Երեք օրում գրանցվել է 130 հանցագործություն. անառակաբարո գործ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Քաղաքապետարանը վերելակների նոր խմբաքանակ ձեռք բերելու համար ... ԲԼՈԳ
Նախնական եզրահանգումները հուսադրող չեն ՔԱՂԱՔԱԿԱՆ
Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
Որոշակի մտահոգություններ կան Սփյուռքում ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 17.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ապամոնտաժվում են Կոմիտասի պողոտայի շուկայի հարակից առևտրային տաղավարները. քաղաքապետարան (տեսանյութ) ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հանդիպման առնչությամբ ՌԴ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ. Ռուբեն Ռուբինյան Զինծառայող Հ. Գալստյանի հրազենային վնասվածք ստանալու գործով ձերբակալվել է ծառայակիցը Հրդեհներ, ՃՏՊ-եր, այլ արտակարգ իրավիճակներ. ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է Արցախում ժամկետային զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության նախարարն այցելել է մարտական հենակետ և տվել հանձնարարականներ Դոլարի փոխարժեքը նվազել է 478 դրամից. Եվրոն եւս էժանացել է ավելի քան 3 դրամով Ընթանում է Մանվել Գրիգորյանի կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոքի քննությունը (ուղիղ) Դա արդեն շախմատին չի վերաբերվում․ Սերժ Սարգսյան (տեսանյութ) Վարչապետ Փաշինյանը Իսլանդիայի վարչապետին շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ

Կիսատ լուծումների ու պոպուլիզմի միջակայքում

Ալեն Սիմոնյանը առաջարկում է վիճակախաղերի մասին օրենքում փոփոխություններով փակել բուքմեյքերական գրասենյակները: Արտաքուստ բարի նպատակներ ունեցող առաջարկ է, որպես պայքար «տնաքանդության» դեմ: Բայց Սիմոնյանն ուզում է ձեռքի ափով փակել ջրվեժը ու ստանում է ոչ թե արդյունք, այլ հետևանք: Հետևանք՝ բազմաթիվ մարդկանց գործազրկության ու խնդրի չափազանց մասնակի լուծման տեսքով: Գրասենյակների փակումը լուծում չէ. խաղացողը խաղալու է, տանուլ է տալու կամ հաղթելու է օնլայն տիրույթում: Այս տիրույթում Ալեն Սիմոնյանն ունի՞ խաղամոլությանը վերջ դնելու իրավական ու տեխնիկական հնարավորություններ: Կարծում ենք՝ ոչ:

Մյուս կողմից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնի դեպքերից հետո հանդիպում է Հայաստանում հավատարմագրված ԵՄ դեսպաններին ու նրանց ազդարարում. «Վերջին մեկ տարվա ամենամեծ խնդիրը կապված է նրա հետ, որ մեր հանրությունը բացարձակապես բոլոր դատական որոշումների պատասխանատվությունը դնում է կառավարության վրա, և բացարձակապես բոլոր որոշումները մեկնաբանվում են որպես վարչապետի անձնական որոշումներ հանրության շրջանում»:

Ստեղծված իրավիճակում միանգամից հարց է առաջանում՝ «մեր հանրությունը» դեռ ինչքա՞ն ճանապարհներ պիտի փակի, ինչքա՞ն ցույցեր անի, ինչքա՞ն բողոքի, որ Նիկոլ Փաշինյանը համոզվի՝ Հայաստանի ամենամեծ ընթացիկ խնդիրը դատաիրավական համակարգում չէ, դա ածանցյալ է: Անցումային արդարադատության հաստատման, վեթթինգի ու Աստված գիտի էլ ինչից առաջ ու հետո ընթացիկ խնդիրը եղել ու մնալու է տնտեսությունը: Աշխատատեղերի ստեղծումը: Եվ դեռ շատ մեծ հարց է դատաիրավական համակարգի բարեփոխման մասին վարչապետի ընկալման համարժեքությունը իրականությանը: Մեկ տարի այդ ընկալումը օրակարգ չէր գալիս, եկավ, երբ Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատ արձակվեց: Հարց է՝ եթե դատավորը մերժեր միջնորդությունը, դատավորների անհապաղ վեթթինգի գաղափարը ե՞րբ ի հայտ կգար: Կամ եթե գար՝ կարտահայտվեր դատարաններ շրջափակելո՞վ, թե՞ դատարանների որոշումների անկախությունը ապահովելու իրավական ճանապարհների որոնումով:

Ունենք մի իրավիճակ, որ թե՛ վարչապետի շրջափակման կոչը, թե՛ ԱԺ փոխնախագահի՝ գրավատների փակման օրինագիծը նույն հարթության մեջ են՝ պոպուլիստական, հատվածական, աղմկահարույց քայլեր, որ հարցի լուծում չեն: ԵՄ դեսպաններին իր քայլը հիմնավորելու ու նրանց հավանությունը ստանալու փոխարեն Նիկոլ Փաշինյանը պիտի ներկայացներ, թե Հայաստանում ինչպես են պատկերացնում ԵՄ-ի հետ հարաբերությունները, ինչ են ակնկալում ԵՄ-ից ու ինչ են պատրաստ տալ ԵՄ-ին: Ներկայացներ իր տնտեսական ծրագրերը՝ օգտվելով ԵՄ-ի՝ Հայաստանին տված հնարավորություններից ու նոր հնարավորությունների ստեղծման խնդիր դներ:

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

website by Sargssyan