Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Բութ գոր­ծի­քի էֆեկ­տը տնտե­սու­թյան մեջ, կամ՝ նման ենք նրան, ով ուզում է չսրած կաց­նով ինչ-որ բան տա­շել

ИНТЕРВЬЮ

Այդքան քննարկված Հարկային օրենսգրքի փաթեթն արդեն խորհրդարանի օրակարգում է: ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նման փոփոխություններով տարբերակը շատ ժամանակավոր ու շատ միջանկյալ է համարում: Նա խնդիրները դիտարկում է ավելի լայն համատեքստում: «Բիզնեսին վերաբերող օրենքները, այդ թվում՝ հարկային օրենսդրությունը պետք է արմատապես վերանայվեն ու փոխվեն: Բիզնես միջավայրին առնչվող մյուս օրենքների բազմաթիվ հոդվածներում հակասություններ կան՝ այդ օրենքներում այնքան խնդիրներ կան: Օրենսդրությունը չպետք է համարենք լավը միայն այն պայմանով, որ քաղաքական միջավայրն այդ րոպեին լավն է: Օրենքները չպետք է լիարժեք ծառայեն՝ ելնելով զուտ քաղաքական կամքից: Պետք է ծառայեն արդյունավետ՝ ի նպաստ տնտեսության զարգացմանը: Մեծ հաշվով, տնտեսական հեղափոխության համար այդ օրենքները նպատակահարմար չեն, դրա համար դրանք համարում ենք կարճաժամկետ, և այդ առումով բացառություն չեն հարկային օրենսգրքի փոփոխությունները»,«Փաստի» հետ զրույցում ասաց նա:

Անդրադառնալով խնդրահարույց կետերից մեկին՝ եկամտային հարկի համահարթեցման մոդելին, Գ. Մակարյանը նշեց. «Տարբեր քննարկումների ժամանակ լսեցինք տարբեր երկրների փորձը: Գործող կամ նախկին նախարարները պատմեցին, որ իրենց երկրներում 6-7 տարի հետո վերադարձել են պրոգրեսիվ հարկման մոդելի: Հայաստանում աշխատավարձ ստացողների մոտ 70 տոկոսը մինչև 150-160 հազար դրամ աշխատավարձ է ստանում: Հաշվի առնելով, որ հիմա այդ սանդղակի աշխատավարձերից հենց 23 տոկոս էլ հարկվում է, ստացվում է, որ աշխատավարձ ստացողների շատ մեծ քանակի վրա համահարթեցումը չի տարածվում: Տվյալ մոդելի դրական կողմերից մեկն այս պահին այն է, որ ՏՏ և այլ ոլորտներում բարձր աշխատավարձ ստացողները չհեռանան երկրից: Արդյունքում նրանց աշխատավարձերը կարող են բարձրանալ, ինչն էլ տնտեսության մեջ մուլտիպլիկատիվ էֆեկտ կարող է ունենալ՝ առևտրի մեջ ավելի շատ փող կմտնի: Բացի այդ, այն գրավչություն կարող է առաջացնել ներդրողների համար»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարկային օրենսդրության դերին՝ տնտեսական իրավիճակի համատեքստում, մեր զրուցակիցը նշեց. «Հարկային օրենսդրությունը շատ լուրջ դերակատարություն ունի հավասար մրցակցային պայմաններ ապահովելու առումով: Երբ օրենքները մանիպուլ յացիաների, ինչ-որ մարդկանց արտոնյալ վիճակում լինելու հնարավորություն են տալիս, օրենսգիրքը վտանգավոր է դառնում. երկակի, ոչ հստակ, չձևակերպված կամ կիսաձևակերպված մտքեր, որոնք դեռ կասկածանքի ու պարզաբանման առիթ են տալիս, և ոչ բոլորն են, որ կարողանում են այդ պարզաբանումը ստանալ: Բայց կոնկրետ ներդրումների մասով կարելի է ասել, որ հարկերի չափը չէ, որ վախեցնում է ներդրողներին: Նրանք ավելի շատ խուսափում ու դժգոհում են հաճախակի փոփոխություններից: Ես հենց այս առումով եմ կարևորում արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը: Բայց այսպես մի քանի հատված են փոխում՝ կիսակոսմետիկ փոփոխություններ անում: Թեպետ Հարկային օրենսգրքի նախագծի որոշ դրույթներ առավել էական են, բայց հիմնական հարցերը չեն»:

Նրա խոսքով, օրենսգրքի շուրջ առկա աղմուկ-աղաղակն արդարացված չէ այն ցուցանիշներով, փոփոխությունների այն էֆեկտով, որը կարևոր է թե՛ տնտեսության, թե՛ ներդրողների համար. «Այսինքն, ավելի լավ է ոչ թե հայտարարել փոփոխությունների մասին, այլ լուրջ քննարկումներից հետո միայն մեկերկու ամսում փոփոխություն անել: Անընդհատ ներքին մթնոլորտում լարվածությունը պահելով օրենքներ փոխելը, քննարկումների գրեթե մեկ տարի տևած ժամանակահատվածը «հուշտ» են անում, վախեցնում են ներդրողներին»: 

Ինչ վերաբերում է քաղաքացիներին, որոնք ևս ուզում են որևէ արդյունք զգալ, Գ. Մակարյանը շեշտեց ենթակառուցվածքների զարգացման կարևորության մասին. «Ենթակառուցվածքների վատ աշխատանքի ու դրանից բխող այլ խնդիրների պատճառով, ի վերջո, առաջանում է դժգոհություն պետության և իշխանության հանդեպ: Օրինակ, մարդիկ ասում են՝ ո՞ւր է, որ լավացել է կյանքը, կամ ինչո՞ւ չեմ նկատում 9,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը: Մեծ հաշվով, հարցը միայն նպաստը, աշխատավարձն ու զբաղվածության ծրագրերը չեն. կարևոր են նաև մյուս բաղադրիչները»:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ առհասարակ օրենսդրական փոփոխությունների հետ կապված մոտեցումները պետք է փաստացի լինեն. «Բայց օրենքների փոփոխության հիմնավորումներն այնքան պրիմիտիվ են լինում ու չեն առաջացնում այն համոզմունքը, որ դրան գնալը խորությամբ մտածված քայլ է: Տնտեսական բլոկին վերաբերող քայլերն ավելի խորը վերլուծությունների հաշվին պետք է անել: Օրենքներն ու քաղաքականությունները գործիքակազմ են, որոնք իրականում պետք է նպաստեն խնդրի լուծմանը, բայց եթե գործիքակազմն էֆեկտիվ չէ, այն պետք է վերանա: Մենք նման ենք նրան, ով ուզում է չսրած կացնով կամ բութ ուրագով ինչ- որ բաներ տաշել, բայց սուր ծայրով ուրագն է լավ տաշում: Գործիքների սրությունը պայմանավորված է խորությամբ ուսումնասիրված լինելով: Եթե խորություն չկա, գործիքը սուր չի կարող լինել: Այդ պարագայում այն ավելի բութ գործիքի էֆեկտ ունի, ինչն ավելի շատ ջարդում ու փչացնում է:

Եթե բութ գործիքով ոսկոր կոտրենք, ոսկորը կջարդվի ու կլցվի մսի մեջ, ինչի հետևանքով կունենանք վատ որակի միս՝ ջարդված ոսկորի կտորներով: Օրենքները նույն էֆեկտն են առաջացնում տնտեսության մեջ: Մենք ջարդրդված ինչ-որ բաներ ենք առաջացնում, որոնք ոչ միայն կարող են չօգնել բիզնեսի զարգացմանը, այլև խոչընդոտել, որովհետև «միսը» պետք է զգույշ ծամես, որ ոսկորի կտորները չընկնեն «ատամների» տակ: Ավելի լավ է մի մեծ ոսկոր դնել ու հանգիստ առանձնացնել, քան փշրած ոսկորը, որի դեպքում վտանգ կա: Վերոնշյալ օրենքները, հոդվածները փշրված ոսկորներն են, որոնք ընկնում են բիզնեսի ատամների տակ, ու դրանից բիզնեսը ցավ է զգում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ