: Նրա սիրած թեման, որը, ի դեպ, ունի քննարկման պատճառներ, հանդիսանում է ԵԱՏՄ շրջանակներում առևտրային խոչընդոտներին: Բելառուսի նախագահը պնդում է, որ բացարձակ առաջնահերթություն են ԵԱՏՄ-ի շրջանակներում ձեռք բերված համաձայնագրերը, իսկ արտաքին կոնտուրում և նոր ուղղությունների վրա գործողությունները չպետք է վնասեն դրանց: Ըստ նրա, պետք է մերժել «պրոտեկցիոնիստական որոշումները, արգելող և սահմանափակող միջոցները», և դրանով է հնարավոր ԵԱՏՄ-ի ամուր հիմքի կառուցումը: Երևում է՝ Մոսկվան լսել է Մինսկի պահանջները: Համենայն դեպս, փոխվում է Բելառուսում Ռուսաստանի դեսպանը, քանի որ անսպասելիորեն հետ կանչված նախկին դեսպան Միխայիլ Բաբիչը համարվում է շատ կոշտ բանակցող: Ճիշտ է, նախագահ Լուկաշենկոյին կարող է դուր չգալ այն փաստը, որ նորանշանակ դեսպան Դմիտրի Մեզենցևը կադրային զինվորականների ընտանիքից է, և պարզ չէ, թե ով ում է հրամաններ տալու ինտեգրման ճանապարհին:

Կամո Խաչիկյան

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ