Ереван, 06.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ձեռ­քե­րը ծա­լած նստե­լը չի բխում մեր շա­հե­րից, կամ՝ ի՞նչ պետք է անեն Ադր­բե­ջա­նի քա­րոզ­չու­թյու­նը չե­զո­քաց­նե­լու պա­տաս­խա­նա­տու­նե­րը

ИНТЕРВЬЮ

Նախիջևանում հունիսի 7-11-ը կանցկացվեն «Անխախտ եղբայրություն-2019» ադրբեջանա-թուրքական զորավարժությունները: Վերջինիս համատեքստում կան մի շարք տարրեր, որոնք, ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի, ուշադրության են արժանի: Խոսքը հատկապես քարոզչական դաշտի մասին է:

Մինչ քարոզչական հատվածին անցնելը, խոսելով նախ տարածաշրջանային բաղադրիչից, «Փաստի» հետ զրույցում Վ. Ոսկանյանը նշեց. «Ընդհանուր առմամբ, եթե փորձենք գնահատել ադրբեջանական և թուրքական կողմերի նման քայլերը, ապա ակնհայտ է, որ գործ ունենք մի քանի պետության համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող տարածքի հետ: Խոսքը թե՛ Հայաստանի շահերի մասին է, որոնք առկա են Նախիջևանում, թե՛ իրանական ու ռուսական շահերի: Հետևաբար, Նախիջևանում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն չպետք է միայն մեզ հետաքրքրի: Բացի այդ, անհրաժեշտության դեպքում պետք է տեղում ստեղծված իրավիճակի ռիսկայնությունը գտնել և որոշակի կերպով կառավարել: Տվյալ պարագայում մեր ունեցած գործիքակազմով այդ կառավարումը պետք է իրականացվի երկու հարթություններում՝ մեկը քարոզչական տիրույթն է, երկրորդը՝ դիվանագիտական ոլորտը: Բնական է, որ քարոզչական տիրույթում մենք հստակորեն պետք է հակազդենք և նույնիսկ շատ դեպքերում նախահարձակ դիրքորոշումներ ունենանք՝ կապված Նախիջևանում յուրաքանչյուր խնդրի արծարծման հետ»: 

Ինչ վերաբերում է դիվանագիտական հարթությանը, Վ. Ոսկանյանն ընդգծեց. «Քանի որ Նախիջևանի տարածքում փաստացի առկա են մեր տարածաշրջանի գրեթե բոլոր պետությունների շահերը, ապա ակնհայտ է, որ այստեղ մենք պետք է փորձենք մեզ համար դաշնակիցներ գտնել: Կարծում եմ՝ իրանական և ռուսական կողմերն էլ առնվազն խանդավառված չեն Նախիջևանի տարածքում թուրքական ներկայության մեծացմամբ կամ թուրքական ազդեցության աճով»:

Նա շեշտեց, որ ակնհայտ է ազդեցության մեծացման ձգտումը նաև ռազմական իմաստով, ինչը ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի և Ռուսաստանի դեմ է ուղղված՝ հաշվի առնելով այդ պետությունների ներկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում. «Հետևաբար, մենք դիվանագիտական հարթության մեջ մեր երկու գործընկերների հետ պետք է գերակտիվ հարաբերություններ և կապեր ունենանք՝ հատկապես կապված նախիջևանյան խնդրի հետ: Պետք է հաշվի առնել, որ Իրանի հետ ունենք բարեկամական, ռազմավարական հարաբերություններ, իսկ Ռուսաստանի հետ բարեկամական, ռազմավարական հարաբերություններ և անգամ ռազմաքաղաքական դաշինք: Հետևաբար, ձեռքերը ծալած նստելը չի բխում մեր շահերից. մենք ադրբեջանաթուրքական դաշինքի յուրաքանչյուր քայլի պետք է ակտիվորեն հակազդենք՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենսական շահերը: Նման զորավարժություններն ակնհայտորեն որոշակի ռիսկայնություն են առաջացնում մեր շահերի տեսանկյունից՝ հաշվի առնելով նաև քարոզչական հատվածում ադրբեջանա-թուրքական կողմից ապատեղեկատվության և սադրանքների տարածումը՝ կապված այդ զորավարժությունների համար անհրաժեշտ «ծխածածկույթ» ապահովելու հետ»:

Վարդան Ոսկանյանը քարոզչական դաշտի ակտիվության առումով մի հանգամանք ևս առանձնացրեց. «Ադրբեջանա-թուրքական գործողության քարոզչական ապահովման ոլորտում այս պարագայում մի կարևոր և բավականին անհանգստացնող տարր կար: Այդ տարրը վերաբերում է, իբրև թե, Հայաստանի կողմից Քրդստանի բանվորական կուսակցության միջոցով նախիջևանա-թուրքական սահմանին անկայունություն սերմանելու վերաբերյալ ապատեղեկատվությանը: Այդ համատեքստում խոսվում էր բեռնատարի վրա հարձակման մասին: Ակնհայտ է, որ նման մեկնաբանությունը բացահայտ ապատեղեկատվություն ու սուտ է, բայց, այսուհանդերձ, նման մեկնաբանությունը հող է նախապատրաստում Նախիջևանի տարածքում ադրբեջանա-թուրքական սերտ համագործակցության խորացման համար՝ իբրև թե, հայկական վտանգի դեմ հանդիման: Այս համատեքստում հաշվի են առնվում նաև այն զգացական մոտեցումները, որոնք կան Թուրքիայում՝ կապված Քրդստանի բանվորական կուսակցության գործողությունների, ինչպես նաև տարածաշրջանում առկա այլ հանգամանքների հետ: Ինչպես հայտնի է, Իրանում այդ կուսակցության հետ կապված խնդիրներ կան: Եվ Ադրբեջանը փորձում է ինչ-որ առումով լեգիտիմացնել Նախիջևանի ռազմականացման ողջ գործընթացը, ինչին հասնելու նպատակով քարոզչական հատվածում բացահայտ ապատեղեկատվություն և սուտ է օգտագործում»:

Ինչ վերաբերում է Հայաստանի անելիքներին, մեր զրուցակիցը շեշտեց. «Մեր բանակը մեզ համար ամենաթանկ ձեռքբերումներից մեկն է: Եվ այս հարթության մեջ պաշտպանության նախարարությանը չպետք է միայնակ թողնել: Հայաստանի Հանրապետության այն մարմինները, որոնք պատասխանատու են Ադրբեջանի քարոզչությունը չեզոքացնելու համար, պետք է առաջամարտիկի կարգավիճակով այդ բեռն իրենց վրա վերցնեն: Մեր դիվանագիտական համապատասխան կառույցները ևս պետք է այդ բեռի զգալի հատվածն իրենց վրա վերցնեն, որովհետև մեր բանակը և Հայաստանի անվտանգությունը մեզ համար շատ թանկ են ու կարևոր: Այդ կառույցները պետք է սերտորեն ներգրավվեն այս գործընթացի մեջ՝ փորձելով թեթևացնել պաշտպանության նախարարության բեռը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США