Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


ՔԿ–ն պարզում է Սիլիկյան թաղամասում տեղի ունեցած ավազակային հարձակման հանգամանքները

ОБЩЕСТВО

 

Քննչական կոմիտեում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Սիլիկյան թաղամասում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի/անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: Այս մասին ի  պատասխան քաղաքացիներ Շ.Ալիյանի և Թ.Սայդոյանի կողմից ՀՀ վարչապետին հասցեագրված բաց նամակին՝ տեղեկացնում են  ՀՀ քննչական կոմիտեից։

 

Ավելի վաղ ՔԿ–ն տեղեկացրել է, որ 2015 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, նախնական համաձայնությամբ, ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի  տներից մեկը, կապել տան բնակիչներ, տարեց ամուսիններ Շ.Ալիյանին և Թ.Սադայանին և դանակով վերջիններիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝  պահանջել գումար։ Հափշտակելով 20.000 դրամ և ոսկյա զարդեր՝ ամուսինների վրա հարձակում գործած անձինք դիմել են փախուստի:

 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով, որի նախաքննությունը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, շարունակվել ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։

 

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում կազմվել էր ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի սուբյեկտիվ պատկերը, հանձնարարություն տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ նշված անձի ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

 

Նախաքննության ընթացքում տուժողներ Շիրին Ալիյանն և Թառլան Սայդոյանը դեպքի հանգամանքերի վերաբերյալ բազմաթիվ դիմումներ են ներկայացրել, որոնք նախաքննական մարմնի կողմից քննարկվել և ստուգվել են: Ապահովվել է քրեական գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը:

 

Մասնավորապես՝ քննության ընթացքում ստուգվել է տուժողների կողմից դիմումներում նշված անձի՝ հնարավոր մասնակցությունը կատարված հանցագործությանը, ինչպես նաև՝ նրա կողմից ներկայացված այլուրեքությունը. վերջինիս հեռախոսահամարների վերծանումներով պարզվել է, որ հիշյալ անձի կողմից օգտագործված հեռախոսահամարները դեպքի կատարման ժամանակահատվածում սպասարկվել են Կոտայքի մարզի Ֆանտան բնակավայրի տարածքում գտնվող բջջային ալեհավաքների սպասարկման գոտում, որը հիմնավորվել է նաև հարցաքննված վկաների ցուցմուքներով: Հանցագործությանը նրա մասնակցության վերաբերյալ բավարար տվյալներ ձեռք չեն բերվել:    

 

2015թ. դեկտեմբերի 10-ին նշանակվել է դատատեսաձայնագրային փորձաքննություն՝ նախաքննության ընթացքում դեպքի վայրի հարակից տարածքի մի շարք հասցեներից առգրավված տեսախցիկների տեսագրություններն առանձին կադրերով առանձնացնելու և տեսապատկերների նույնականացման հարցը պարզելու նպատակով:

 

2016թ. փետրվարի 17-ին ստացվել է փորձագետի եզրակացությունը, համաձայն որի՝ տեսաֆայլերից ստացված տեսապատկերները պիտանի չեն ավտոմատացված եղանակով դիմանկարային և այլ նույնականացումների համար:

 

2016թ. ապրիլի 20-ին նշանակվել է դատատեսաձայնագրային և դատադիմանկարային համալիր փորձաքննություն: Միաժամանակ վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ հիշյալ փորձաքննության կատարմանը մասնակից դարձնել տուժողներ Շիրին Ալիյանին, Թառլան Սայդոյանին և վերջիններիս ներկայացուցիչ Քրիստինա Բեյբությանին:

 

2017թ. հունվարի 24-ին ստացվել է դատատեսաձայնագրային և դատադիմանկարային համալիր փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ ներկայացված տեսագրությունների մեջ՝ տեսախցիկի տեսադաշտում երևացող անձանց (այդ թվում նաև՝ տեսագրություններում հայտնվող երեք անձանց) պատկերները պիտանի չեն դիմանկարային նույնացում կատարելու համար՝ բավարար փորձագիտական չափորոշիչների բացակայության պատճառով:

 

2017թ. մայիսի 31-ին որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կասեցնել` որպես մեղադրյալ ներգրավելու ենթակա անձը պարզված չլինելու հիմքով:

 

Հանցագործության բացահայտման ուղղությամբ օպերատիվ հետախուզական միջոցառումները և քննչական գործողությունները (այդ թվում տուժողներ Շիրին Ալիյանին, Թառլան Սայդոյանին ներկայացված փաստարկների ստուգման ուղղությամբ) շարունակվում են:

 

Հետաքննության մարմնին տրվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ կատարելու բազմաթիվ հանձնարարություններ։

 

Стрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостью