«Հաճելի անակնկալի տհաճ շարունակությունը». ՍԱՊԾ պետը՝ բիզնես դասով թռչելու մասին
ԲԼՈԳԵրեկ Մոսկվայից Երևան չվերթում պարզվել է, որ ինքնաթիռում տեղերի խնդիր կա, և ՍԱՊԾ պետ Գերոգի Ավետիսյանի տոմսը փոխել են բիզնես դասի։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԱՊԾ պետը՝ արձագանքելով թանկարժեք ուղեւորության քննադատություններին։
Նրա գրառման մեջ մասնավորապես ասված է․
«Հաճելի անակնկալի տհաճ շարունակությունը։
Երեկ Մոսկվայից Երևան չվերթում պարզվեց, որ ինքնաթիռում տեղերի խնդիր կա և տոմսս տեղում փոխվեց բիզնեսի։
Քիչ առաջ պարզեցի, որ քննարկվում է բիզնեսով գալուս հարցը։ Չեմ կարողանում կողմնորոշվել «Աերոֆլոտի» անակնկալն էր ավելի հաճելի, թե դրա շուրջ քննարկումն ավելի տհաճ։ Քննարկմանը հաճույքով մասնակցողներին հաճույքով ցույց եմ տալիս գնածս տոմսը, որը տեղում դարձավ բիզնես։
Ասում են ամոթը լավ բան է, լավ կլինի, որ որոշ մարդիկ ունենան։
Հ.Գ. Կներեք, որ ձեր խրախճանքը երկար չտևեց»:
ՍԱՊԾ պետը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նաեւ տոմսի արժեքն ու «բիզնես կլասում» գտնվելու պատճառը։
Նշենք, որ ՍԱՊԾ պետին նկատել էին ինքնաթիռում, որին հետեւել էին քննադատություններ սոցցանցերում, որ նորանշանակ ղեկավարը պետության հաշվին «բիզնես կլասից» է օգտվում։