Թեհրանի օդանավակայանը ձյան պատճառով դադարեցրել է թռիչքները, ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մանվել Գրիգորյանի գիտակցությունը տեղն է. նա վերակենդանացման ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Թեհրանում կործանված ինքնաթիռի զոհերի մարմինները տեղափոխել են... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն ... ՎԻԴԵՈ
Խոշոր վթար Երեւանում. Opel Astra-ի վարորդին բժիշկները հայտնա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Ռոլան Գարոս. Կարեն Խաչանովը դուրս է եկել 4-րդ շրջան

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Ֆրանսիայում անցկացվող «Ռոլան Գարոսի» մրցաշարի երրորդ շրջանում հաղթել է սլովակ Մարտին Կլիժանին: 

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, հանդիպումը տևել է 1 ժամ 42 րոպե: 23-ամյա թենիսիստը, որը մրցաշրջանում հանդես է 10-րդ համարի ներքո, Կլիժանի նկատմամբ հաղթանակ է տարել 6:1, 6:4, 6:3 հաշվով: 

Հաջորդ շրջանում Խաչանովը ռակետը կխաչաձևի արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյի հետ, որն 9-րդ տեղն է զբաղեցնում Պրոֆեսիոնալ թենիսիտների ասոցիացիայի (ATP) թարմացված վարկանշային աղյուսակում: 

ATP-ի վարկանիշում Խաչանովը զբաղեցնում է 11-րդ տեղը: ATP-ի մրցաշարերում նա 4 հաղթանակ է տարել: Մեծ Սաղավարտի մրցաշրջանի երկրորդ մարցաշարն անցկացվում է Փարիզում և ավարտվելու է հունիսի 9-ին: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 42. 66 մլն եվրո:

website by Sargssyan