Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Այն, ինչ հի­մա առա­ջարկ­վում է, Հա­յաս­տա­նի հա­մար կոր­ծա­նա­րար եմ հա­մա­րում»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երբ հետհեղափոխական շրջանում պարբերաբար որոշակի գործոններով պայմանավորված` երկրում առկա մթնոլորտը սրվում էր, գերակշռում էին բռնության ու ատելության կոչերը, հույս կար, որ ժամանակի ընթացքում նման դրսևորումներ այլևս չեն լինի: Այդուհանդերձ, այսօր արդեն քննարկման թեման ինքնադատաստանն է:

Գնահատելով իրավիճակը հատկապես իրավական դաշտում հնարավոր խնդիրների տեսանկյունից՝ փաստաբան Լուսինե Սահակյանը հիշեցնում է ավելի վաղ առկա տրամադրությունների մասին:

«Դեռ նախորդ տարվանից հասարակության մոտ ձևավորվեց մի կարծիք, ըստ որի, իրենք կարող են փողոցներ փակելով կամ որոշակի գործողություններ կատարելով՝ հեղափոխություն իրականացնել և իրենց կամքը թելադրել: Բնական է, որ յուրաքանչյուր երկրում յուրաքանչյուր քաղաքացի պետք է կարողանա իր իրավունքները պաշտպանել, և բնական է, որ եթե իշխանությունները չեն կատարում իրենց վրա դրված պարտականությունները, քաղաքացու պարտականությունն իշխանությանը հեռացնելն է: Այնուամենայնիվ, այս ամենը մեզ մոտ ճիշտ հակառակ էֆեկտը տվեց. այժմ արդեն քաղաքացիներից շատերի մոտ տպավորություն է ստեղծվում, որ իրենց կամքը կարող են պարտադրել այլոց՝ անկախ նրանից, այն օրինական, թե անօրինական է: Սա արդեն շատ ու շատ մտահոգությունների տեղիք է տալիս: Երբ քաղաքացու կողմից կա իրավունքի չարաշահում, երբ այդ իրավունքի չարաշահումը դրսևորվում է նաև նրանով, որ արդեն այլ քաղաքացիների իրավունքներ են սկսում ոտնահարվել, պետության դերն այդպիսի դրսևորումները կանխելն է»:

Նա շեշտեց՝ եթե կատարվում են հանցագործություններ, միանշանակ է, որ պետությունն իր դերը պետք է կատարի. «Անձինք, որոնք հանցագործություններ են կատարել, պետք է ենթարկվեն պատասխանատվության: Իսկ եթե պետությունը դադարում է իր այդ ֆունկցիան կատարել, ապա, բնականաբար, իրավունքների խախտումները շարունակվելու են: Եթե անձինք չեն ենթարկվելու պատասխանատվության օրենքով սահմանված կարգով, ապա գալու է այն պահը, երբ անձինք դիմելու են իքնադատաստանի: Եթե անձի իրավունքը խախտվում է, ոչ մի կերպ չի վերականգնվում, իր իրավունքները խախտած անձը չի ենթարկվում պատասխանատվության, ապա անձն ինքն է որոշում, թե ինչպես պետք է վերականգնի իր իրավունքները: Եվ արդյունքում ստացվում է այն իրավիճակը, ինչը, ըստ էության, մենք ունենք: Տեսանք, որ համապատասխան միջադեպերով քրեական գործեր չհարուցվեցին և անձինք դիմեցին ինքնադատաստանի»:

Փաստաբանի խոսքով, շատ ավելի լուրջ է իրավիճակը, երբ խնդիրներ են ծագում շատ ավելի լուրջ խախտումների հետ կապված. «Միաժամանակ շատ լուրջ խնդիր է, երբ պետությունն իր այդ գործառույթը չի իրականացնում և անձն ապօրինի մեղադրվում ու դատապարտվում է: Երբ անձն առանց նորմալ ապացույցների, նորմալ ընթացակարգերի դատապարտվում է, դա ևս հղի է լուրջ վտանգներով: Մեծ հաշվով, հասարակությունը պետության համապատասխան օղակներին վճարում է, որ իր կյանքը հանգիստ լինի, որ ինքը չդիմի ինքնադատաստանի, այլ իր փոխարեն այդ գործառույթը լիազորում է պետության համապատասխան օղակներին: Պետության դերը հենց դա է: Իսկ երբ իր կողմից լիազորված մարմիններն իրենց պարտականությունները չեն կատարում, պետք է լինի այն, ինչ հիմա է կատարվում: Մենք դեռ թեթև դրսևորումներ ենք տեսնում: Եթե այսպես շարունակվի, հետևանքները շատ ավելի լուրջ են լինելու: Այն քաղաքացիները, որոնց թվում է, որ որոշակի գործողությունների դիմելով՝ կարող են իրենց կամքն այլոց պարտադրել, իրենք ևս պետք է հասկանան, որ դա հետևանքներ ունի»:

Լուսինե Սահակյանը վերոնշյալ իրավիճակը բնութագրելու համար կրկին ավելի վաղ ժամանակահատվածից է օրինակ բերում:

«Եղան փաստաբանների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, նրանց վիրավորելու դրսևորումներ: Այլ դրսևորումներ ևս եղան, բայց այդ ամենը, բացառությամբ ինչ-որ հայտարարությունների, կարծես, ոչ մի կերպ չկանխվեց: Ի վերջո, այդ ամենը պետք է բերեր ու հանգեցներ նրան, ինչն ունենք այսօր: Մենք պետք է սթափվենք ու հասկանանք, որ այսպես շարունակել հնարավոր չէ: Նոր իշխանությունները պետք է հասկանան, որ իշխանություն են և այսօր արդեն պատասխանատուներն իրենք են»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Դատական համակարգի, մասնավորապես դատավորների նկատմամբ առկա մթնոլորտը փաստաբանը նույն տրամաբանության մեջ է դիտարկում, իսկ դատական բարեփոխումների անվան տակ այլ նպատակ է տեսնում:

«Մենք պետք է հասկանանք, որ թե՛ օրենսդիր, թե՛, մասնավորապես, գործադիր իշխանություններն իրավունք չունեն ազդեցություն գործադրել դատական իշխանության նկատմամբ: Այո, մենք տարիներ շարունակ բարձրաձայնել ենք այն մասին, որ դատական իշխանությունը Հայաստանում լուրջ խնդիրներ ունի: Ասել ենք, որ կան դատավորներ, որոնք բացարձակ պատկերացում չունեն իրենց պարտականությունների մասին և արդարադատություն չեն իրականացնում: Մենք անընդհատ շեշտել ենք բարեփոխումների անհրաժեշտության մասին: Բայց հիմա ի՞նչ ենք տեսնում. տեսնում ենք իրավիճակ, երբ բարեփոխումների լույսի ներքո իրականում փորձ է արվում ճնշել դատավորներին, այն մի քանի դատավորներին, որոնք արդարադատություն են իրականացնում: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ նման դատավորների քանակն ավելանա, բայց հիմա թիրախում հենց արդարադատություն իրականացնող դատավորներն են: Այո, բարեփոխումներ միանշանակ պետք է լինեն, բայց ոչ այն ճանապարհներով, որոնք հիմա են առաջարկվում»,-շեշտեց նա՝ նկատի ունենալով նաև վեթթինգը:

«Այն, ինչ հիմա առաջարկվում է, Հայաստանի համար կործանարար եմ համարում: Որովհետև ոչ ոք չի մտածում, թե դա ինչպես պետք է իրականացվի, ովքեր պետք է իրականացնեն, ովքեր պետք է լինեն դատավորներին փոխարինողները: Այսինքն, մեխանիզմները չմշակած` այսօր հարձակում են կատարում կոնկրետ դատավորների նկատմամբ»,-եզրափակեց Լ. Սահակյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է