Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հրաչ Բերբերյան. «Ծիրանի սպասվելիք բերքը չի կարելի ռեկորդային համարել»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Անցած տարվա մակարդակից ցած չենք իջնի, բայց կարտոֆիլի ու սոխի առումով ավելի քիչ բերք կունենանք: Անդրադառնալով բերքի սեզոնին՝ «Փաստի» հետ զրույցում այս մասին հայտնեց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը:

Ինչ վերաբերում է կոնկրետ ծիրանին, մեր զրուցակիցը շեշտեց.

«Մենք ունենք ծիրանի կայուն, բայց միջակ բերք: Սպասվելիք բերքը չի կարելի ռեկորդային համարել, բայց ազգաբնակչությունը բավարարված կլինի: Լավագույն դեպքում խոսքը մոտ 15-20 հազար տոննայի մասին է, եթե, իհարկե, թվեր չնկարեն: Ասում էին, թե սպասվում է ծիրանի 30-40 հազար տոննա բերք, բայց դա բացառված է: Այդուհանդերձ, բերքը վատ վիճակում չէ, սովորականից մի փոքր բարձր է: Նույնը չենք կարող ասել խնձորենու մասին, որի դեպքում ունենք միջակից ցածր բերք: Կեռասը ևս միջակ վիճակում է: Ի տարբերություն նշվածների՝ ելակի շատ հաջող բերք ունենք, ինչը նաև շուկան է ցույց տալիս»:

Վերադառնալով կարտոֆիլին՝ Հ. Բերբերյանը նշեց. «Կարտոֆիլի ցանքատարածությունները 10-15 տոկոսով կրկին կպակասեն, քանի որ գյուղացին պետությունից այդպես էլ իրավիճակը բարելավելու համար խթանող ոչինչ չստացավ: Այսօր հսկայական քանակությամբ կարտոֆիլի սերմի պահանջ կա, իսկ գյուղացին գումար չունի, որ ձեռք բերի: Երբ մենք ասում էինք կարտոֆիլը մինչև 400 դրամ կհասնի, չարախոսները փորձում էին ինձ մեղադրել «ֆանտաստիկ» բաներում: Ի վերջո, այդպես էլ եղավ՝ կարտոֆիլը թանկացել է: Եթե երկու տարի առաջ այս սեզոնին վաղահաս կարտոֆիլը 100 դրամ էր, այսօր 250-300 դրամ է: Գրեթե նույն իրավիճակն ունենք սոխի դեպքում: Եթե նախորդ տարի 50 դրամով սոխ էինք ձեռք բերում, հիմա այն 600 դրամ է: Պատճառը նույնն է: Չկարողացան գյուղացուն ստիպել, որ ավելացնի ցանքատարածությունները, որևէ խթանող մեխանիզմ չօգտագործեցին, ինչի արդյունքում սոխի ցանքատարածությունները պակասեցին, որի հետևանքն էլ 600 դրամանոց սոխն է»:

Հրաչ Բերբերյանը լոլիկի առումով ևս դրական տեղաշարժ չի արձանագրում. «Ոչ մի միջոցառում չիրականացվեց: Վարչապետը թե՛ գյուղակադեմիային, թե՛ նախարարությանը մի քանի անգամ հանձնարարել է մորմազգի ցեցի դեմ պայքարի ծրագիր ներկայացնել, բայց սայլը տեղից չի շարժվում: Ունենք մի խումբ դասախոսներ, որոնք միայն դասախոսներ են, և ունենք պատահական մարդիկ, որոնք խցկվել են գյուղնախարարություն և այդ բնագավառին ծանոթ չեն: Այդպես չի կարելի: Մի մարդ, որը Հայաստանում չի աշխատել, մեր հողն ու ջուրը չգիտի, ո՞նց կարող է նման ոլորտ ղեկավարել»:

Հրաչ Բերբերյանը շեշտեց՝ պատրաստ են կառավարությանն օգնել, եթե, իհարկե, նման ցանկություն լինի. «Մենք պատրաստ ենք օգնել իրատեսական ծրագիր մշակելու հարցում, ինչը հնարավորություն կտա տվյալ ոլորտում երեք տարվա ընթացքում առաջ գնալ»:

Մեր զրուցակիցը շեշտեց նաև մեկ այլ խնդրի մասին՝ ընդգծելով, որ նախաերաշտային վիճակ է:

«Մենք, փաստացի, նախաերաշտային իրավիճակում ենք, և ոչ ոք դրա մասին չի խոսում: Խոսքն այն մասին չէ, թե ջրամբարներում ջուր ունենք, թե՝ ոչ: Խոսքն այսօրվա բնակլիմայական պայմանների մասին է: Եթե հողի վիճակին նայենք, խնդիրը տեսանելի կլինի: Մասնավորապես Իրանից եկող քամիները չորային են ու բույսը չորացնում են: Շիրակի գոտում կան տեղեր, երբ բույսը հողից դուրս չի եկել, բայց հողն արդեն ճաքճքած է: Այս պարագայում գյուղացին ստիպված պետք է ոռոգում անի, ծախսերը շատացնի: Փառք Աստծո, դեռ ջրամբարները լիքն են»,-ասաց նա՝ ընդգծելով, որ եթե ջրամբարները դատարկվեն, խնդիր կլինի:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը