Շուտով կարող են Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի վերանորոգման աշխատանքները սկսվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇուտով կարող են Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի վերանորոգման աշխատանքները սկսվել: Հունիսի 4-ին «Կորպորասյոն Ամերիկա» օդանավակայանների ղեկավարությունը» գագաթնաժողովի ժամանակ այս մասին հայտարարեց «Կորպորասյոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը:
Նրա խոսքով՝ շարունակվում են խորհդակցությունները ճարտարապետների հետ եւ շուտով պետք է արդեն վերանորոգման աշխատանքները սկսվեն:
Խոսելով «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի հարցի մասին Էռնեկյանը նշեց, որ դրա հետ մեկտեղ ընկերության գլխավոր առաջնահերթություններից է հնարավորությունների ընդլայնումն է, միաժամանակ աշխատանքներ կկատարվեն օդանավակայանի հին շենքի մշակութային առանձնահատկությունների պահպանմնա համար:
Նա հավելեց, որ «Կորպորասյոն Ամերիկա» ընկերությունը Հայաստանում լուրջ խնդիրների հետ չի բախվում:
«Մենք ուրախ ենք նոր իշխանությունների հետ սերտ համագործակցությանը: Կհամագործակցենք նաեւ նորդրումային ծրագրերի մշակման ուղղությամբ», - ընդդգծեց Էռնեկյանը:
Պատասխանելով հարցին, թե ինչ նախագիծ է նախատեսվում ԱԳՆ հին շենքի տեղում, նա նշեց, որ ցանկություն կա իրականացնել նման ծրագիր, որը կարեւորություն կունենա ոչ միայն բիզնեսի տեսանկյունից, այլեւ մշակութային նշանակության:
Նշենք, որ «Կորպորասյոն Ամերիկա» ընկերությունը պատկանում է հայկական ծագմամբ արգենտինացի ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանին: Հայաստանում ընկերության գործունեությւան ոլորտն ընդգրկում է այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են ավիացիան («Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոն կառավարում), գյուղատնտեսությունը եւ բանկային հատվածը:
Հիշեցնենք, որ Երեւանում հունսի 4-6-ը անցկացվում է «Կորպորասյոն Ամերիկա» օդանավակայանների ղեկավարությունը» գագաթնաժողովը: