Ереван, 06.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ոչ թե պետք է նստել ու ասել, որ որակ չկա, այլ ար­ժա­նի աշ­խա­տանք­նե­րը ֆի­նան­սա­վո­րել»

ИНТЕРВЬЮ

«Մեր մշակույթն անցումային փուլում է, անցում ենք կատարում դեպի ավելի առողջ մթնոլորտ և առողջ մշակույթ: Թվում է, թե այս բառը կապ չունի մշակույթի հետ, բայց շատ կարևոր է, որ քո ներսում, ինչպես նաև թատերական կյանքում մթնոլորտն առողջ լինի, որովհետև հենց դրանից էլ ծնվում են լավ գործեր», - «Փաստի» հետ զրույցում ասում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանը՝ խոսելով մշակույթի ներկայիս վիճակի մասին:

Հարցնում եմ այդքան չարչրկված առաջարկ-պահանջարկի մասին: Դերասանուհին նշում է, որ մեզ մոտ միտում կա թերագնահատել մեր հեռուստադիտողին, թատերասեր հասարակությանը: «Շատերն ասում են՝ «մարդիկ թատրոն չեն սիրում», «ինչ ուզում են, այդ ենք ցույց տալիս»: Այդպիսի բան գոյություն չունի: Հաճախեք թատրոններ, դիտեք բարձրարժեք ներկայացումներ և կտեսնեք, որ հանդիսատեսը մեծ սիրով է հաճախում թատրոն և պատրաստ է անգամ երկրորդ անգամ գալ՝ նույն ներկայացումը դիտելու, և պահանջել դրանից էլ ավելի բարձրարժեք գործերի բեմականացում: Ի վերջո, մշակույթը պետք է թելադրողը լինի, և եթե ոչ մենք, ապա ո՞վ պետք է մեր արժեքները բարձրացնի, հանդիսատեսին մատուցի որակյալ աշխատանք: Մեր թատրոնում ունենք նոր ձևաչափով նախագծեր, նոր ձեռնարկներ, ներկայացումներ ու հյուրախաղեր: Համազգային թատրոնը բուռն կյանքով է ապրում: Եթե չլիներ հանդիսատեսը, չլիներ պահանջարկը, չէր կարող լինել նման ակտիվություն գոնե մեր թատրոնում: Հենց միայն սրա համար մեր հանդիսատեսին բարձր եմ գնահատում», - նշում է Տաթև Ղազարյանը:

Նա տեղեկացնում է, որ վերջերս հանդես են եկել նոր ձևաչափով: «Դա թատերականացված ընթերցանություն է: Հայաստանում առաջին թատրոնն ենք, որ անդրադարձանք այս ձևաչափին: Մեծ մտավախությամբ առաջին փորձն արեցինք, որովհետև վստահ չէինք՝ արդյոք այդ ձևաչափին հանդիսատեսը պատրա՞ստ է: Սկզբում խաղացինք ծանոթների, ընկերների և հյուրերի համար: Սա բավական մեծ արձագանք ստացավ: Այժմ արդեն ունենք երեք անուն ներկայացում այս ձևաչափով: Սա վկայում է այն մասին, որ հանդիսատեսը պատրաստ է ընդունել լավ նախագծերը», - ընդգծում է մեր զրուցակիցը:

Արձագանքում եմ՝ սա փաստում է նաև այն մասին, որ թատրոնն էլ ցանկություն ունի զարգանալու, նորամուծություններով հանդես գալու: «Իհարկե: Եթե թատրոնը չունենա ցանկություն, մեկ օր կամ նույնիսկ մեկ ժամ կարծի, որ իր համար ամեն ինչ ստացված է, կայացած է և էլ ոչինչ չունի անելու, ապա նույն րոպեին թատրոնը կարելի է փակել և հեռանալ: Թատրոնի զարգացմանը նպաստում են հյուրախաղերը, փառատոնները: Վերջին վեց ամսվա ընթացքում 4 փառատոնի ենք մասնակցել, շուտով մասնակցելու ենք Մոսկվայում և Լիտվայում կայանալիք փառատոններին: Արդեն հրավերներ ունենք Բրեստից և այլ երկրներից: Վերջին փառատոնից մրցանակներով և «գրան պրիով» ենք վերադարձել: Փառատոնները հնարավորություն են տալիս գնալ այլ երկրներ, տեսնել նրանց մշակույթը, զարգանալ, նաև քո մշակույթը հրամցնել օտարներին», - փաստում է Համազգային թատրոնի դերասանուհին:

Բայց չէ՞ որ հյուրախաղերի մեկնելու, թեկուզ նաև ներկայացում բեմադրելու համար ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ: Տաթև Ղազարյանը համաձայնում է. «Եթե պետությունը շատ ավելի առողջ ու բարի աչքով  նայեր թատրոններին և ընդհանրապես մշակույթին, կունենայինք ավելի տպավորիչ ներկայացումներ, ֆիլմեր, մշակութային այլ միջոցառումներ: Այս ամենն անում ենք մինիմալ ֆինանսական միջոցներով, երբեմն՝ պարզապես առանց միջոցների: Ճիշտ է, պետական թատրոններին տրվում է որոշակի աջակցություն. ամեն ամիս պետությունը վճարում է աշխատավարձ, բայց աջակցությունը դրանից այն կողմ չի անցնում: Կարծեմ տարին մեկ անգամ որոշակի գումար է հատկացվում ինչ-որ մի ներկայացման համար: Սրանք խնդիրներ են, որոնց մասին պետք է պետությունը մտածի: Ոչ թե պետք է նստել ու ասել, որ որակ չկա, այլ արժանի աշխատանքները ֆինանսավորել: Օրինակ, կարող է ստեղծվել մի հանձնախումբ, որը կայցելի մշակութային օջախներ, կդիտի ներկայացումները և ամենաարժանիներին կտրամադրի ֆինանսական միջոցներ», - ասում է դերասանուհին:

Անդրադառնում ենք նաև մշակույթի նախարարության միաձուլմանը կրթության և գիտության նախարարությանը: Մեր զրուցակիցը կարծում է, որ եթե ցանկանում են գործ անել, ամեն ձևով էլ կանեն՝ լինի առանձին նախարարություն, թե միավորվի մեկ այլ նախարարության հետ: «Այս դեպքում անունը կարևոր չէ, կարևորը, որ գործընթացը կայանա: Հույս ունեմ, որ այս միավորումը չի խանգարի լավ արժեքներ ստեղծելուն և գործեր կատարելուն», - ասում է Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США