Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Անձ­նա­կան ամ­բի­ցի­ա­նե­րը պետք է գրպա­նում դնել ու աշ­խա­տել, ոչ թե ամեն ան­գամ նե­ղա­ցած երե­խա­յի դեմ­քով այս­տեղ ու այն­տեղ բո­ղո­քել»

ИНТЕРВЬЮ

Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերությունները նոր երանգներ են ստանում: Դավադիր ուժերի վերաբերյալ հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացել է որոշ փակագծեր՝ սլաքներն ուղղելով Արցախ: Նշել է, թե նախորդ իշխանությունների ժամանակ Արցախի ղեկավարությանը բանակցային գործընթացի մանրամասների վերաբերյալ տեղյակ չի պահվել:

«Եթե ինչ-որ մեկը 2019 թվականին համարում է, որ Արցախի իշխանություններն անտեղյակ են եղել բանակցային գործընթացից, առնվազն կարելի է բնութագրել որպես իրականությանը չհամապատասխանող տեղեկություն: Ստեփանակերտի իշխանությունները միշտ լավատեղյակ են եղել, թե բանակցություններում ինչ էր քննարկվում, ինչպես, երբ, և ով ինչ առաջարկություն է արել այդ բանակցությունների ընթացքում: Ես ավելի վաղ ժամանակահատված գնամ. 1992թ.-ին, երբ կարգավորման գործընթացին մասնակցում էին նաև Իրանի ներկայացուցիչները, անգամ նրանք էին մեկնում Ստեփանակերտ ու սեղանի շուրջ նստում Արցախի իշխանությունների հետ: Այնպես որ, 2019թ. ասել, որ առաջինը ես եմ ինչ-որ փաթեթ բերել ու ներկայացրել Արցախի իշխանություններին, առնվազն մանկապարտեզային տրամաբանության մեջ է: Փորձեր Լևոն Տեր Պետրոսյանը որևէ մի բան թաքցնել Ռոբերտ Քոչարյանից, կամ նույն Ռոբերտ Քոչարյանը փորձեր ինչ-որ բան թաքուն պահել Արկադի Ղուկասյանից: Նման իրավիճակներ երբեք չեն եղել: Այս մոտեցումը հետագայում ևս շարունակվել է: Հիմա եթե ինչ-որ մեկն ուզում է արհեստական լարվածություն ստեղծել Երևանի և Ստեփանակերտի միջև, ապա պետք է հասկանա, որ այդ ճանապարհին Արցախում դավադիրներ ման գալն առնվազն մանկամտություն է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Նա շեշտեց լարվածության խորացման հետևանքներից խուսափելու անհրաժեշտության մասին. «Արցախում մարդիկ գործի մարդիկ են, իսկ այնտեղի գեներալները կաբինետային գեներալներ չեն, ի տարբերություն Հայաստանի շատ գեներալների: Մեծ հաշվով՝ թող մտածի, հետո խոսի և չփորձի ավելի ու ավելի խորացնել, բարդացնել առկա լարվածությունը»:

Նա ընդգծեց, որ տարբեր ոլորտներում շատ ու շատ հարցեր ու խնդիրներ կան: «Եվ այդ խնդիրների պարագայում եթե մարդը մտածում է ու մտածում է հեռանկարային, ապա պետք չէ անձնական ամբիցիաներն ամեն ինչից վեր դասել: Անձնական ամբիցիաները պետք է գրպանում դնել ու աշխատել, ոչ թե ամեն անգամ նեղացած երեխայի դեմքով այստեղ ու այնտեղ բողոքել: Եկեք աչքներս չփակենք ու ընդունենք այն, ինչ հիմա է կատարվում: Խոսքն այն մասին է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է Արցախում ղեկավարություն փոխել, ինչը նման է հրաման կատարելուն, որը տրվել է ամերիկաներից դեռ մարտ-ապրիլ ամիսներին: Բայց չի նշանակում, որ ամեն մի հրաման պետք է կատարել, որոշակի թելադրանքներին պետք է ո՛չ ասել»,-ասաց նա՝ ընդգծելով նաև Ադրբեջանի հետ կոշտ խոսելու անհրաժեշտության մասին:

«Կոշտացրու խոսելաձևը, համանախագահների հետ՝ ևս: Պահանջ դիր՝, վերջնագիր ներկայացրու: Այդպիսին է քաղաքականությունը»,-շեշտեց նա:

Վերջինս ընդգծեց նաև ներքին դաշտում առկա խնդիրների և ճիշտ ուղղությամբ գնալու ճանապարհի մասին: 

«Հիմա, օրինակ, խոսում են դատական համակարգի, դատարանների մասին, բայց շատ օրենքներ են այս ընթացքում փոխվել, մեզ մոտ օրենսդրությունը վաղուց բարեփոխված է: Հիմա իրականում բացեիբաց պատերազմ է հայտարարվել, որ դատական համակարգում միայն իրենց մարդիկ նստեն ու աշխատեն: Բայց դա բարեփոխում չէ: Ավելի մեծ հաշվով՝ կամ դու ես փոխվում ու համապատասխան դառնում այն ընթացիկ իրավիճակին, որում հիմա երկիրն ու ազգն է, կամ գնում ես, ինչպես Սերժ Սարգսյանը, քանի որ հրաժարականի դուռը միշտ բաց է: Այդուհանդերձ, եթե ցանկություն կա ինչ-որ բան փոխելու, ապա պետք է աշխատել բացառապես հօգուտ մեր ազգի: Իշխանությունն իրականում պետք է զբաղվի իր սահմանադրական պարտականությունների իրականացմամբ: Եթե ի վիճակի է, թող կատարի, եթե ոչ, թող չկատարի՝ դրանով վերջ դնելով ողջ երկիրն անձնական ամբիցիաների իրականացման դաշտ դարձնելուն: Ուրիշ ճանապարհ չկա և ուրիշ ճանապարհ չկա ոչ միայն իշխանությունների, այլև բոլորի, այդ թվում՝ ընդդիմադիրների համար: Փողոցային տարբերակն այսուհետ բոլոր մակարդակներում ընդհանրապես պետք է բացառվի»,-ասաց նա՝ հավելելով, որ հիմքում ունենալով պետականությունը չվտանգելու կարևորությունը՝ պետք է զերծ մնալ դեպի կործանում տանող ճանապարհից:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ