Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Կեսարյան հատում. իսկ ի՞նչ կապ ունի Հուլիոս Կեսարը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Հուլիոս Կեսարը ծնվել է կեսարյան հատման օգնությամբ, և ըստ այդմ էլ այդ գինեկոլոգիական վիրահատությունն իր անունը ստացել է նրա անունով:

Իրականում այդպես չէ:

Հին Հռոմում կեսարյան հատում կատարվում էր միայն այն ժամանակ, երբ հղի կինը մահանում էր, իսկ Կեսարի մայրը, ինչպես հայտնի է, ունեցել է երկար կյանք: Կենդանի կնոջ առաջին հաջողված կեսարյան հատումը, որից հետո և՛ պտուղը, և՛ մայրը կենդանի են մնացել, կատարվել է միայն 16-րդ դարում: Կեսարյան հատումը (լատիներեն caesarea - կայսերական, sectio - հատում) գինեկոլոգիական վիրահատություն է, որի ընթացքում պտուղը և ընկերքը արգանդից դուրս են բերվում արգանդի պատի վրա կատարված արհեստական կտրվածքի միջով։ Ըստ հունական առասպելաբանության, Ապոլոնը Ակսլեպիային հանել է նրա մահացած մոր որովայնից, նույն կերպ է ծնվել նաև Դիոնիսոսը: Եգիպտական, հնդկական, չինական, հունական և հռոմեական հին պետությունների վերաբերյալ պատմական տեղեկություններում կան բազմաթիվ տվյալներ կեսարյան հատումների մասին: Կեսարյան հատումը ամենահին վիրահատություններից մեկն է եղել: Մեր թվարկությունից առաջ 7-րդ դարի վերջում Հին Հռոմում օրենք էր ընդունվել, ըստ որի, մահացած հղի կնոջը կարելի էր թաղել միայն որովայնի պատի կտրվածքով պտուղը դուրս բերելուց հետո: Դեռևս հին դարերից համարվում էր, որ Հուլիոս Կեսարը (մեր թվարկությունից առաջ 100-44 թվականներ) ծնվել է այդ կերպ՝ ծննդաբերության ժամանակ իր մոր՝ Ավրելիայի մահանալուց հետո: Իհարկե, դա այդպես չէ, քանի որ, ինչպես նշեցինք, Ավրելիան երկար է ապրել: Հավանաբար այս մոլորության պատճառն այն է, որ Կեսարն է Հռոմում գործող օրենքը տարածել այլ երկրներ, որտեղ ևս սկսել են մահացած հղիների մարմիններից վիրահատությամբ հանել պտուղները: Կեսարյան հատում տերմինը առաջին անգամ օգտագործել է Ժակ Գիլլմոն 1598 թվականին հրատարակած գինեկոլոգիայի վերաբերյալ իր գրքում: Փաստագրված առաջին հաջող կեսարյան հատումը կատարվել է 1500 թվականին Շվեյցարիայում: Անասնաբույժ Յակոբ Նուֆերը իր կնոջը կեսարյան հատում է իրականացրել: Բանն այն է, որ չնայած մի քանի օր հղի կնոջ մոտ էր հավաքվել 13 մանկաբարձ, կինը չէր ծննդաբերում: Նրա հուսահատ ամուսինը դիմում է ավագանիին՝ խնդրելով թույլատրել կեսարյան հատում կատարել, քանի որ, միևնույն է, կինը մահանալու էր: Թույլտվությունից հետո Նուֆերի կատարած կեսարյան հատումը բարեհաջող է ստացվում: Նորածինն ապրում է 77 տարի, իսկ մայրը դրանից հետո ևս 5 երեխա է ծննդաբերում, մի դեպքում՝ անգամ երկվորյակ: 16-րդ դարում Ֆրանսիայի թագավորի բժիշկ Ամբրուազ Պարեն սկսում է կեսարյան հատումներ կատարել կենդանի կանանց, բայց արդյունքը միշտ մահացու է լինում, քանի որ այն ժամանակ դեռևս արգանդը չէին կարում ու չէին հեռացնում: Փրկում էին միայն պտուղը: Միայն 19րդ դարում սկսեցին կեսարյան հատման ժամանակ հեռացնել նաև արգանդը, որի արդյունքում մահացությունը արդեն սկսեց կազմել 20-25 %: Մի քանի տարի անց սկսեցին արգանդը ընդամենը կարել, որը էլ ավելի գոհացուցիչ արդյունքների բերեց: Անատոմիայի, անտիսեպտիկայի և դեղագիտության հետագա զարգացումը հանգեցրեց նրան, որ ներկայումս կեսարյան հատումը դարձել է անհրաժեշտ և համարյա անվտանգ միջամտություն: 20-րդ դարի 40-50 ականներին աշխարհի բոլոր ծննդաբերությունների 4–5%-ը իրականացվել է կեսարյան հատումով, ընդ որում՝ ԱՄՆ-ում այն անգամ եղել է 10–12%: Ներկայումս այդ ցուցանիշը տարեցտարի աճում է:

Ներկայումս նույնիսկ չզարգացած երկրներում են կեսարյան հատումներ իրականացվում: Կեսարյան հատման ամենահետաքրքիր նկարագրությունը պատկանում է Ֆելկինին, որին նա մասնակցել է Ուգանդայում 1879 թվականին: «Բանանի տերևներից պատրաստված մահճակալին պառկած էր 20 տարեկան հղի կին՝ կիսով չափ ընկղմված բանանի գինու մեջ: Նույն գինով տեղի բուժակը լվաց ձեռքերը, մշակեց դանակը և կնոջ որովայնը: Կնոջ ճիչը համընկավ բուժակի վայրկյանական կտրվածք անելու հետ: Արգանդի վրա լրացուցիչ կտրվածքից հետո բուժակը դուրս բերեց նորածնին, կապեց պորտը՝ հետո անցավ արգանդը հեռացնելու գործին: Կտրվածքի տեղը կարեցին թելով՝ դնելով վիրակապ: Կինը 11-րդ օրն արդեն քայլում էր»:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ