ՏՄՊՊՀ նոր նախագահի ունեցվածքը. ի՞նչ է ներկայացրել Գեղամ Գևորգյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նորանշանակ նախագահ Գեղամ Գևորգյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Գեղամ Գևորգյանը հայտարարագրել է տվյալներ դրամական միջոցների և եկամուտների վերաբերյալ:
Հայտարարատու անձի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 8 200 000 ՀՀ դրամ և 7500 ԱՄՆ դոլար:
2018թ. հարկային տարվա վերջում նշված դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 10 500 000 ՀՀ դրամ և 6500 ԱՄՆ դոլար:
Նշված հարկային տարում Գեղամ Գևորգյանի եկամուտների հանրագումարը կազմել է 15 827 689 ՀՀ դրամ, որից 2 343 798 ՀՀ դրամը, 11 206 841 ՀՀ դրամը և 35 000 ՀՀ դրամը գոյացել են աշխատավարձերից: Վերոնշյալ հանրագումարից 2 242 050 ՀՀ դրամն էլ գոյացել է այլ եկամուտներից: Ավելի վաղ Գեղամ Գևորգյանը զբաղեցնում էր գյուղատնտեսության նախարարի պաշտոնը:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ