ԵՄ-ի հետ համագործակցության խորացումը Հայաստանի գլխավոր արտաքին քաղաքական նպատակներից է. ԱԳՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆԵՄ-ի եւ նրա անդամ երկրների հետ համագործակցության խորացումը գլխավոր արտաքին քաղաքական նպատակներից է, ինչն արտացոլված է նաեւ Կառավարութկյան ծրագրում:
Հունիսի 6-ին Եվրասիական եւ տարածաշրջանային ինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում 2018 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն այս մասին ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի անկախանալուց հետո ԵՄ-ի հետ համագործակցությունը նշանակալի չափով նպաստել է երկրում տնտեսական, դատական եւ այլ ոլորտների զարգացմանը:
Նախարարն ընդգծեց 2017 թվականի նոյեմբերին ՀՀ եւ ԵՄ միջեւ համատեղ համապարփակ գործընեկերության մասին համաձայնագրի ստորագրման կարեւորությունը, որի շնորհիվ սկսվել է համագործակցության նոր փուլ:
ԱԳ նախարարն ընդգծեց համաձայնագրի վավերացման կարեւորությունը ԵՄ անդամ երկրների կողմից: