Մեծ Բրիտանիան պետք է նախապատրաստվի ԵՄ-ից առանց գործարքի դուրս գալուն. Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պետք է դուրս գա ԵՄ կազմից առանց որեւէ գործարք կնքելու, եթե չկարողանա իրականացնել բրեքզիթը սեփական պայմանների հիման վրա, հաղորդում է The Sunday Times-ը:
ԱՄՆ-ի նախագահը հարցազրույց է տվել պարբերականին Մեծ Բրիտանիա կատարվելիք իր պետական այցի նախօրեին:
Թրամփը նաեւ հայտարարել է, որ հրաշալի կլիներ, եթե Մեծ Բրիտանիան ներառեր ԵՄ-ի հետ բանակցային գործընթացքում Brexit կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջային՝ նկարագրելով նրան որպես «բավականին խելացի անձնավորություն»:
Ավելի վաղ Թրամփը սատարել էր Բորիս Ջոնսոնի թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնի համար՝ հայտարարելով, որ նա կլինի Պահպանողական կուսակցության «շատ լավ» առաջնորդ:
Ավելին, ԱՄՆ-ի առաջնորդն առաջարկել է Մեծ Բրիտանաիային չվճարել ԵՄ-ին 49 մլրդ դոլարի չափով փոխհատուցում բրեքզիթի համար:
«Նրանց փոխարեն ես չէի վճարի 50 մլրդ դոլար: Դա խոշոր գումար է»,-ասել է ԱՄՆ-ի նախագահը: