Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ադրբեջանը բարեխղճորեն չի կատարում միջազգային պայմանագիրը. Արա Ղազարյանն առաջ է քաշել Ադրբեջանի միջազգային պատասխանատվության հարցը

ПОЛИТИКА

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում առաջ է քաշել Ադրբեջանի միջազգային պատասխանատվության հարցը։ Tert.am-ի հետ զրույցում Ղազարյանը նշեց, որ 2014 թ-ի ՄԻԵԴ-ի դատավճիռը, որ Ադրբեջանի իշխանությունները չեն կատարել, ցույց է տալիս, որ այդ պետությունը նման պրակտիկա է կիրառում միջազգային մարմիններում։ Նա զուգահեռներ է տարել Ադրբեջանի դեմ ունեցած իր գործերից մեկի վարույթի հետ, որտեղ ապացուցում է, որ Ադրբեջանը ՄԻԵԴ ներկայացել է կեղծ ապացույցներ: 

«Այս վճիռը սիմվոլիկ նշանակություն ունի և Հայաստանի կողմից ներկայացված գործերին առնչություն ունի այնքան, որ ցույց է տալիս, որ պետությունը նման պրակտիկա է կիրառում միջազգային մարմիններում, երբ նա բարեխղճորեն չի կատարում միջազգային պայմանագիրը: Դա միջազգային պարտավորության խախտում է՝ մի դեպքում բարեխղճորեն չկատարելը դատարանի որոշումը, մյուս դեպքում, երբ ինֆորմացիա չի տրամադրում, մեկ այլ դեպքում, երբ կեղծ ապացույցներ է ներկայացնում»,-ասաց Ղազարյանը:

 

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը որոշում է հրապարակել «Իլգար Մամեդովն՝ ընդդեմ Ադրբեջանի» գործի ընթացակարգի վերաբերյալ համաձայն որի՝ Ադրբեջանը խախտել է Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին մասը՝ չկատարելով Եվրոպական դատարանի 2014թ․ վճիռը Իլգար Մամեդովի գործով։ 

Արա Ղազարյանը նշեց, որ առաջին անգամ է ՄԻԵԴ-ի պատմության մեջ, երբ իր վճիռը  տարիներ շարունակ չէր կատարվում: «Առաջին անգամ Նախարարների կոմիտեն վարույթ հարուցեց ՄԻԵԴ-ին՝ Ադրբեջանի դեմ, թե արդյոք Ադրբեջանը Մամեդովի գործով 2014 վճիռը կատարում է, թե չի կատարում: Խոսքը վերաբերում է լրագրողի, որին ազատազրկել էին։ Համարվել է, որ խախտվել է ազատության իրավունքը և  վճռում որոշվել է, որ նա պետք է ազատ արձակվի: Հիմա Ադրբեջանը տարբեր առիթներով տարիներ շարունակ նրան ազատ չէր արձակում, և միայն 2018թ-ին է ազատ արձակել, այսինքն՝ ՄԻԵԴ-ի վճռից մոտ 4 տարի հետո: Հիմա Նախարարների  կոմիտեն, տեսնելով, որ ձգձգում է Ադրբեջանը վճռի կատարումը, դիմեց ՄԻԵԴ, վարույթ հարուցեց և ՄԻԵԴ-ը որոշում կայացրեց, որ թեև ուշացմամբ կատարել է, բայց դա հավասարազոր է չկատարելուն, արդյունքում խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածը, ըստ որի՝ ՄԻԵԴ-ի վճիռները պարտադիր են պետությունների համար»,- պարզաբանեց մասնագետը:

Նա նկատեց, որ միջազգային իրավունքի կարևոր նորմերից մեկն այն է, որ միջազգային կոնվենցիաները կամ պայմանագրերը պետք է բարեխղճորեն կատարվեն պետությունների կողմից:

«Հիմա Ադրբեջանի դեմ ես ունեմ մի գործով վարույթ, որի անունը դեռ չեմ ուզում տալ, որովհետև ընթացքի մեջ է, որտեղ ես ապացուցել եմ, որ Ադրբեջանը ՄԻԵԴ է ներկայացել կեղծ ապացույցներ: Դա մեր զինծառայողների սպանության գործով մի դատավարություն է, որը  հիմա վարույթի ընթացքում է, և ես հարց եմ բարձրացրել ՄԻԵԴ, որ Ադրբեջանը բարեխղճորեն չի կատարում միջազգային պայմանագիրը, որովհետև նա կեղծ ապացույցներ է ներկայացնում ՄԻԵԴ, դա 34-38 հոդվածներով կարգավորող հարաբերությունն է»,-ասաց նա: 

Միջազգային իրավունքի մասնագետը նշեց, որ երբ ինքը տեսավ Ադրբեջանի դեմ այդ վճիռը՝ զուգահեռներ անցկացրեց իր գործի հետ, որ Ադրբեջանն արհամարհում է Եվրոպական կոնվենցիան, մի դեպքում հրաժարվում է դատական ակտերը կատարելուց, մյուս դեպքում կեղծ, սարքովի ապացույցներ է ներկայացնում: «Ես առաջ եմ քաշել այդ պետության միջազգային պատասխանատվության հարցը»,-ասաց նա:

Հարցին, թե նման օրինակները շա՞տ են, ասաց որ օրինակ՝ Ադրբեջանի սահմանն անցած և 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի գործով ամիսներ շարունակ Ադրբեջանը պարտավորվել էր ՄԻԵԴ-ի առաջ տեղեկություն ներկայացնել նրա առողջական վիճակի վերաբերյալ և մինչև հիմա այդ տեղեկությունը չի ներկայացրել: 

«Պարտավոր է նաև տեղեկություն ներկայացնել քրեական գործի վերաբերյալ և դա էլ մինչև հիմա չի ներկայացնում և այդ հարցը նորից բարձրացնելու եմ ՄԻԵԴ-ի առաջ, արդյոք Ադրբեջանը բարեխղճորեն է կատարում եվրոպական կոնվենցիան»,-ասաց նա:

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ