Վրաստանում ուղղաթիռ է կործանվել, կան զոհեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի Կազբեգիի բարձրլեռնային տեղանքում ուղղաթիռի կործանման հետևանքով 3 մարդ է զոհվել, հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։ Զոհերի թվում է օդաչուն և Rooms Hotel Kazbegi հյուրանոցի 2 աշխատակից։
Նախնական տվյալներով՝ ամերիկյան Bell505 ուղղաթիռը պատկանել է «Ավիատոր Պլյուս» մասնավոր ընկերությանը։ Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ հետաքննություն է սկսվել, սակայն դեպքի մանրամասները դեռ պարզ չեն։ Նա մանրամասնել է, որ ուղղաթիռը 2018 թվականի արտադրության էր և մեկ տարի կանոնավոր ռեժիմով թռիչքներ է իրականացրել։
Հայտնի է, որ «Ավիատոր Պլյուս» ընկերությունը պատկանում է Adjaragroup-ին, որը Վրաստանում հյուրանոցային բիզնեսով է զբաղվում, և որին է պատկանում Rooms հյուրանոցների ցանցը:
Adjaragroup կազմակերպության հատուկ հայտարարության մեջ նշվում է, որ ուղղաթիռն ուղևորվելիս է եղել Կազբեգիի շրջանում գտնվող Rooms Hotel Kazbegi հյուրանոց։
Փաստի առթիվ Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել։