ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՀՈՒՆԻՍԻ). Լե­նի­նի մար­մի­նը գաղտնի տ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ձեր­բա­կալ­ման ու կա­լա­նա­վոր­ման տար­բե­րու­թյուն­նե­րը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հաղ­թա­հա­րե­լով բարձ­րու­թյունն ու բար­դու­թյու­նը. Ջեր­մու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նոր օրի­նագ­ծի հա­մա­ձայն՝որ­քա­նո՞վ կբարձ­րա­նա գույ­քա­հար­կը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ արժողությամբ բնակարան է ձեռք բերել Քուվեյթում ՀՀ դեսպան... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 27.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Երեւանի «Արարատի» նոր համալրումները (ֆոտո) ԵԽ-2019․ Գոռ Ներսեսյանը հաղթեց թուրք մրցակցին եւ ապահովեց բրոնզե մեդալ Ուժեղացված ծառայություն Սյունիքում․ բաժիններ բերվել ու բերման է ենթարկվել 65 քաղաքացի «Քանաքեռ-Զեյթունի օպերն իմ գլխին սարքել ա». 36-ամյա տղամարդը ինքնավնասում է կատարել Դավիթաշենի կամրջի վրա. Shamshyan.com Ավտովթար՝ Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհին. տուժածը մահացել է հիվանդանոցում Հրդեհ՝ Ազատավան գյուղում. այրվել է տներից մեկի տանիքը Խարբերդի ամառանոցների տարածքում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Երևանի Նոր Արաբկիր զբոսայգում հրդեհ է բռնկվել․ «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ: Արտակ Ալեքսանյանը և ևս 12 ֆուտբոլիստ տեղափոխվեց Արարատ Վիեննայում պայթյուն է որոտացել Դատախազը հաստատել է Դոն Պիպոյի գործով մեղադրական եզրակացությունը Ուժեղացված ծառայություն Արարատում․ Շուրջ 30 քրեական հեղինակությունների տներում ստուգումներ են կատարվել

CONIFA. Արցախի հավաքականը մեկնարկային խաղում հաղթել է Սապմիի ընտրանուն

Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում ավարտվել է Արցախ-Սապմի ֆուտբոլային խաղը: Հանդիպման հաշիվն է 3-2՝ հօգուտ Արցախի:

 Արցախի հավաքականի գլխավոր մարզիչ Սլավա Գաբրիելյանն ասել է, որ շատ գոհ է խաղի արդյունքից:

«Թիմի խաղը հուսալի պաշտպանում էին ու գրոհներն էլ կազմակերպում էին շատ հետաքրքիր: Խաղի ընթացքում լարվածություն ստեղծեց պատահական գոլը, սակայն դա չխանգարեց, որպեսզի մեր թիմը հաղթի:

 Շնորհակալություն տղաներին, որ մինչև վերջ դիմացան: Մենք վաստակել ենք առաջին կարևոր 3 միավորը: Մեր տղաներին միշտ ասում ենք, որ մեզ համար եզրափակիչ է առաջին և վերջին խաղը: Քայլ առ քայլ փորձելու ենք մոտենալ հաղթանակին»,- նշել է Ս. Գաբրիելյանը:

Իր խոսքում Արցախի հավաքականի 20 համարի ֆուտբոլիստ, առաջին գոլի հեղինակ Նորիկ Մկրտչյանն ասել է, որ շատ անսպասելի էր և միաժամանակ ոգևորիչ առաջին գոլը խաղի մեկնարկի հենց առաջին րոպեներին:

«Դժվար խաղ ստացվեց, սակայն մենք շարունակում ենք առաջ գնալ մինչև հաղթանակ: Հուսով եմ` ֆինալում կհայտնվեն ուժեղագույն թիմերը, և հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու իրական ֆուտբոլային տոնը: Շնորհավորում և հաջողություն եմ մաղթում բոլոր թիմերին»,- ավելացրել է Ն. Մկրտչյանը:

Արցախ-Սապմի ֆուտբոլային խաղին ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, հյուրեր և այլք:

Աղբյուրը՝ Արցախպրես

website by Sargssyan